ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սթափվելո՞ւ ենք, թե՞ շարունակելու ենք նույն կերպ 01/19/2021 13:46 | Վերլուծություններ

Մաս առաջին. Թուրքիայի վտանգը
Թուրքիան եւ Ադրբեջանը փետրվարի 1-12-ը Կարսում համատեղ զորավարժություն կանցկացնեն՝ Հայաստանի արեւմտյան սահմանների անմիջական մատույցներում, Գյումրիին շատ մոտ: Անցած տարի, երբ թուրքերն ու ադրբեջանցիները զորավարժություններ անցկացրին Նախիջեւանում, ինչպես նաեւ Հայաստանի արեւելյան սահմանների մոտ եւ ադրբեջանցի զինվորների շարքերով գրեցին՝ հաջորդ կանգառը Շուշի, հասարակությունը եւ իշխանությունն անտարբեր եղան, իսկ մի խումբ փորձագետների, քաղաքական գործիչների ահազանգերը տեղ չհասան:
Երբ Ադրբեջանն ու Թուրքիան անթաքույց, ցուցադրաբար պատրաստվում էին պատերազմին,Փաշինյանի իշխանությունը զբաղված էր ընդդիմադիր գործիչների դեմ քրեական գործեր հարուցելով, Արցախն ազատագրած քաղաքական եւ զինվորական գործիչների դատավարությամբ: Կարող եք կրկին ուշադրություն չդարձնել Կարսի զորավարժություններին: Կարող եք կառչած մնալ իշխանությունից: Կարող եք շարունակել խաբել հանրությանը, բայց դրանից իրականությունը չի փոխվում,Հայաստանի գլխին կանգնած վտանգը չի մեղմվում։ Կարսը Գյումրիից հեռու է ընդամենը 65 կմ, իսկ Կարսի գավառը՝ իլը Շիրակի մարզից բաժանում է ընդամենն Ախուրյան գետը։ Եւ չնայած այս փաստին, վարչախումբը Գյումրիիում զբաղված է Վազգեն Մանուկյանի դեմ սադրանք կազմակերպելով։
Մաս երկրորդ. «Թուրքիայի գործակալի» վտանգը
Մի քանի օր էամբողջ Հայաստանը քննարկում է Արարատ Միրզոյանի մասին արված բացահայտումը։ Չկա մի տուն, որտեղ դա չքննարկվի։ Բայց պետական ինստիտուտների կողմից չկա համարժեք արձագանք: ԱԱԾ-ի հերքումը թերի էր. մեծ հաշվով, մեղադրանքը պետք է հերքեին թուրքական հատուկ ծառայությունները, քանի որ նրանց գործակալ լինելու մեջ էր Արարատ Միրզոյանը մեղադրվում։ Ի դեպ, Արարատ Միրզոյանը պատերազմի օրերին եղել է հրամանատարական բունկերում։ Ընդգծենք նաեւ, որ պաշտպանության նախարարԴավիթ Տոնոյանին այդ պաշտոնում առաջարկել է հենց Արարատ Միրզոյանը՝ 2018-ի հեղափոխության օրերին՝ ՖԲ-ով, հապճեպ, ափալ-թափալ, երբ դեռ իշխանության չէին եկել։
Մաս երրորդ. Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին
Շարունակվում է մարտի 1-ի գործով դատական աբսուրդը։ Պատերազմ հրահրողները, պատերազմն ամեն գնով չկանգնեցնողները, կապիտուլյացիայի խայտառակ հայտարարություն ստորագրողները, Շուշին եւ Հադրութը հանձնողները, Հայաստանի սահմանները զիջողները, 5 հազարից ավելի զոհերի եւ տասնյակ հազարից ավելի վիրավորների եւ հաշմանդամ դարձածների համար պատասխանատուներն ու մեղավորները դատում են Շուշին ազատագրողներին։ Պատերազմում խայտառակ պարտված իշխանությունը դատում է Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին։ Իսկ այս ամենին հետեւում են Կարսում զորավարժությունների կազմակերպիչները։ Հետեւանքները կարող են շատ ծանր լինեն։
Գեղամ Նազարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/06/2021 11:00 Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ նպատակով նա չի պահանջել Փաշինյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
- 03/06/2021 10:15 Արջն իր ահից է գոռում. ո՞րն է նման պահվածքի իրական պատճառը․ «Փաստ»
- 03/06/2021 10:10 Ներդրումային իմիտացիա. «Փաստ»
- 03/06/2021 08:38 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը․ «Ժողովուրդ»
- 03/06/2021 08:36 Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է ․ «Հրապարակ»
- 03/06/2021 08:33 Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին «168 ժամ»
- 03/06/2021 08:31 Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/06/2021 10:47 Հայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են. Աբրահամյան
- 03/06/2021 10:38 Հազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին. միջազգայանգետ
- 03/05/2021 23:52 Ժամանակը կարճ է քաղաքական դաշտի բոլոր մասնակիցների համար, պետք է գործընթացները արագ, բայց նրբորեն խաղարկել. Տիգրան Աբրահամյան
- 03/05/2021 23:37 Դուք լավ գիտեք ձեր գլխներին գալիքը. Դրա համար եք էսքան նյարդային. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/04/2021 21:13 Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում․ կա զոհ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
- 03/02/2021 12:47 Վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները