ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ՅՈւՆԵՍԿՕ»-ում ընդգրկված և այդ կառույցը ներկայացնող հայաստանյան ներկայացուցիչներն, ուղղակի, խաղից դուրս վիճակում են և սա չափազանց ցավալի իրողութուն է». Սերժ Ավեդիքյան 01/15/2021 22:49 | ԼՐԱՀՈՍ

«Ադրբեջանը տարիներ շարունակ ջանք ու եռանդ չի խնայել աստղաբաշխական թվերի հասնող նավթադոլարներով կաշառել «ՅՈւՆԵՍԿՕ»-ին և ոչ միայն այդ միջազգային կառույցին: Ինչ վերաբերում է մասնավորապես «ՅՈւՆԵՍԿՕ»-ին, ապա հայտնի փաստ է՝ Ալիևի կինը՝ Մեհիբան Ալիևան «ՅՈւՆԵՍԿՕ»-ի անդամ է: Այստեղ՝ Փարիզում շատ բարձրաստիճան պետական քաղաքական գործիչներ կան, ովքեր լիովին Ադրբեջանի ազդեցության տակ են: Արդեն ավելի քան 5-6 տարի շարունակ նրանք կաշառքների տեսքով տարատեսակ նվերներ և գումարներ են ստանում, այստեղ առաջ տանելու համար ադրբեջանական կողմի շահերը,-ասում է ֆրանսիահայ դերասան և ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով Բաքվի վերջին արգելքներին՝ թույլ չտալու «ՅՈւՆԵՍԿՕ»-ի փորձագետներին անձամբ այցելելու Արցախում՝ վերջիններիս վերահսկողության տակ հայտնված եկեղեցիներ և գնահատելու պատմական ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին «Известия»-ի հետ զրույցում մտահոգություն էր հայտնել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը,- Ֆրանսիայում ադրբեջանական կողմի շահերը սպասարկող տասնյակ քաղաքական գործիչների անուններ կարող եմ տալ:
Դրանից մեկն, օրինակ, այս պահին Փարիզում բարձր քաղաքական պաշտոն զբաղեցնող, իսկ ժամանակին՝ նախարար և Ազգային ժողովի նախագահ աշխատած Ժան Լյուի դը Բղեն է, ով կաշառված է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի կողմից և հետևաբար, այստեղ առաջ է տանում ադրբեջանա – թրքական շահը: Մի քանի տարի առաջ մենք փորձեցինք այստեղ՝ ֆրանսիայում նախագիծ ընդունել, որով Ցեղասպանության ժխտումն օրենքով արգելված կլիներ, ինչպես որ Հոլոքոստի պարագայում է: Այսինքն, այստեղ ապրող բազմաքանակ թուրքերն այլևս չէին կարող ցուցեր անել և հայտարարել, թե 20-րդ դարասկզբին իրենց կողմից իրականացված ոճրագործությունը տեղի չի ունեցել: Նախագիծն անցավ Ազգային ժողովում և հավանության արժանացավ այնտեղ, պետությունն ընդունեց, իսկ իր գլխավորությամբ ղեկավարվող կառույցը, որ վերջին հաստատող պետական օղակը պետք է լիներ՝ ուղղակի մերժեց այն: Ահա այսպես են Ադրբեջանն ու Թուրքիան լուծում իրենց քաղաքական հարցերը՝ աշխարհի տարեր երկրներում, այդ թվում նաև միջազգային տարատեսակ կառույցներում, որոնցից մեկն էլ ձեր կողմից նշված «ՅՈւՆԵՍԿՕ»-ն է»,- ասում է ֆրանսիահայ վավերագրողը:
Ռեժիսորը պատմում է՝ հենց երեկ է ինքը խոսել «ՅՈւՆԵՍԿՕ»-ի հայաստանյան ներկայացուցիչ՝ Քրիստիան Տեր - Ստեփանյանի հետ, ով այս օրերին Փարիզում է և ում Սերժ Ավեդիքյանը մոտ երեք շաբաթ առաջ զանգահարել ու խնդրել է, որ «ՅՈւՆԵՍԿՕ»-ի փարիզյան կենտրանական գրասենյակում հանդիպում կազմակերպի իր ու կառույցի տնօրինուհու՝ Օդրի Ազուլեի հետ, որին ռեժիսորն ինքը ճանաչում է դեռևս վերջինիս՝ փարիզյան Կինոկենտրոնում աշխատելու տարիներից. «Քրիստիան Տեր – Ստեփանյանն ինձ փորձում էր համոզել, որ այդ հանդիպումն անիմաստ է լինելու, որ ես գործ չունեմ «ՅՈւՆԵՍԿՕ»-ի տնօրինության հետ, այնինչ, ես ցանկանում էի որպես վավերագրող և վկա՝ միանալ «ՅՈւՆԵՍԿՕ»-ի՝ Արցախ կատարելիք առաջիկա այցին, որն ի դեպ, ինչպես արդեն պարզվեց ադրբեջանական կողմի ակտիվ նախաձեռնությամբ տապալվել է: Ես ուզում էի լուսանկարներով վավերագրել իրենց Արցախ կատարելիք այցն ու աշխատանքը և ապացուցել, որ պատմամշակությաին արժեքների պահպանման առաքելությունը ստանձնած միջազգային կառույցն, իսկապես, աշխատանքներ է կատարում՝ ադրբեջանական ռազմական օկուպացիայի արդյունքում հակառակ կողմում հայտնված հայկական հուշարձանների պահպանության ուղղությամբ, սակայն, ինչպես հասկացա, դա ինձ չհաջողվեց»:
Ինչո՞ւ, այնուամենայնիվ, հայկական կողմին, որ այս պարագայում ներկայացնում էր ֆրանսահայ ռեժիսոր և վավերագրող Սերժ Ավեդիքյանը, չհաջողվեց միանալ նախատեսվելիք, բայց արդեն իսկ չկայացած այցին: Ռեժիսորը վստահ է՝ սա բացառապես մեկ բացատրություն ունի՝ «ՅՈւՆԵՍԿՕ»-ում ընդգրկված և այդ կառույցը ներկայացնող հայաստանյան ներկայացուցիչներն, ուղղակի, խաղից դուրս վիճակում են և սա չափազանց ցավալի իրողութուն է:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:09 Արարատ Միրզոյանն անհետացել է. ինչու երթի օրը Փաշինյանի կողքին չէր․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
- 01/28/2021 19:20 «Սա Ցեղասպանությունից հետո մեզ պատուհասած ամենամեծ աղետալի ողբերգությունն է, որ թափվեց մեր պետության գլխին».Դավիթ Ջամալյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները