ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կատարո» գինու գործարանը կվերականգնվի. Գործարանից հաջողվել է դուրս բերել գինու փոքր խմբաքանակ․ «Կատարո»-ի տնօրեն 01/15/2021 20:45 | Տնտեսություն

Թշնամու վերահսկողության ներքո անցած «Կատարո» գինու գործարանի հիմնադիրներին պատճառված վնասը մոտ մի քանի միլիոն դոլարի է հասնում։ Գործարանի ամբողջ տեխնիկան, մեծաքանակ գինին մնացել են Հադրութի շրջանի Տող գյուղում։ Հաջողվել է գործարանից դուրս բերել միայն գինու փոքր խմբաքանակ։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Կատարո» գինու գործարանի տնօրեն Գրիգորի Ավետիսյանն ասաց՝ փոխհատուցում տալու նպատակով կառավարությունից դեռ ոչ ոք իր հետ կապ չի հաստատել․ «Չգիտեմ՝ փոխհատուցում տալու են, թե՝ ոչ։ Պատկերացում չունեմ, թե այդ ընթացակարգն ինչպես է իրականացվում։ Ես էլ չեմ գնացել ինչ-որ մեկին հարցրել՝ ինչ է լինելու։ Մարդիկ հիմա չեն կարողանում դիակները գտնել, իսկ ես գնամ փոխհատուցումից խոսեմ, ճիշտ չի լինի»,-նշեց Գրիգորի Ավետիսյանը ու նկատել, որ ԱՀ և ՀՀ կառավարությունները ֆինանսապես անկայուն վիճակում են և չի կարծում, որ կարող են օգնել առավել եւս, երբ շատերն իր նման կորցրել են իրենց ունեցվածքը։ Նրա խոսքով թնշամու վերահսկողության ներքո է անցել 2-3 գինու գործարան, բազմաթիվ այլ բիզնեսներ։
Հարցին՝ արդյոք «Կատարո» գինու գործարանը կառուցելու համար վարկային միջոցներ ներգրավվել էին՝ Գրիգորի Ավետիսյանն ասաց․ «Ցավն այն է, որ ոչ մի վարկ չեմ վերցրել։ Ամբողջ կյանքում աշխատել, ներդրել եմ այդ ամբողջը գործարանի մեջ և հիմա ամբողջ ունեցածս մնացել է այնտեղ։ Գոնե վարկ լիներ, հանգիստ կլինեի, կասեի՝ ձեր վարկը չեմ տալիս»,-նշեց Գրիգորի Ավետիսյանը։
Վերջինս նշեց՝ հաշվապահներն այժմ գույքագրում են, հաշվարկներն ընթացքի մեջ են և դեռ հստակ չէ պատճառված վնասի չափը, սակայն Գրիգորի Ավետիսյանի խոսքով մոտ մի քանի մլն դոլարի վնաս կլինի։
Հարցին՝ հնարավոր չէ՞ր արդյոք դիմել կառավարությանը և գործարանից տեխնիկան դուրս բերել, «Կատարո»-ի տնօրենն ասաց, որ թշնամին իրենց գյուղ հոկտեմբերի 21-22-ին է մտել․ «Ժամանակ տալիս էին, երբ հայկական կողմի վերահսկողության տարածքներն էին հանձնվում։ Երբ հայտարարությունը ստորագրել են, մեր գյուղն արդեն թուրքի վերահսկողության տակ էր»,-ասաց Գրիգորի Ավետիսյանը։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած այն տեսանյութերին, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանցիները գինու գործարանում թափում գինիները, Գրիգորի Ավետիսյանն ասաց, որ սկզբնական շրջանում տարածված տեսանյութում երևացող գործարանը «Կատարոն» չէր․ «Այս վերջում երկու կարճ տեսանյութ տարածվեց, որտեղ տակառ են շուռ տալիս։ Ճանաչել եմ, դա իմ տակառն է, իմ գործարանը»,-ասաց Գրիգորի Ավետիսյանը՝ վստահեցնելով, որ փորձելու են վերականգնել գործարանը․ «Կատարոն նորից վերականգնելու ենք։ Այնպես չէ, որ այս ամենով վերջացավ»,-ամփոփեց գործարանի տնօրենը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/25/2021 09:56 «Զենքի մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն կատարել. «Ժողովուրդ»
- 02/25/2021 09:53 Ինչով է պայմանավորված դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումը. «Ժողովուրդ»
- 02/25/2021 08:49 Պլան «Բ». անվստահություն են հայտնում Փաշինյանին եւ վարչապետ ընտրում Անդրանիկ Քոչարյանին․ «Փաստ»
- 02/25/2021 08:46 Նիկոլ Փաշինյան․ խեղճը. Նախկին Նիկոլից գրեթե ոչինչ չի մնացել․ «168 ժամ»
- 02/25/2021 08:44 Իշխանությունը Ծաղկաձորում հավաք է անցկացրել. ԲՀԿ-ն չի գնացել․ «Հրապարակ»
- 02/25/2021 08:42 Ինչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը պետական գաղտնիքի անվան տակ․ «Ժողովուրդ»
- 02/25/2021 08:40 Հնարավո՞ր է այսքան «զուգադիպություն» «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
- 01/28/2021 19:20 «Սա Ցեղասպանությունից հետո մեզ պատուհասած ամենամեծ աղետալի ողբերգությունն է, որ թափվեց մեր պետության գլխին».Դավիթ Ջամալյան
- 01/27/2021 20:16 Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ դեմ չի լինի ԱԺ-ն ինքնալուծարման տանելու «Իմ քայլի» օրենսդրական փաթեթին
Մեկնաբանություն
- 02/25/2021 17:30 Կոչ եմ անում Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը. Էդմոն Մարուքյան
- 02/25/2021 17:07 Թուրքիան բացահայտ խառնվում է մեր ներքին գործերին. քաղաքագետ
- 02/25/2021 16:42 Միակ անցնցում ճանապարհը վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցումն է. Զոհրաբյան
- 02/25/2021 15:12 Աշխարհում չկա և չի եղել որևէ երկիր, որտեղ չեկիստները կամ անվտանգության համակարգը կարողանա հակադրվել բանակին. Քաղաքագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները