ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանն ինչպես մեղավորներ է «նշանակում», այնպես էլ փորձում է քաղաքական դերակատարներ «նշանակել» «Փաստ» 01/16/2021 10:00 | Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմի ընթացքը, պարտությունը և հետպատերազմյան զարգացումները մեկ բանի մասին են վկայում, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջովին ձախողել է երկրի կառավարման իր առաքելությունը։ Եվ այս իրադրության պայմաններում նույնիսկ ավելորդ է խոսել Հայաստանը ծանր իրավիճակից հանելու՝ Նիկոլ Փաշինյանի խոստումների մասին։ Նա անգամ գերիների հարցը չի կարողանում լուծել, ուր մնաց, որ իր մեջ ուժ գտնի շատ ավելի կարևոր խնդիրների լուծման համար։
Եվ այս պայմաններում գրեթե կասկածի տեղիք չի թողնում այն հարցը, որ Փաշինյանը պետք է հեռանա, բայց վերջինս ամեն ջանք գործադրում է, որպեսզի մնա իշխանության։ Նա վեց ամիս ժամանակ է խնդրում իր ներկայացրած ճանապարհային քարտեզում նշված ծրագրերն իրականություն դարձնելու համար, իսկ մյուս կողմից էլ զբաղված է մեղավորների փնտրտուքով, որպեսզի պարտության մեղքը բարդի նրանց վրա։
Բայց տեսնելով, որ դժգոհություններն ավելի են խորանում և երկրի վիճակն էլ ծանրանում է, Նիկոլը դաշտ է նետել արտահերթ ընտրությունների մասին խայծը՝ հույսով, որ տարբեր լծակների կիրառման արդյունքում կարող է հնարավորություն ստանալ շարունակել մնալ իշխանության։ Փաշինյանն ամբողջ ուժով կառչած է աթոռից, քանի որ թերևս քաջ գիտակցում է, որ այդ աթոռից հեռանալուց հետո, որպես ձախողված և պարտված ղեկավար, այլևս քաղաքականության մեջ անելիք չի ունենալու և հայտնվելու է զարգացումների հետնախորշում (մնացյալը իրավական հարթության մեջ է)։
Բայց այսօր երկիրն այնպիսի հրատապ անվտանգային, հումանիտար և սոցիալտնտեսական խնդիրների առաջ է կանգնած, որ մոտակա փուլում արտահերթ ընտրությունների մասին խոսելն ուղղակի ավելորդ է։
Առավել ևս այն պայմաններում, երբ իշխանության կլինի Փաշինյանը. այդ դեպքում ընտրություններն ի սկզբանե կարելի է համարել ոչ լեգիտիմ: Դրա համար էլ առաջատար ընդդիմադիր ուժերի համար անընդունելի է արտահերթ ընտրությունների անցկացման փաշինյանական տարբերակը։ Սակայն Փաշինյանը իր իշխանությունը երկարաձգելու հիմնական եղանակը տեսնում է հենց այդ ճանապարհով։ Եթե ընդդիմությունը նպատակահարմար չի համարում արտահերթ ընտրությունների անցկացումը, ապա միայն իշխանության նախաձեռնությամբ անցկացվելիք այդ գործընթացը մեր հասարակության և միջազգային հանրության աչքին կորցնում է իր լեգիտիմությունը և հիմնավորվածությունը։
Սակայն ընտրությունների անցկացումը լեգիտիմացնելու համար Փաշինյանը ձեռնամուխ է եղել քաղաքական դերակատարների «նշանակմանը»։ Սա նրա սովորությունն է. ինչպես «նշանակում» է այս կամ այն հարցի մեղավորներ, այնպես որոշ, այսպես կոչված, «մարդ-կուսակցությունների» փորձում է գործոն դարձնել, ավելի ստույգ՝ դերակատար: Սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էր նման հանդիպումների շարք նախաձեռնել, իսկ հիմա նաև Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում, դրանք բոլորն էլ ընդգծված արևմտյան կողմնորոշմամբ ու հակառուսական տրամադրություններ ունեցող ուժեր են: Պարզ է, որ այսպիսով Փաշինյանը հույս ունի այդ «ուժերի» միջոցով կեղծ ընդդիմություն ձևավորել, որը ոչ միայն ճանապարհ կհարթի արտահերթ ընտրությունների անցկացման համար, այլև անհրաժեշտության դեպքում «ընդդիմություն» կխաղա նաև խորհրդարանում:
Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն կազմելու որևէ նույնիսկ հեռավոր շանս չունի, իսկ նշյալ անձինք ոչ մի կշիռ ու հեղինակություն չունեն, նման պատկեր ստանալու համար ընտրությունները պարզապես պետք է կեղծել:Բոլորի համար էլ հասկանալի է, որ այդ «կուսակցությունների» ղեկավարները քաղաքական առումով որևէ լուրջ հայտ չեն կարող ներկայացնել, պատկերավոր ասած՝ նրանք անգամ իրենց բակում վարկանիշ չունեն, ուր մնաց, որ ընտրություններում կարողանան պատվավոր տեղ զբաղեցնել։
Մյուս կողմից՝ իրական ընդդիմությունը պետք է կոնկրետ կողմնորոշվի իր հետագա քայլերի ու անելիքների հարցում, վերանայի իր մոտեցումները և իրատեսական ծրագրեր առաջ մղի, որպեսզի գործող իշխանությունների՝ անգործունակ ճանաչվելուց հետո ճանապարհ բացվի ոչ թե կոնկրետ իրենց համար, այլ քաղաքականության համար, որովհետև այն ամենը, ինչ երկուսուկես տարի անում է այս իշխանությունը, տասնյակ հազարավոր կիլոմետրերով հեռու է քաղաքականությունից։
Ու շատ կարևոր է, որ իրական ընդդիմությունը ներկայացնող ուժերը կարողանան մի կողմ դնել մանր-մունր տարաձայնությունները և իրենց ներուժը միավորեն ձախողված իշխանություններին ասպարեզից հեռացնելու և Հայաստանի վերականգնման օրակարգի շուրջ։ Եթե իսկապես դա ցանկանում են»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 16.01.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 02/28/2021 15:49 Թուրքական բայրաքթար նիկոլը ու բանակը` որպես ՀՕՊ. Արփինե Հովհաննիսյան
- 02/28/2021 15:34 Արա Սաղաթելյանն անհապաղ պետք է ազատ արձակվի. Արսեն Բաբայան
- 02/28/2021 15:17 «Երեք անչափահաս երեխաների հայրը կալանավորված է, մինչդեռ Гагик Согомонян кайфует». փաստաբան
- 02/28/2021 14:25 Լսեք, այ թուրքեր, դուք չե՞ք հասկացել, որ իրական կյանքը փողոցում է, ոչ թե ֆեյսբուքում. Արա Վարդանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները