ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
98 տարեկան Ադրբեջանը եկել, դարձել է պետություն, մենք հայտարարում ենք, թե Շուշին ադրբեջանցիներով բնակեցված է եղել, մի օր էլ կասեն հայ ազգ չի եղել, սա դավաճանություն է. Շուշիի նախկին քաղաքապետ 01/21/2021 16:18 | ԼՐԱՀՈՍ

Շուշին բուն հայկական, պատմամշակութային քաղաք է, որի մասին վկայում են բոլոր հուշարձանները և Շուշիում առկա 11 եկեղեցիները, պետք է այդ մասին խոսենք, ոչ թե Ալիևի աչքին լավ երևալու համար, հայտարարենք, որ Շուշին ադրբեջանական է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:
Վերջինս վստահեցնում է՝ 60-ական թվականներից սկսած Հեյդար Ալիևը սկսել է Շուշին հայաթափել, եղել է 10 տոկոս հայություն, բայց դա չի նշանակում, որ պետք է հայտարարենք՝ Շուշին ադրբեջանական է եղել.
«Շուշին Սովետի ժամանակ հայաթափել են, ադրբեջանցիների նպատակն է եղել, որ Շուշին հայաթափեն, Արցախը, Նախիջևանը չէի՞ն հայաթափում»,-ասաց Շուշիի նախկին քաղաքապետը՝ հավելելով՝ դրա մասին պետք է խոսեն, ոչ թե մեղքերին քավություն տալու համար հայտարարեն՝ Շուշին ադրբեջանական է եղել:
«Շուշիում ամեն մի քարը հայկական է, այն ժամանակ, երբ տեխնիկա չի եղել քարը ձեռքով ենք տաշել, որ տուն ու եկեղեցի կառուցենք: Ավերածություններ եղել են։ Սովետի ժամանակ չեն կարողացել Շուշին վերականգնել, հին հայկական պատմամշակութային շենքերը մնացել են, դա չի՞ խոսում, որ Շուշին հայկական է եղել»,-պատմում է Արծվիկ Սարգսյանը:
Վերջինս նկատում է, որ այս հայտարարությունները թշնամուն ուժ են տալիս և միշտ զանգի պես հնչեցնելու են՝ տեսեք՝ դուք եք ասել, որ Շուշին ադրբեջանական է եղել.
«Նախիջևանը հայկական է եղել, հետ բերեք, պահանջեք, Գետաշեն և Շահումյան ենք ունեցել, ու՞ր են դրանք: 98 տարեկան Ադրբեջանը եկել, դարձել է պետություն, մենք հայտարարում ենք, որ Շուշին ադրբեջանցիներով բնակեցված է եղել, իհարկե, ստիպողաբար տարել բնակեցրել են: Էլի նույնն է կատարվելու, որքանով տեղյակ եմ, ադրբեջանցիներ չեն ուզում գալ և Շուշիում բնակվել։ Նրանց սրտում նախկին վախը կա, որ մի օր հայը արթնանալու է, ոգին ուժեղ է լինելու և նորից մտնելու է Շուշին: Եթե Շուշին ադրբեջանական է, բա Քարինտակի, Հադրութի, Սղնախի մասին ի՞նչ ասենք, ինչու՞ չեք բարձրաձայնում, ասեք՝ դրանք էլ հայկական են եղել, հետ տվեք»,-ասաց Արծվիկ Սարգսյանը:
Նախկին քաղաքապետն արձանագրում է՝ սա հայտարարություն չէ, այլ՝ դավաճանություն:
«30 տարի սարքել ենք Շուշին, հետո հայտարարում են դժգույն քաղաք է, էլ ի՞նչ ասես: Իրենք այդպես են ասում, որպեսզի կարողանան իրենց սխալները ինչ-որ ձնով ծածկեն, բայց այդ ձյունը մի օր հալվելու է»,-ասաց Սարգսյանը:
Արծվիկ Սարգսյանը կարծում է, որ նման հայտարարություններով իշխանությունը ցանկանում է ադրբեջանական իշխանության աչքերին բարձրանալ, սակայն ոչ մի հայ դա երբեք չի ընդունի:
«Ով Շուշիում եղել է, Շուշիում քայլել և օդը շնչել, այդ արտահայտությունը չի անի: Շուշին ազատագրելուց հայը ոգևորվեց և սկսեց Արցախի մյուս շրջաններն ազատագրել: Այն ինչ ազատագրել ենք, Արցախ աշխարհի հողերն են եղել, որտեղ գնացել ենք սրբավայր է, ոնց կարող ենք ասել ադրբեջանական է եղել, մի օր էլ կարող է ասենք հայ ազգ չի եղել»,-մեզ հետ զրույցում ասաց Շուշիի նախկին քաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 02/28/2021 22:13 Ասում են, որ ներկա-բացակա են անելու. Հայկ Մամիջանյանը՝ վաղվա Փաշինյանի հանրահավաքի մասին
- 02/28/2021 21:59 Իրենցքայլականների վերջին հնարավորությունը. Ստեփան Դանիելյան
- 02/28/2021 21:52 Սերունդները չեն ներելու չեզոքությունը. Արտակ Թովմասյան
- 02/28/2021 21:43 Մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի. Սենոր Հասրաթյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները