ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանները պահանջում են վարչական դատարանից պարտավորեցնել ՊՆ-ին՝ չզիջել տարածքները 01/18/2021 16:21 | Վարչական իրավունք

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Սիմոն Բաբայանը և Մանե Կարապետյանը հայցադիմում են ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Պաշտպանության նախարարության՝ պահանջելով պարտավորեցնել քայլեր չձեռնարկել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դիմող կողմը վարչական դատարանում փորձում է քննարկման առարկա դարձնել փաստացի զբաղեցրած դիրքերից ՀՀ զինված ուժերի նահանջելու գործողությունները ու պահանջել դատարանից պարտավորեցնել ՀՀ ՊՆ-ին՝ ի դեմս նախարարի ու ԶՈՒ ԳՇ պետի՝ առանց միջազգային ճանաչված պատշաճ գործընթացների /ներառյալ՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի/ ապահովելու և Հայաստանի Հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմաններին կից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից 28.12.2020 թվականի դրությամբ փաստացի զբաղեցրած դիրքերը և տարածքները չզիջել ու պահպանել։
Հայցադիմումը դատարան մուտք է եղել 2020թ դեկտեմբերի 29-ին և նույն օրը մակագրվել է դատավոր Անի Հարությունյանին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից անցել է շուրջ 1.5 ամիս, բայց հայկական կողմը դեռևս շարունակում է Ադրբեջանին զիջել տարածքներ՝ առանց որեւէ կրակոցի ու իրավական հիմքի, ՀՀ զինված ուժերը պարզապես զիջում են բարձունքներում զբաղեցրած դիրքերը, որի հետեւանքով բնակչության համար բավական խոցելի վիճակ է ստեղծվել հատկապես Սյունիքում։ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թե սահմաններում դիրքերի փոփոխությունը տեղի է ունենում «բանավոր» ըմբռնման հիման վրա։ Թե ում միջեւ եւ երբ է ձեռք բերվել այդ ըմբռնումը «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարությունից հայտնել են, թե «այս պահին պետական սահմանի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղակայումը բացառապես պաշտպանական և անվտանգային բնույթի միջոցառում է, որը անմիջականորեն կամ միջնորդավորված բանակցվում է զինված ուժերի ներկայացուցիչների միջև՝ զինված ուժերի կողմից օգտագործվող տեղագրական քարտեզների վրա»։
Ավելին՝ նշել են, թե սահմաններում ներկայումս դիրքերի փոփոխությունը, ըստ նրանց՝ «չեն կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն, կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում»։
Իսկ, թե առանց վերջնական համաձայնության ինչու են ՀՀ զինված ուժերը հեռանում զբաղեցրած դիրքերից ու թույլ տալիս, որ հակառակորդն առաջանա՝ ՀՀ կառավարությունը չի մեկնաբանել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/09/2021 09:42 ԳՇ պետի տեղակալի հրամանի պատճառով 60 հոգանոց խումբն անհետ կորել է. մանրամասներ․ «Ժողովուրդ»
- 03/09/2021 09:39 Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին, բայց նրան չեն հավատում․ «Փաստ»
- 03/09/2021 09:34 Պատգամավորները դիմել են Փաշինյանին. ինչ խնդիր է առաջացել. «Ժողովուրդ»
- 03/09/2021 08:22 Սեւանում նոր օդանավակայան կառուցել, զարկ տալ տուրիզմին. Իմքայլականի իդեան․ «Հրապարակ»
- 03/09/2021 08:20 Երրորդ բևեռ ձևավորելու հանրային սպասումները կարող են միս ու արյուն ստանալ. «Փաստ»
- 03/09/2021 08:18 «Հպարտ քաղաքացին» ոչ միայն շարունակելու է մնալ աղքատ, այլեւ առերեսվելու է նոր վտանգների․ «Փաստ»
- 03/09/2021 08:15 Ինչ է սպասվում մարտի 16-ից. ՊՆ-ն որոշում է կայացրել․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/09/2021 11:02 Մարտի 9-ը վերջնաժամկետ է ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ Նիկոլի համար.քաղաքագետ
- 03/09/2021 10:55 Պահանջում ենք նախագահից՝ այսօր դիմել ՀՀ ՍԴ՝ ԶՈՒ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով. Զոհրաբյան
- 03/09/2021 10:44 Այս օրերին Ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ.Սարգիս Ալեքսանյան
- 03/09/2021 10:22 Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/09/2021 00:32 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա
- 03/08/2021 21:44 Շիրակի մարզում բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ
- 03/08/2021 20:15 Արարատի մարզում 59-ամյա վարորդն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել. նրա հետ մեքենայում եղել է նաև կինը
- 03/08/2021 19:44 Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները