ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
7-8 տարի Հայաստանից գերիներ են եղել Ադրբեջանում, բա ինչի՞ չէիք հարցնում այն ժամանակ. Փաշինայնը՝ Գևորգ Գորգիսյանին 01/20/2021 19:20 | ԼՐԱՀՈՍ

Դուք, թեև գնում էիք Մոսկվա, հայտարարելով, որ առաջնահերթ գերիների վերադարձի հարցն է, բայց որևէ ձեռքբերում այս ուղղությամբ մենք չունեցանք, սա ապացուցում է, որ դուք այլևս ունակ չեք պաշտպանել Հայաստանի շահերը: Ինչու՞ չեք հեռանում՝ հնարավորություն տալով կարող ուժերին գալ և շարունակել բանակցությունները՝ հնարավորինս հայանպաստ ուղղությամբ: ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինայնին հարց ուղղեց ԼՀԿ քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, որ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ Հայաստան չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո։
«Երկար տարիներ ամենատարբեր ֆորմատներով եղել են հայ-ադրբեջանական բանակցություններ, ինչու այդ հարցը չի հնչել, որ դուք գնացիք, չկարողացաք գերիներին վերադարձնել, հետևաբար, ինչու հրաժարական չեք տալիս: Ինչու չի հնչել նույն հարցը, որ այ դուք գնացիք բանակցեցիք,Ղարաբաղի հարցը չկարողացաք լուծել, ինչու հրաժարական չեք տալիս»,-արձագանքելով Գորգիսյանին՝ ասաց Փաշինյանը:
«Պետք է հասկանանք՝ մենք ուզում ենք գերիները վերադառնա՞ն, թե՞ ուզում ենք գերիների չվերադառնալու վրա քաղաքական միավորներ շահենք: Կներեք, ես այս ողջ ընթացքում ես չեմ տեսել ընդդիմադիր դաշտից արված որեւէ գործողություն, որն առնվազն չխանգարի գերիների վերադարձին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը
Նրա խոսքով՝ թվում է, թե հարց են հնչում ճանապարհի անվտանգությունն ապահովելու համար, բայց իրականում հարց են հնչում էժան քաղաքական միավոր շահելու համար, որի արդյունքում այդ ճանապարհի գործունեության համար ձեւավորվում է շատ կոնկրետ վտանգ.
«7-8 տարի Հայաստանից գերիներ են եղել Ադրբեջանում, բա ինչի՞ չէիք հարցնում այն ժամանակ: Ինչի՞ չեք ասում, որ գերի է եղել, որ 2.5 տարի սոցիալական հարթակներում խոսք էր գնում, որ այս մարդկանց ինչու՞ կառավարությունը չի վերադարձնում: Այդ մարդկանց կառվարությունը վերադարձրել է: Նախկինում երբեք այդ ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել»,- ասաց Փաշինյանը.
Անդրադառնալով այն տեսակետին, թե այս իշխանությունն ի վիճակի չէ սպասարկել Հայաստանի շահը, Փաշինյանը պատասխանեց.
«Ես էլ ասում եմ, որ դուք որպես ընդդիմություն առավել ևս ի վիճակի չեք սպասարկել Հայաստանի շահը, որովհետեւ դուք ձեր շեշտադրումներով եւ էժան միավորներ հավաքելու փորձով վտանգի տակ եք դնում գերիների կյանքը, անվտանգությունն ու առողջությունը»:
Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրվել է փաստաթուղթ, որով գերիները պետք է վերադարձվեն, սակայն իշխանությունը չի կարողանում իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունը.
«Դուք Ռուսաստան մեկնելիս ասել էիք, որ դա ձեր առաջնահերթությունն է և դրան չեք կարողացել հասնել: Երբ եղել է գերիների հարց, մենք այդ հարցը բարձրացրել ենք: Նախորդ իշխանությունների ձախողումները, բերեցին նրան, որ 2018-ին եղավ հեղափոխություն: Հիմա դուք ուզում եք ձեր ձախողումները ուրիշների ձախողումներով կամ թերացումներով արդարացնե՞լ: Դուք հենց ձեր նշած էժան մանիպուլացիաներով և բալեր հավաքելով փորձելով ռեյտինգ պահել, դեմ եք գնում Հայաստանի շահերին»,-ասաց ԼՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ իրենք երբեք գերիների հարցը չեն շահարկել քաղաքական նպատակներով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/05/2022 10:28 Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա. «Ժողովուրդ»
- 07/05/2022 10:25 Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. «Հրապարակ»
- 07/05/2022 10:18 Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները. «Հրապարակ»
- 07/05/2022 10:11 Արտահերթով արագ կսղղացնեն օրենքը. «Հրապարակ»
- 07/05/2022 10:07 Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ»
- 07/05/2022 10:00 Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ»
- 07/05/2022 09:48 Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը. Ավինյանը վարկանիշ չունի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/05/2022 23:51 Հերիք է քո մաղձը դուրս տաս,դա քեզ է միայն նսեմացնում. Վահան Բաբայանը` Արմեն Դարբինյանին
- 07/05/2022 21:57 Խայտառակ ձախողումները մեծապես պայմանավորված էին անհաշվենկատ, իր բնույթով «քյանդրբազային» քայլով, և դրա ամբողջական պատասխանատվությունը, իհարկե, Սերժ Սարգսյանինն է. Արմեն Դարբինյան
- 07/05/2022 16:33 Երբ Սահմանադրության օրը շնորհավորանքներ են հղում գործող իշխանության ղեկավարները՝ ես ունենում եմ զգացողություն, որ դիտում եմ ֆիլմ, որտեղ մոլագարը խմում է իր զոհի արյունը.Արսեն Բաբայան
- 07/05/2022 16:23 Նիկոլի ու եղջերուների լուսանկարը՝ նոր խայծ, լուրջ հարցերից ուշադրություն շեղող. Գեղամ Մանուկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/05/2022 11:44 Ավշար գյուղում վրաերթի են ենթարկել 1-ամյա երեխայի. shamshyan.com
- 07/05/2022 08:50 Գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Աշոցքում
- 07/04/2022 23:51 Կոտայքում Mercedes-ը հարվածել է գազատարին ու հայտնվել դաշտում. մի քանի գյուղի գազամատակարարումը դադարեցվել է
- 07/04/2022 23:37 Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը