ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊԵԿ-ը հարկ վճարողներին զգուշացնում է՝ 2021թ. մարտի 20-ից կգանձվեն մինչև 1.5 միլիոն դրամ պարտավորությունները 01/18/2021 15:27 | ԼՐԱՀՈՍ

Արտակարգ դրության ժամանակ դադարեցված գանձման աշխատանքները կոմիտեն կվերսկսի մարտի 20-ից։
Պետական եկամուտների կոմիտեն, համավարակի տարածմամբ պայմանավորված՝ դեռևս 2020թ․ ապրիլին հայտարարել էր, որ ընդառաջելով հարկ վճարողներին, արտակարգ դրության ժամանակ և դրանից հետո անորոշ ժամկետով չի իրականացնելու մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման իր հայեցողական լիազորությունը, քանի որ այդ շրջանում արգելվել էր մի շարք տնտեսական գործունեության տեսակների իրականացումը: Տեղեկացվել էր նաև, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման վերաբերյալ փոփոխության մասին կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2020թ. սեպտեմբերի 11-ից ավարտվել է Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամկետը։ Արտակարգ դրության ընթացքում մաս-մաս, իսկ դրա ավարտից հետո՝ ամբողջությամբ, վերացել են տնտեսական գործունեությունների իրականացման սահմանափակումները։ Չնայած դրան՝ Պետական եկամուտների կոմիտեն, հավատարիմ մնալով խոստմանը, 2020թ․ ապրիլի 27-ից ի վեր չի ձեռնարկել 1,5 միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների հարկադիր գանձման միջոցներ։ Այսինքն, չեն կայացվել այդ պարտավորությունների վերաբերյալ գանձման որոշումներ և չեն ներկայացվել հարկադիր կատարման ծառայություն, որի պարագայում պետք է արգելադրվեին հարկ վճարողների դրամական միջոցները և գույքը, որից հետո միջոցներ ձեռնարկվեին դրանց վրա բռնագաձում տարածելու համար։
Ներկայումս առկա են տարբեր ժամանակաշրջաններում առաջացած՝ 1,5 միլիոն դրամը չգերազանցող շուրջ 44․000 պարտավորություններ։ Դրանք վերաբերվում են շուրջ 27․400 հարկ վճարողների, այդ պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 4,9 մլրդ․ դրամ։
Նկատի ունենալով, որ բազմաթիվ հարկ վճարողներ, օգտվելով ընձեռված հնարավորությունից, կամովին չեն կատարում իրենց պարտավորությունները և հաշվի առնելով հարկային պարտավորությունների հավաքագրման կարևորագույն հանրային նշանակությունը, Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. մարտի 20-ից վերսկսվելու են մինչև 1.5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման աշխատանքները: Մասնավորապես՝ չվճարված պարտավորությունների առկայության դեպքում, եթե այդ պարտավորությունների չափը կգերազանցի 200 հազար դրամը կամ այն չգերազանցելու դեպքում դրանց առաջացման օրվանից հետո անցած կլինի երկու ամսից ավելի, ՊԵԿ-ի կողմից կհարուցվեն չվճարված պարտավորությունների գանձման վարչական վարույթներ, կկայացվեն համապատասխան որոշումներ և դրանց հարկադիր կատարման ուղղությամբ կիրականացվեն օրենքով սահմանված համապատասխան գործողություններ:
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/02/2021 10:13 Պարտքերով ապրող քաղհալածյալ տաքսու վարորդը. Կենտրոնի թաղապետի ուշագրավ կենսագրությունը. «Ժողովուրդ»
- 03/02/2021 08:31 Պտղնիի գյուղապետը ծեծի է ենթարկել «Իմ քայլի» պատգամավորի որդուն. պատճառը հայտնի է․ «Ժողովուրդ»
- 03/02/2021 08:28 Իշխանության չինովնիկները «խրախուսական» միջոցների էին դիմել․ «Հրապարակ»
- 03/02/2021 08:25 Ինչով կավարտվի պատմությունն այս անգամ. Փաշինյանի ելույթի մեսիջները․ «Ժողովուրդ»
- 03/02/2021 08:22 Մի շարք համայնքապետեր դիմել են ՍԴ․ «Հրապարակ»
- 03/02/2021 08:19 Նախկինները «շատ հացուպանիր պիտի ուտեին» այս ամենին «հասնելու» համար. «Փաստ»
- 03/02/2021 08:17 Փաշինյանն ակնարկեց, որ ընդդիմությունը արտահերթի չգնալու դեպքում կդիմադրի մինչև աշուն․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/02/2021 23:29 Նիկոլին պետք է իր կողմից մանիպուլացվող Գլխավոր Շտաբ, եւ նրա սադրանքը հենց դրան էր ուղղված. Աղասի Ենոքյան
- 03/02/2021 22:48 Ի՞նչ է սպասվում. Արա Վարդանյան
- 03/02/2021 22:00 «Ադրբեջանցիները եթե իմանան, որ գերի վերցրին՝ միանգամից մենք էլ ենք գերի վերցնելու, էս խուժան կինոյին ստոպ կտան շատ արագ». Վրթանեսյան
- 03/02/2021 21:36 Արմեն Սարգսյանն օգնեց՝ իրենց կարծիքի մեջ հաստատուն մնալ բոլոր նրանց, ովքեր մտածում էին, որ նա սրիկա անհայրենիք դավաճան է. Էդգար Ղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
- 03/02/2021 12:47 Վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը
- 03/02/2021 00:04 ՃՏՊ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները