ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում բոլորը ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն. Մինասյան 01/22/2021 16:12 | Մեկնաբանություն

Մենք ապրում ենք զարմանալի ժամանակներ. Հայաստանում բոլորը ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն։ Ժողովուրդը թքած ունի իր երկրի վրա՝ խորը և համապարփակ։ Պատճառները տարբեր են։ Մի մասը թքած ունի, որովհետև արդեն ծրագրել է արտագաղթել, մի մասը ատելությունից է կուրացել, մյուսները ցավից, անորոշությունից, սովից ու ողբից դարձել են անհաղորդ, և կան երջանիկները, որոնք խելք չունեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Թքած ունենալու հայկական ողբերգությունը
Մենք ապրում ենք զարմանալի ժամանակներ. Հայաստանում բոլորը ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն։
Ժողովուրդը թքած ունի իր երկրի վրա՝ խորը և համապարփակ։ Պատճառները տարբեր են։ Մի մասը թքած ունի, որովհետև արդեն ծրագրել է արտագաղթել, մի մասը ատելությունից է կուրացել, մյուսները ցավից, անորոշությունից, սովից ու ողբից դարձել են անհաղորդ, և կան երջանիկները, որոնք խելք չունեն։ Պատճառները տարբեր են, հավաքական վերաբերմունքը՝ մեկը։ Երկիրը կտոր-կտոր է արվում, ամեն ինչ տրվում է, թշնամիները վայելում են, իսկ դիմադրություն չկա։
Եթե ժողովուրդը թքած ունի երկրի վրա, իշխանությունն էլ՝ ժողովրդի վրա։ Նիկոլենք բացարձակ անտարբեր են, որ կան անօթևան փախստականներ, անհետ կորածներ, բացահայտ լկտիությամբ թաքցնում են մահերի թիվը, չեն հրապարակում գերիների քանակը, անգամ մի րոպե չեն մտածում, որ ամեն օր ժողովուրդը ավելի վատ է ապրում ու հենց ժողովրդի հաշվին էլ իրենք ամեն օր ավելի լավ են ապրում։
Զավթողի հոգեբանությամբ թքած ունեն հերթական սահմանամերձ տան վրա, որ հանձնում են, հերթական գյուղի, որ զիջում են և, իհարկե, պատմության ու ավանդույթների, որոնք իրենց համար խմբագրման ենթակա ավելորդություններ են։
Ժողովուրդը թքած ունի երկրի, իշխանությունը՝ ժողովուրդը, աշխարհն էլ՝ Հայաստանի վրա։ Աշխարհը բացարձակ հանգիստ նայեց, թե ինչպես են արգելված զենքով ոչնչացնում Արցախը, գրկաբաց ողջունեց արտաքին պարտքի «թռիչքաձև աճը» և դրա վրա փող աշխատեց, Հայաստանն արագացված տեմպով դարձնում է հակառուսական պլացդարմ, Թուրքիայի ազդեցությունը Եվրոպայում զսպելու մանրադրամ, աղանդավորության ԱՊՀ դարպաս, գործակալական ցանցերի նոր սերնդի մանիպուլյացիաների փորձադաշտ։
Ժողովուրդը թքած ունի երկրի, իշխանությունը՝ ժողովրդի, աշխարհը՝ Հայաստանի, հետևաբար ընդդիմությունն էլ նույն գծի մեջ է։
Ընդդիմությունը փորձեց ինչ-որ բան անել, պարզվեց ժողովուրդը դեռ պատրաստ չէ, էլի նախկին-ներկա է խաղացնում, պիտակավորում է, հանդուժում է դավաճանի գժությունները, չի նկատում ոչ պարտությունը, ոչ զոհերին, ոչ գերիներին, ոչ դավաճանությունը, ոչ էլ վերահաս վտանգները։ Այդ պատճառով ընդդիմությունն էլ որոշեց սառնամանիքին չմրսել հանուն նրանց, ում դեռ պետք չէ։ Եվ ամենակարևորը, որի մասին ոչ ոք չի ուզում խոսել. եթե ժողուրդն իրավունք ունի նեղանալ, արդյո՞ք ժողովրդից նեղանալու իրավունք չկա։ Եթե ժողովուրդը նախընտրում է մոռանալ, չարժևորել, հանդուրժել դավաճանին, արդյոք նույն վերաբերմունքին չի՞ արժանանալու։
Այս արատավոր շրջապտույտը Հայաստանի գնացքը տանում է դեպի անդունդ։ Իսկ ընթացքը կանգնեցնելու համար պետք է, որ ինչ-որ մեկը ինչ-որ պահից թքած չունենա։ Աշխարհը՝ դժվար, քանի որ ունի իր պլանները, իսկ իշխանությունն անհույս է, քանի որ դավաճան է։ Մնում են ընդդիմությունն ու ժողովուրդը։ Ընդդիմությունը փորձեց՝ չստացվեց։ Ժողովուրդն էլ իրականում բազմաշերտ է։ Թե երբ տեղից կշարժվի, դժվար է ասել։ Հնարավոր է վաղը, հնարավոր է մեկ ամսից։ Պարզապես այս ընթացքում գնացքը շարժվում է… ու պետք է հասցնել կանգնեցնել այն տեղում, երբ դեռ հնարավոր է և իմաստ ունի...»,- գրել է Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:09 Արարատ Միրզոյանն անհետացել է. ինչու երթի օրը Փաշինյանի կողքին չէր․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
- 01/28/2021 19:20 «Սա Ցեղասպանությունից հետո մեզ պատուհասած ամենամեծ աղետալի ողբերգությունն է, որ թափվեց մեր պետության գլխին».Դավիթ Ջամալյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները