ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանին պետք է լծակ չունենա, հակառակ դեպքում վերահսկողության տակ կվերցնի ընտրական գործընթացը՝ իր համար թվեր կնկարի, ծեծ ու ջարդ կանի. Գեւորգ Պետրոսյան 01/26/2021 19:51 | Հարցազրույց

«Իմ քայլ»-ը խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանը ինքնալուծարման տանելու սահմանադրական փոփոխություն։ Թեմայի մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանի հետ։
-Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք վերաբերվում Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու իշխող ուժի որոշմանը։ Կա՞ դրա անհրաժեշտությունը։
-Նախագծին տեղյակ չեմ, բայց գաղափարին դեմ եմ, որովհետև այսօր Ազգային ժողովը ինչի՞ն է խանգարում, որ լուծարեն։ Դրանով ի՞նչ խնդիր են ուզում լուծել։ Եթե ուզում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իմ կարծիքով դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև խորհրդարանը իր բոլոր թերություններով հանդերձ, շարունակում է աշխատել և այսօր ցանկացած ընտրություն դուք շատ լավ գիտեք, որ պետական բյուջեի վրա ահռելի գումարներ է նստում և ինչո՞ւ դա պետք է արվի։ Եթե դա հանուն Նիկոլ Փաշինյանի ընտրության է արվում, որպես փրկօղակ, ուրեմն թող ինքը բարոյականություն ունենա հրաժարական տա, թող ընտրվի նոր վարչապետ, որը կկարողանա իր ձևավորած պրոֆեսիոնալ թիմով Ազգային ժողովի հետ ներդաշնակ աշխատել, ոչ թե այսօր մենք մարդկանց փրկելու համար հիմնարկներ ենք լուծարում, հիմնարկներ ենք ստեղծում։ Այդպես չի կարելի։
Մեզ ասում են, դուք պաշտոնի կռիվ եք տալիս, ի՞նչ պաշտոնակռվի մասին է խոսքը։ Այդ իրենք են պաշտոնակռիվ տալիս, վախենում են, որ հանկարծ պատգամավոր չլինեն, ուրիշ ոչ մի բան չեն կարող աշխատել։ Մենք նման խնդիր չունենք։ Եթե Ազգային ժողովը չարդարացնի իր գործունեությունը, խնդիր չկա, կարելի է լուծարել, բայց պատգամավորներն ի՞նչ մեղք ունեն, երբ Նիկոլ Փաշինյանը՝ լինելով գերագույն գլխավոր հրամանատար, ձախողեց պատերազմը։ Ինչի՞ է այդ ամբողջ մեղքը ուզում բարդել ԱԺ-ի վրա, ես չեմ հասկանում։ Թող ինքը հրաժարական տա, ԱԺ-ն կընտրի նոր վարչապետ, որը թե հեղինակությամբ, անցյալի մաքրությամբ, թե ունեցած կապերով կարող է ապահովել ներդրումներ, զարգացնել տնտեսությունը։
-Ռազմական դրության ժամանակ ԱԺ-ն ինքնալուծարմանը տանելու իշխանության գործողություններն ինչպե՞ս եք գնահատում։
-Եթե չեմ սխալվում ռազմական դրության ժամանակ սահմանադրության մեջ փոփոխություններ անելու արգելք չկա ։ Այս ընթացքում ամենակարևոր հարցը իշխանությունը Նիկոլ Փաշինյանից ազատելն է։ Նա է մեր գլխավոր սպառնալիքը։ Նա ընդհանրապես չպիտի լինի լծակ տնօրինող՝ ի դեմս ԱԱԾ-ի և ոստիկանության, հակառակ դեպքում վերահսկողության տակ է վերցնելու ընտրական գործընթացը և իր համար թվեր նկարի, ծեծ ու ջարդ անի, ոստիկաններին լարի ժողովրդի ուղղությամբ, ոնց որ հիմա է անում։ Նա բարձր արդյունք կգրանցի՝ ցույց տալու ամբողջ աշխարհին, որ ինքը դեռևս շարունակում է մնալ որպես վստահություն վայելող քաղաքական գործիչ և դրանով հավերժացնել իր իշխանությունը։ Դրա համար ոչ մի պարագայում չպետք է թույլ տանք արտահերթ ընտրություններ՝ իր գոյության պայմաններում։
-Ինչի՞ց են վախենում իշխող ուժի պատգամավորները, ինչո՞ւ են ուզում ու համաձայնում ամեն կերպ իշխանության պահել Նիկոլ Փաշինյանին։
-Որովհետև տարբեր գործիչներ խոստովանել են, որ շատերը ուսապարկի կարգավիճակ ունեն և առանց Նիկոլ Փաշինյանի, իրենք ոչ մի բանի չեն կարող հասնել։ Քիչ մարդիկ կան, որոնք անհատականություններ են, որոնց կյանքը պայմանավորված չէ Նիկոլ Փաշինյանով։ Եթե Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության գլխին և չվերահսկի, ապա իրենց համարյա 90 տոկոսը չի հայտնվելու ԱԺ-ում։ Իսկ էնտեղ մարդիկ կան, որ եթե պատգամավոր չլինեն, շատ անհայտ է, թե ինչով պետք է զբաղվեն, որ կարողանան հանապազօրյա հացը հայթայթեն։
-Սահմանադրական փոփոխությունը, չպե՞տք է բխեցնի, որ նաև գործադիրը փոխվի, թե այս կերպ փորձ է արվում գործադիրը պահել՝ վերարտադրվելու համար։
-Եթե ԱԺ-ն լուծարվեց, բնականաբար նոր ընտրություն է լինելու, սա էլ բերելու է կառավարության փոփոխության։ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա ու ԱԺ-ն իր թիմակիցներով ընտրի նոր վարչապետ և այդ նույն վարչապետը կարողանա ապահովել ԱԺ- կառավարություն ներդաշնակ համագործակցությունը և շարժվենք առաջ։ Բանը հասել է նրան, որ հանուն իրեն՝ պետական մարմիններ են լուծարում ու ստեղծում։ Հասկանալով իր հանցավոր գործունեությունը՝ զբաղված է բացառապես իրեն ապահովագրելով։
-Հնարավո՞ր է այս գործողություններին զուգահեռ ընդդիմությունը իմպիչմենտի գործընթաց նախաձեռնի։
-Դրա համար 44 ձայն է պետք, բայց դա ինքնանպատակ կլինի, եթե քվեարկությունը չլինի ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ 67 ձայնով, իսկ այսօր այդքան ձայն ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չունեն, իրենցից մարդիկ պետք է միանան մեզ, այստեղ է հարցը, թե ովքե՞ր իսկապես, ռեալ կգնահատեն մարտահրավերները ու վտանգները, կգան ոչ թե զուտ կուսակցական շահ սպասարկելու կամ մանդատը փրկելու ճանապարհով, այլ օբյեկտիվ ճանապարհով, որպեսզի կարողանանք ընդհանուր ջանքերով երկիրը դուրս բերել այս վիճակից։
-Ըստ Ձեզ, կլինեն նման պատգամավորնե՞ր։
-Ես հույս ունեմ, որ կգտնվեն մարդիկ, բայց այդ մարդկանց թիվն է կասկածելի։ Մեզ պետք է 22-ից ավելի պատգամավոր, որ միանա քվեարկությանը և կողմ քվեարկի վարչապետի անվստահությանը։ Նախաձեռնել կարող ենք 44 պատգամավորով, բայց որոշումը կայացնելու համար պետք է 67 ձայն։ Այս պահի դրությամբ, անկեղծ ասած, կասկածում եմ, որ 67 ձայն կապահովվի, որովհետև այսօր բան ու գործները թողած փոխանակ ղեկավարի տարօրինակ հայտարարությունները ըմբոստանալուն, լծվել են այդ հայտարարությունները հիմնավորելու գործին։ Հուսով եմ, 22 պատգամավորներ ուժ կգտնեն ու կկանգնեն ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ՀՀ-ի կողքին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/06/2022 10:37 Ինչու է Արթուր Վանեցյանի որդին ազատվել բանակից. «Հրապարակ»
- 07/06/2022 10:32 «Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ. «Հրապարակ»
- 07/06/2022 10:27 «Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:21 «Ինքը մեր ընկերն է». Վիրահատվելուց հետո Ջհանգիրյանը լավ չէ՞. «Իրավունք»
- 07/06/2022 10:12 Վահե Հակոբյանը վայր կդնի մանդատը. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:05 Սահմանն այնքան անպաշտպան է, որ անսպասելի որոշում են գտել. «Հրապարակ»
- 07/06/2022 09:58 Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/06/2022 18:34 Վահան Քերոբյանը հանդիպել է Դեն Բիլզերյանի և իր գործընկերների հետ
- 07/06/2022 18:24 Թող իրենք պատվիրեն երաժշտությունը, իրենք պարեն կապիտուլյանտի դուդուկի տակ, իրենք էլ պատասխանատու լինեն իրենց բազմաթիվ ձախողումների համար. Զաքարյան
- 07/06/2022 15:06 Ալիեւը գալիս է Երեւան․ Նաիրա Զոհրաբյան
- 07/06/2022 14:24 Դիվանագիտական սկանդալ և խայտառակություն. Ղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/06/2022 23:55 Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ՝ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին
- 07/06/2022 19:50 Սևանում ջրափրկարարների նավակը քամուց շրջվել է. նրանք մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ
- 07/06/2022 19:19 Երևանում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի
- 07/06/2022 09:45 Պայթյուն` Աշտարակի բանկերից մեկում. կա մեկ զոհ, հինգ վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը