ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական գույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի 01/25/2021 17:52 | Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Անի» ԲԲԸ-ի տնօրենը, նպատակ ունենալով իրենց ընտանիքին պատկանող ԲԲ ընկերության կողմից շահագործվող «Ջրաձոր» ՓՀԷԿ-ի ջրառն ապահովող Ախուրյանի աջափնյա ջրանցքի վրա կատարած ծախսերի միջոցով կրճատել հարկային վճարումների չափերը, ինչպես նաև նշված ՓՀԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքի սակագինը բարձրացնելու արդյունքում ավելացնել եկամուտները, 2017թ. փետրվարի 2-ին դիմում է հասցեագրել ՀՀ վարչապետին՝ խնդրել է ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքում գտնվող Ախուրյանի աջափնյա ջրանցքի հատվածը՝ 1.882 քմ մակերեսով Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,968 հա մակերեսով հողամասը, 5.342 քմ մակերեսով Ամասիայի ջրանցքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 1,38 հա մակերեսով հողամասը, 7.060 քմ թունելը, ինչպես նաև ջրանցքները սպասարկող կառուցվածքներն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Անի» ԲԲ ընկերությանը: Նույն դիմումով խնդրել է վաճառել Ախուրյանի աջափնյա ջրանցքի մասը կազմող տվյալ հատվածը՝ ներկայացնելով խեղաթյուրված տվյալներ, թե իբր այն ջրամատակարարում է իրականացնելու խոշորացած մեկ համայնքի, հատուկ շեշտադրել է ջրանցքի հատվածի վերակառուցման ու ներդրումների կատարման անհրաժեշտությունը։
Նշված դիմումը, քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու հանձնարարականով, ուղարկվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն, որի կատարման նպատակով նույն վարչության կողմից վերոնշյալ գույքի վերաբերյալ ձեռք են բերվել ելակետային տվյալներ։
Այդ ընթացքում, ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն 21.02.2017թ. ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը հասցեագրել է գրություն, որով նշված ոռոգման համակարգը «Անի» ԲԲԸ-ին վաճառելու վերաբերյալ տեղեկացրել է, որ ընկերության գրության մեջ նշված է նաև, որ ոռոգման համակարգը վերակառուցելու դեպքում կապահովի այդ տարածաշրջանի 9 համայնքների՝ մոտ 4.700 հա հողատարածքների ջրամատակարարում, ինչի դեպքում այն չի կարող համարվել տեղական նշանակության։
Նշված գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով գնահատման հաշվետվություն կազմելու համար տվյալները տրամադրվել են նույն վարչության կազմում գործող «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին, որի բաժնի պետը, որակավորված մասնագետների հետ միասին, իրականացրել է գնահատման նախապատրաստական աշխատանքներ, որի արդյունքներով նախնական եզրահանգման են եկել, որ դրա արժեքը կարող է կազմել շուրջ 200.000.000 ՀՀ դրամ, ինչի մասին բաժնի պետը տեղեկացրել է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարին: Նշված նախապատրաստական աշխատանքներին մասնակցած «Անի» ԲԲԸ-ի տնօրենը, տեղեկանալով նախնական հաշվարկների արդյունքում ստացված գույքի հնարավոր արժեքի մասին, վրդովվել է, սակայն օգտագործելով նշված վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի ու իր որդու միջև առկա փոխհարաբերությունները, վերջինիս միջոցով տվյալ գործընթացը ղեկավարող վարչության պետի պաշտոնակատարին հավաստիացրել ու համոզել է, որ ջրանցքի նշված հատվածը խիստ մաշված է ու գրեթե անպիտան, այնուամենայնիվ իրենք ցանկանում են 30 միլիոն ՀՀ դրամով գնել, ապա՝ վերանորոգել այն և ապահովել դրա բնականոն աշխատանքն ու ջրօգտագործողների անխափան ջրամատակարարումը՝ մեծ ներդրումներ կատարելով պետության համար։ ԲԲ ընկերության տնօրենի վերոնշյալ պնդումներից դրդված և միաժամանակ գործելով կարիերիզմի շարժառիթով, նպատակ ունենալով ցույց տալ, թե իբր ցածրարժեք գույքի մասով մեծ՝ 540.000.000 ՀՀ դրամի չափով, ներդրումներ է բերում պետության համար՝ վարչության պետի պաշտոնակատարը, «Անի» ԲԲ ընկերության տնօրենի որդու հետ ունեցած կապերով պայմանավորված անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրեն վերապահված լիազորություններն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ գնահատման բաժնի պետին բանավոր հանձնարարել է վերոնկարագրյալ գույքի արժեքը նշել «Անի» ԲԲԸ-ի տնօրենի նախընտրած գնին համապատասխան, իրականից խիստ ցածր՝ 30.000.000 ՀՀ դրամ՝ դրդելով կազմել պաշտոնական կեղծ փաստաթուղթ, ինչը, աշխատանքից չազատվելու անձնական դրդումներից ելնելով, բաժնի պետն իրականացրել է, ապա կեղծ փաստաթուղթն անձամբ ներկայացրել է վարչության պետի պաշտոնակատարին՝ կրկին անգամ պարզաբանելով դրա ոչ իրական լինելու հանգամանքը, սակայն վերջինս, անտեսելով այդ, հաշվի չառնելով պետական նշանակության տվյալ ջրային համակարգի օտարման համար օրենքով սահմանված արգելքը, կատարված կեղծ հաշվարկն ուղարկել է նույն վարչության կազմում գործող տնօրինման վարչություն։
Տվյալ վարչության պետը, ինչպես նաև նույն գործընթացով զբաղվող օտարման բաժնի պետն ու կատարող՝ գլխավոր մասնագետը, անբարեխիղճ վերաբերմունք են դրսևորել իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ որևէ իրավասու մարմնի գրավոր հարցում չեն կատարել՝ պարզելու նշված ջրանցքի հատվածի կողմից ոռոգվող համայնքների քանակը, դրա արդյունքում` տեղական նշանակության ջրային համակարգ հանդիսանալու կամ չհանդիսանալու և օտարման համար օրենսդրությամբ նախատեսված խոչընդոտների առկայության վերաբերյալ, պատշաճ ուշադրության չեն արժանացրել ու չեն քննարկել այդ հանգամանքի մասին նախազգուշացնող ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի հիշյալ գրությունը, ձեռք բերված փաստաթղթային հիմքերում չունենալով նաև օրենսդրությամբ սահմանված ձևին համապատասխան գնահատման հաշվետվություն՝ կազմել ու վարչության պետի պաշտոնակատարին են ներկայացրել ՀՀ կառավարության թիվ 372-Ա որոշման նախագիծը։
Վերջինս նշված նախագիծն ուղարկել է ՀՀ կառավարություն՝ կցելով տեղեկանքներ այն մասին, թե տվյալ որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի, նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում, հղում է կատարվել «Անի» ԲԲԸ-ի գրության նշումներին այն մասին, որ ջրանցքի նշված հատվածը սպասարկում է մեկ համայնք և այն կարող է սահմանված կարգով օտարվել, նշվել է նաև, թե ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն տվել է իր համաձայնությունը նշված գույքի օտարման վերաբերյալ ու ներկայացրել գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթը, սակայն որևէ անդրադարձ չի կատարվել նույն կոմիտեի գրության այն դրույթներին, որում նշվել են նաև օտարման արգելքների մասին։
Արդյունքում ՀՀ կառավարության՝ 13.04.2017թ. թիվ 372-Ա որոշմամբ թույլատրվել է 615.860.000 ՀՀ դրամ իրական արժեք ունեցող գույքն ուղղակի վաճառքի ձևով, ընդամենը 22.695.306 ՀՀ դրամով, օտարել «Անի» ԲԲԸ-ին։ 2017թ. մայիսի 2-ին պետական ռազմավարական նշանակություն ունեցող հիդրոկառույցի նկատմամբ գրանցվել է ԲԲԸ-ի սեփականության իրավունքը, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է 439.199.694 ՀՀ դրամի գույքային վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, ԲԲԸ-ի տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-38-314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետական գույքի տնօրինման վարչության պետին և նույն վարչության օտարման բաժնի պետին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել գնահատման բաժնի պետի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ոչ արդարացնող՝ համաներման հիմքով։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատախազին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/04/2021 10:01 Նիկոլ Փաշինյանի «ռենտգենի» պատասխանները. «Փաստ»
- 03/04/2021 09:58 Կառավարությունը դեմ է անկախ պատգամավորների առաջարկին. «Ժողովուրդ»
- 03/04/2021 09:56 Պետության բովանդակությունն ու հակապետականության ձևը․ կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ Փաշինյան. «168 ժամ»
- 03/04/2021 09:53 Վճռաբեկի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը ճաշել է Փաշինյանի առանձնատանը. ինչ են պայմանավորվել «Ժողովուրդ»
- 03/04/2021 09:51 Փաշինյան-Մարուքյան հանդիպումը երեկ չի կայացել. «Հրապարակ»
- 03/04/2021 09:49 Ռուսներին պատրաստվում են կոշտ «հակադարձել» . «Փաստ»
- 03/04/2021 09:46 Նախկին ՀՀԿ-ականը կուսակցություն է հիմնում. Անունն էլ հայտնի է. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/04/2021 18:51 Կամ Արամին թողեք կամ ինձ էլ կալանավորեք. փաստաբան
- 03/04/2021 15:33 Փրկել Արցախի մշակութային-հոգեւոր ժառանգությունը. Նաիրա Զոհրաբյան
- 03/04/2021 11:23 Ամենազավեշտալին այն է, որ Նիկոլի նույնիսկ ամենամոլի երկրպագուներն էլ են շատ լավ հասկանում, որ Նիկոլը խաբեբա է. Վրթանեսյան
- 03/04/2021 10:36 «Իմ քայլ»-ի պատգամավորները վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության հարցը վերածեցին ԲԴԽ նախագահից հաշիվ պահանջելու հարցի. Զոհրաբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
- 03/02/2021 12:47 Վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը
- 03/02/2021 00:04 ՃՏՊ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները