ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գևորգ Բաղդասարյանը բնակարան ստանալու համար մասնակցել էր վիճակահանությանը և չէր հաղթել. Դատախազության պարզաբանումը 01/21/2021 16:04 | ԼՐԱՀՈՍ

«Yerevan Today» լրատվական կայքը, շարունակելով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի նկատմամբ կեղծիքի հիման վրա հակաքարոզչական գործելաոճը, նյութ է հրապարակել վերջինիս գույքի, այդ թվում բնակարանների և նրա կնոջ կողմից բնակարանի ձեռքբերման հայտ ներկայացնելու վերաբերյալ, որը տեղ է գտել այլ լրատվաիջոցներում ևս։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Պարզաբանում ենք, որ Գևորգ Բաղդասարյանը և վերջինիս կինը՝ Լիանա Ղազարյանը, դեռևս 2020թ․ օգոստոս ամսին, նկատի ունենալով ընտանիքի անդամների քանակի համեմատ բնակտարածքի փոքր լինելու հանգամանքը, դիմումներ են ներկայացրել ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեին՝ պետական ծառայողներին բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում հիփոթեկային վարկավորմամբ բնակարան գնելու համար և օրենքով սահմանված կարգով ճանաչվել որպես վիճակահանության առաջնահերթ մասնակից։ Դրանից հետո Լիանա Ղազարյանը չի շարունակել մասնակցությունը նշված ծրագրին, հանվել է վիճակահանության մասնակիցների ցուցակից և դրան չի մասնակցել։ Օրենքով սահմանված կարգով իրականացված վիճակահանությանը մասնակցել է Գևորգ Բաղդասարյանը և չի հաղթել։
Հրապարակումից առավել քան ակնհայտ է, որ դրա հեղինակը ոչ միայն միտումնավոր կեղծել է փաստերը, այլև մանիպուլյատիվ տերմինաբանությամբ փորձել խեղաթյուրել դրանք, ներկայացնելով, թե իբր ծրագրի շրջանակներում բնակարանը պետք է ոչ թե գնվի, այլ պետական ծառայողն այն պետք է ստանա։ Լրագրողական էթիկան պահանջում էր նաև չստել, թե իբր Գևորգ Բաղդասարյանը ներգրավվել է Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրանքի պաշտպանությանը, ինչի համար էլ դրանից հետո նշանակվել է Երևան քաղաքի դատախազ, քանի որ այդ նշանակումը տեղի է ունեցել նշված գործով որպես մեղադրող նրա ներգրավվելուց առաջ:
Նկատի ունենալով, որ կեղծված փաստերը ներկայացվել են հենց «հայրենասիրություն խաղալու» չափումների համատեքստում, հույս ենք հայտնում, որ «Yerevan Today» լրատվական կայքի գործընկերները նույն նախանձախնդրությամբ ուսումնասիրում և առաջիկայում ամենայն մանրամասնությամբ հրապարակայնացնելու են նաև ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի, այնպես էլ նախկինում պետական ծառայողներ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք հանդիսացած՝ հրապարակման մեջ հիշատակված Ռ. Քոչարյանը և մյուսները գործով մեղադրյալների գույքերը, այդ թվում բնակարանների քանակը, դրանց զբաղեցրած տարածքները, յուրաքանչյուր բնակարանը ձեռք բերելիս դրա կարիքը, ձեռքբերման եղանակներն ու աղբյուրները: Եվ այդ համեմատության հիման վրա նաև հապարակման մեջ արված հարցադրման շրջանակներում նշելու են, թե վերջիններիցս քանի՞սն են իրենց գույքը տնից զրկված արցախցի որևէ ընտանիքի հատկացնելու նախաձեռնություն ցուցաբերել։
Ցավալի, սակայն, խիստ հատկանշական է նաև, որ խմբագրության հարգելի գործընկերները դեռևս չեն կարողանում ձերբազատվել քրեական գործով մեղադրանքի պաշտպանության դատախազական գործառույթը իշխանությանը պաշտպանելու հետ նույնացնելու նախկինից մնացած արատավոր մտածողությունից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/06/2021 11:00 Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ նպատակով նա չի պահանջել Փաշինյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
- 03/06/2021 10:15 Արջն իր ահից է գոռում. ո՞րն է նման պահվածքի իրական պատճառը․ «Փաստ»
- 03/06/2021 10:10 Ներդրումային իմիտացիա. «Փաստ»
- 03/06/2021 08:38 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը․ «Ժողովուրդ»
- 03/06/2021 08:36 Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է ․ «Հրապարակ»
- 03/06/2021 08:33 Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին «168 ժամ»
- 03/06/2021 08:31 Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/08/2021 11:23 Այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա. Կարին Տոնոյան
- 03/08/2021 11:11 Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտությունն անխուսափելի են.Անդրանիկ Թևանյան
- 03/08/2021 10:55 Խնդրում եմ, ժողովուրդից դարձեք կրկին ազգ, այլապես դառնում ենք ամբոխ, որին կառավարելու է օտարը. Հովհաննիսյան
- 03/08/2021 10:46 Մարտի 8-ն առաջին հերթին կանանց իրավահավասարության մասին է. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/07/2021 16:31 Արարատի մարզում դպրոցի զինղեկը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 17-ամյա աշակերտուհուն
- 03/07/2021 09:53 ՃՏՊ Հալաբյան փողոցում․ կա երկու զոհ
- 03/04/2021 21:13 Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում․ կա զոհ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները