ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր առաջ ծառացած մարտահրավերները հնարավոր է լուծել մեր ազգային ներուժի համախմբմամբ.Փաշինյանը ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին 01/26/2021 19:36 | ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:
Ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է.
«Այս ծրագիրը մենք նախապատրաստել ենք շատ մեծ խանդաղատանքով և մեծ սպասումներով ու հույսերով: Ծրագրի իմաստը և նպատակն այն էր, որ Սփյուռքի երիտասարդ մասնագետները գան և ներգրավվեն Հայաստանի պետական կառավարման մարմիններում, աշխատեն մի որոշակի ժամանակաշրջան, իրենց հետ բերեն նոր դիտանկյուն, նոր հայացքներ, նոր թարմություն, կողքից կարողանան տեսնել և քննել՝ ինչ է կատարվում:
Բայց պետք է խոստովանել, որ ծրագիրը հենց սկզբից ուղեկցվեց մի շարք բարդություններով. նախ կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվեց, ապա համընկավ մեզ համար ամենաբարդ, դժվար և դաժան ժամանակաշրջանի՝ պատերազմի հետ: Եվ, իհարկե, այս առումով ժամանակաշրջանը ամենանպաստավորը չէր, չնայած, մյուս կողմից, գուցե թե ամենաբարդ շրջանում ձեր այստեղ ներկա գտնվելն ինչ-որ առումով շատ մեծ բարոյական աջակցություն էր մեզ բոլորիս, այն նախարարություններում և գերատեսչություններում, որտեղ դուք ներգրավված եք եղել: Եվ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել նաև, որ այս դժվար, չափազանց դժվար ժամանակշրջանը ներսից կիսել եք մեզ հետ:
Եվ հիմա՝ այս թեման և գաղափարը, որն ի սկզբանե դրված էր ծրագրի հիմքում, ավելի հրատապ և ավելի սուր է դառնում, որովհետև այն մարտահրավերները, որոնք կան երկրի առաջ, իհարկե, մեր ազգային ինտելեկտուալ և ընդհանրապես ներուժի համախմբման միջոցով է հնարավոր լուծել: Բայց մենք նման ձևակերպումներ անելիս և բանաձևեր կազմելիս պետք է շատ կոնկրետ ձևակերպենք, թե ինչ նկատի ունենք, և ընդհանրապես այս հարաբերություններում ինչն է, որ պետք է փոխենք և ինչպես է, որ պետք է փոխենք: Բայց դա ավելի երկար խոսակցության հարց է: Ես հիմա կուզենայի նաև լսել ձեզ, մասնավորապես, պարոն Սինանյան, Ձեր կարծիքը ծրագրի ընթացքի վերաբերյալ: Եվ նաև մտքեր փոխանակենք, թե ինչ տպավորություններ ունեն մասնակիցները և կառավարության ներկայացուցիչները ծրագրի, նրա հետագայի, շարունակականության և արտահայտման ձևերի մասին»:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը նշել է, որ անդրանիկ «իԳործ»-ի ընթացիկ արդյունքները վկայում են, որ այն համապատասխանում է դրա հիմքում դրված տեսլականին: Մասնակցության շուրջ 800 դիմում է ստացվել, այս տարի մասնակիցների թիվը 49-ն է, ծրագիրը մեկամյա է: Սփյուռքահայ մասնագետները ժամանել են աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ավստրիա, Գերմանիա, Թաիլանդ, Իսրայել, Իրան, Լիբանան, Կանադա, Կիպրոս, Նիդերլանդներ, Շվեդիա, Չինաստան, ՌԴ, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա: Ընդ որում, մասնակիցներ են ժամանել նաև պատերազմի ընթացքում և պատերազմից հետո: Նրանք աշխատանքի են անցել 19 պետական կառույցում՝ հնարավորություն ունենալով սեփական փորձն ու գիտելիքները ներդնելու տարբեր ոլորտների բարելավման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարն անդրադարձել է նաև ծրագրի սոցիալական կողմին և տեղեկացրել, որ մասնակիցների մի մասը հայրենադարձման որոշում է կայացրել և Հայաստան տեղափոխվել ընտանիքներով: Ինչ վերաբերում է գործնական ասպեկտին, Զ. Սինանյանի խոսքով՝ սփյուռքահայ մասնագետները 3-4 ամսվա աշխատանքի ընթացքում արդեն որոշակի հաջողություններ են արձանագրել ցուցադրելի արդյունքների՝ մշակված ծրագրերի, առաջարկների, տեսքով: Ծրագրի մասնակիցները նաև այցելել են Արցախ:
«իԳործ»-ի մասնակիցները ներկայացրել են իրենց, այն աշխատանքը, որ իրականացնում են պետական տարբեր գերատեսչություններում, ինչպես նաև վարչապետի հետ կիսվել տպավորություններով և հարցեր ուղղել նրան: Երկխոսության շրջանակում Նիկոլ Փաշինյանը նրանց հետ մտքեր է փոխանակել հետպատերազմյան իրավիճակներում անելիքների, Հայաստանի վերափոխման ու առաջընթացի, տնտեսության զարգացման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, կրթության բարեփոխման, նորարարական և գիտելիքահեն մտածելակերպի խթանման, տարբեր ոլորտներում ՏՏ զարգացման, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապի ամրապնդման, Սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության ուղղությամբ աշխատանքի, մշակույթի տարածման շուրջ:
«իԳործ»-ցիները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ նման ծրագիր նախաձեռնելու համար, որը հնարավորություն է տալիս գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել հայրենիքի զարգացմանը՝ հատկապես այսօրվա դժվարին իրավիճակում: Նրանք հայտնել են, որ արդեն ունեն հաջողության պատմություններ, հանդես են եկել որոշակի նախաձեռնություններով, ծրագրերի առաջարկներով և շարունակելու են աշխատել:
Վարչապետն ընդգծել է՝ այս ծրագրով կառավարությունը նպատակ ունի համազգային հավաքական ջանքերն ի մի բերել ու մեկտեղել մայր հայրենիքի զարգացման գործում, որպեսզի, բացի հոգևոր ամուր հիմնարար կապից, Սփյուռքը հայրենիքի հետ կապվածության նաև այլ հարթակներ ունենա: Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է հետադարձ կապը և հորդորել «իԳործ»-ի մասնակիցներին՝ արձանագրել խնդիրները, ներկայացնել լուծման առաջարկներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/06/2021 11:00 Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ նպատակով նա չի պահանջել Փաշինյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
- 03/06/2021 10:15 Արջն իր ահից է գոռում. ո՞րն է նման պահվածքի իրական պատճառը․ «Փաստ»
- 03/06/2021 10:10 Ներդրումային իմիտացիա. «Փաստ»
- 03/06/2021 08:38 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը․ «Ժողովուրդ»
- 03/06/2021 08:36 Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է ․ «Հրապարակ»
- 03/06/2021 08:33 Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին «168 ժամ»
- 03/06/2021 08:31 Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/08/2021 10:46 Մարտի 8-ն առաջին հերթին կանանց իրավահավասարության մասին է. Մելիքյան
- 03/08/2021 10:35 Նաիրին հրաժարվեց գերի ընկնելուց, հասցրեց հեռախոսը փոխանցել գերության մեկնող ընկերոջն ու ասել. «Ներիր, մամ, ես չկարողացա վերադառնալ»
- 03/08/2021 10:12 Հայ ընտանիքներում դարեր շարունակ հայ կնոջն է վերապահված կարևոր, պատասխանատու աշխատանքը, որը նրանք կատարում են պատվով ու մեծ նվիրվածությամբ. Արմեն Մուրադյան
- 03/07/2021 22:38 Միակ բանի, ինչի մասին հիմա կարող է մտածել Նիկոլ Փաշինյանը՝ իր գնալու անձնական անվտանգության երաշխիքներն են. Աղասի Ենոքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/07/2021 16:31 Արարատի մարզում դպրոցի զինղեկը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 17-ամյա աշակերտուհուն
- 03/07/2021 09:53 ՃՏՊ Հալաբյան փողոցում․ կա երկու զոհ
- 03/04/2021 21:13 Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում․ կա զոհ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները