ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զոհված զինծառայողների թվային տվյալներին ՊՆ-ն չի տիրապետում. պաշտոնական 01/23/2021 23:10 | ԼՐԱՀՈՍ

Պատերազմի ավարտից 2,5 ամիս անց ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ չի տիրապետում նահատակված զինվորների վերաբերյալ ամբողջական տվյալներին։ Նկատենք, որ ՀՀ ՊՆ-ն նման հայտարարությամբ պաշտոնապես հանդես է եկել մեր հարցմանն ի պատասխան։
Արդեն տեւական ժամանակ է «Փաստինֆո»-ն փորձում է պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալ ռազմական գործողությունների ժամանակ զոհված մեր զինվորների իրական թվի վերաբերյալ։
Վերջին երկու ամսվա ընթացքում երկու գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ ՊՆ՝ պաշտոնական տվյալներ ստանալու ակնկալիքով։ Ճիշտ է, 44 օր շարունակ հանրությանը բացահայտ կեղծ տեղեկատվություն տրամադրելուց հետո այլեւս որեւէ վստահություն չկա՝ պաշտոնական տվյալների հավաստիության վրա, այդուհանդերձ նկատի ունենալով, որ տարբեր գործիչներ թվային տվյալներ են հրապարակում մեր կորուստների վերաբերյալ, որոնք հիրավի խիստ անհանգստացնող են, փորձեցինք դրանց վերաբերյալ ստանալ նաեւ պաշտոնական մեկնաբանություն, բայց հերթական անգամ համոզվեցինք, որ իշխանության ղեկին գտնվող անձինք ընդամենը 3 տարի առաջ իրենց ընտրած ժողովրդի հետ անկեղծ լինելու որեւէ ցանկություն չունեն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2020 թվականի նոյեմբերին ուղարկված հարցմանն ի պատասխան ՀՀ ՊՆ-ն պետական ու ծառայողական գաղտնիք էր որակել թե անհետ կորածների վերաբերյալ տվյալները, թե Երեւանի մատույցներում խոցված հակառակորդի ԱԹՍ-ների տեսակներն ու թե որ երկրի արտադրանք են դրանք եղել։ Վստահաբար համոզված լինելով, որ այդ տվյալները չեն կարող լինել պետական գաղտնիք 2021 թվականի հունվարի 7-ին երկրորդ հարցումն ուղարկեցինք՝ նորից խնդրելով տեղեկություն տրամադրել մեր զոհերի մասին։
Մասնավորապես ՊՆ-ից ակնկալում էինք ստանալ, թե հունվարի 7-ի դրությամբ քանի նահատակված զինվորի վերաբերյալ ունեն տվյալներ, նրանցից քանիսն են ժամկետային զինծառայող, քանիսը պահեստազորային, քանիսը կամավոր։ Նույն տվյալներն ակնկալում էինք ստանալ նաեւ անհետ կորածների վերաբերյալ։
Բայց այս անգամ ՀՀ ՊՆ-ն գերազանցեց ինքն իրեն կամ էլ ավելի անկեղծ գտնվեց եւ ուղղակի հայտարարեց, որ այդ տվյալներին չեն տիրապետում՝ միաժամանակ չմոռանալով ավելացնել, որ նաեւ նպատակահարմար չեն գտնում դրանց հրապարակումը։
«Տեղեկացնում ենք, որ զոհված, գտնվելու վայրն անհայտ և ինքնությունը չհաստատված զինծառայողների թվաքանակների ճշգրտման աշխատանքներն ընթացքի մեջ են և տվյալները ներկա դրությամբ ամբողջությամբ հստակեցված չեն, հետևաբար տեղեկատվության տրամադրումը գտնում ենք ոչ նպատակահարմար»,- գրավոր հայտնել է ՀՀ ՊՆ։
Պատասխանից հետեւում է, որ ՀՀ ՊՆ-ն չգիտի թե քանի ժամկետային զինծառայող է ունեցել, որքան մարդ է զորակոչվել պահեստազորից, որքան մարդ է կամավորագրվել եւ նրանցից որքանն են հետ վերադարձել։ Այսինքն՝ միայն այս թվային տվյալների տարբերությունն արդեն իսկ բավարար է պատկերացում կազմել մեր կորուստների վերաբերյալ, հետեւաբար վստահ ենք, որ ՀՀ իշխանությունների ղեկին այսօր գտնվող անձինք տեղյակ են մեր կորուստների իրական պատկերին, ինչը փորձում են ամեն գնով թաքցնել։ Եվ երկրորդ հարցմանն ի պատասխան ՊՆ-ն ավելի անկեղծ է գտնվել՝ առանց այլեւայլության հայտարարելով, որ տվյալների հրապարակումը նպատակահարմար չեն գտնում։
Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 20-ին խորհրդարանի ամբիոնից հայտնեց, որ դուրս է բերվել 3439 զինծառայողի մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը ու երաշխավորեց, որ զոհերի թիվը չի անցնելու 4000-ը։ Այսինքն՝ իշխանություններն իրենց համար սահմանել են առավելագույն թիվ, որի շրջանակներում պետք է սահմանափակվեն։
Հունվարի 14-ին Razm.info-ն հրապարակեց 25 զոհվածի անուն, որոնց մասին պաշտոնական աղբյուրները չեն հայտնել, թեպետ գրեթե բոլորն արդեն հուղարկավորված են։ Ակներեւ է, որ պաշտոնական աղբյուրները ոչ թվային տվյալներ են հրապարակում, ոչ էլ առավել եւս զոհերի ցուցակները՝ իրենց կեղծիքները քողարկելու համար։ Մինչդեռ, պետության պարտքն է՝ անուն առ անուն հրապարակել հանուն հայրենիքի զոհված մեր հայորդիների տվյալները, թե նրանցից յուրաքանչյուրը երբ, որտեղ եւ ինչ պայմաններում է զոհվել, նրանցից յուրաքանչյուրն ինչ սխրանքներ է գործել։ Նրանք ու նրանց ծնողներն արժանի են դրան, ավելին՝ դա անհրաժեշտ է մեր աճող սերնդի դաստիարակության համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/05/2021 10:28 Հայկ Սարգսյանը խայտառակում է իմքայլականների անունն ու պատիվը․ Փաշինյանը նրան սաստել է «լևի» գնալու համար. «Իրավունք»
- 03/05/2021 08:32 Նիկոլ Փաշինյանը չի վստահո՞ւմ ԱԱԾ-ին․ «Հրապարակ»
- 03/05/2021 08:30 Փաշինյանը հրաժարական կտա, ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի․ «Ժողովուրդ»
- 03/05/2021 08:27 Հիմա էլ որոշել են դատական համակարգը քանդել. ԲԴԽ նախագահի «ինադու»․ «Հրապարակ»
- 03/05/2021 08:24 Ջերմոցատերերը դժգոհում են. դոլարի կուրսի բարձրացման հետեւանքով թանկացել են թունաքիմիկատները, պարարտանյութը․ «Ժողովուրդ»
- 03/05/2021 08:18 Փաշինյանն ու իր թիմը «երես չունեն», որ Արցախ մեկնեն. Հասկանում են, որ այնտեղ իրենց, մեղմ ասած, չեն սպասում․ «Հրապարակ»
- 03/05/2021 08:16 ԲՀԿ-ում սպասողական տրամադրություններ են. կստորագրի՞ Փաշինյանի առաջարկած հուշագիրը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/05/2021 15:54 Կներեք, ես սովոր չեմ այսպես արտահայտվելու, բայց այս անգամ ստիպված էի, քանզի սա արդեն չափն անցնում է. Սենոր Հասրաթյան
- 03/05/2021 15:24 Մեզ հատուկ մտցնում ենք ամերիկյան պատժամիջոցների տակ. Միջազգայնագետ
- 03/05/2021 15:05 Կարո ջան, կարող է "պասպորտս հեսա ցույց կտամ" արտահայտությունը դիտվի որպես սպառնալիք և ոտնձգություն թրքաբարո ոչնչության նկատմամբ. Աշոտյան
- 03/05/2021 14:03 ԱԱԾ-ի կողմից ինքնին հաստատվում է, որ Արամ Լ. Սարգսյանը չի կարող լինել «Գագիկ Սողոմոնյան».փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/04/2021 21:13 Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում․ կա զոհ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
- 03/02/2021 12:47 Վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները