ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՌՀ-ում ստեղծվել է Արցախի արդարության և արդարադատության կենտրոն 01/13/2021 10:35 | ԼՐԱՀՈՍ

Հայ-Ռուսական համալսարանի և Ապկարիան հիմնադրամի համագործակցության արդյունքում Հայ-Ռուսական համալսարանում ստեղծվել է «Արցախի արդարության և արդարադատության կենտրոն»՝ որպես համալսարանի առանձին կառուցվածքային ստորաբաժանում: Այս մասին հայտնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից։
«Կենտրոնի հիմնական առաքելությունն է դառնալ 2020թ․Արցախյան պատերազմում զոհված և տուժած անձանց հանդեպ գործած հանցագործությունների մասին վկայությունները (աուդիո/տեսանյութերի և փաստաթղթերի տեսքով) հավաքագրող գործուն շտեմարան։ Այդ ականատեսների վկայությունները հասանելի են լինելու կրթական և իրավական ոլորտներում հետազոտությունների համար՝ դրանով իսկ նպաստելով կրթության զարգացմանը, վկայությունների պահպանմանը և արդարության վերականգնմանը»,- նշել է Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Մարիաննա Քալաշյանը՝ հավելելով, որ դրանք հետագայում կարող են հանդիսանալ որպես փաստական հիմք՝ տուժած անձանց կամ իրենց իրավահաջորդների խախտված իրավունքների վերականգնման և կորցրած սեփականության համար փոխհատուցում ստանալու նպատակով դատական հայցեր ներկայացնելիս:
«Արցախի արդարության և արդարադատության կենտրոն»-ում Հայաստանի և Արցախի իրավաբանական խմբերին՝ հիմնականում բաղկացած ուսանող-սկսնակ իրավաբաններից, սովորեցնելու են պատերազմի հետևանքով տուժած անձանցից միջազգային իրավական չափանիշներին համապատասխան և փաստական հիմք պարունակող հարցազրույցների վարման մեթոդիկային։
«Հայ-Ռուսական համալսարանի «Իրավագիտություն» ուղղության բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներն արդեն անցկացրել են մի քանի հարցազրույց Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ։ Կենտրոնը, մեծապես կարևորելով հավաքվող բոլոր փաստագրական նյութերի նշանակությունը, երաշխավորում է դրանց գաղտնիությունը. որևէ փաստաթուղթ կամ տեսանյութ չի կարող հրապարակվել առանց այդ տվյալները հավաքագրած անձի համաձայնության», - ընդգծել է Քալաշյանը՝ հավելելով, որ այդ կենտրոնում ուսումնական պրակտիկա անցնելու հնարավորություն ունեն նաև ՀՀ այլ բուհերի ուսանողներ։
Իր հերթին «Արցախի արդարության և արդարադատության կենտրոն»-ի համահիմնադիր, ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Օրենջ վարչական շրջանի Գերագույն դատարանի դատավոր Կասիա Աբգարյանն ասել է հետևյալը․ «Արցախի արդարության և արդարադատության կենտրոնը ստեղծվել է Արցախյան պատերազմում տուժած հայերի ձայնը լսելի դարձնելու, ինչպես նաև պատերազմում տուժածների վկայությունների արձանագրման, պահպանման և ցուցադրման նպատակով: Կենտրոնը կլինի ոճրագործությունը վերապրածների հազարավոր պատմությունների տուն: Այն լինելու է հուշարձան, ինչպես նաև մարդկանց տեղահանությունների, ռազմական հանցագործությունների և ցեղասպանության մասին ճշմարտության ցուցահանդես: Այն հասանելի կդառնա կրթելու, պաշտպանելու և դատական գործընթացներ սկսելու նպատակով: Շնորհակալություն ենք հայտնում Հայ-Ռուսական համալսարանին՝ այս տեսլականն իրականություն դարձնելու հարցում աջակցելու համար»:
«Արցախի արդարության և արդարադատության կենտրոն»-ի գործունեության մասին պատմող էջը շուտով հասանելի կլինի ՀՌՀ-ի պաշտոնական կայքում: Բացի այդ, արդեն գործում է Կենտրոնի էլեկտրոնային հասցեն, որին դիմում են պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիները։
Նշենք, որ 2020թ․ ապրիլին Հայ-Ռուսական համալսարանը և Ապկարիան հիմնադրամը ստորագրել էին համագործակցության հուշագիր, որի համաձայն ՀՌՀ-ի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի «Իրավագիտություն» ուղղության ուսանողներին հնարավորություն է ընձեռնվելու վերապատրաստում անցնել արտասահմանյան առաջատար ԲՈւՀ-երում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
- 07/02/2022 08:26 Անժելա Թովմասյանի դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 07/02/2022 14:58 Տիգրան Ավինյանը ձեռնո՞ց է նետում Խաչատուր Սուքիասյանին. Ճաղարյան
- 07/02/2022 13:12 Միտումնավոր ձախողված պատերազմից հետո, Հայաստանում կա մեկ բաժանում` դավաճանների հետ ես, թե՞ նրանց դեմ. Զաքարյան
- 07/02/2022 13:08 Հերթական ապօրինությունն Ավետիք Չալաբյանի գործով. հայտարարություն
- 07/02/2022 12:22 Հարգելի դատախազներ, զուտ տեղեկացված եղեք, որ Փաշինյանի նշած «Հազարար ԲՄԲՈՒԼ» հեքիաթն առհասարակ գոյություն չունի, իրականում կոչվում է «Հազարան ԲԼԲՈՒԼ», հետներդ բմբուլ չվերցնեք. Վարոսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/02/2022 14:29 Երկրաշարժ՝ վրաց-ռուսական սահմանին
- 07/02/2022 13:26 Հուրգադայում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա. կինը կորցրել է ձեռքն ու ոտքը, ապա՝ մահացել հիվանդանոցում
- 07/02/2022 10:27 Արցախի պողոտայում բախվել են Hyundai Elantra-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր
- 07/02/2022 09:44 Երկրաշարժ Իրանի Իսլամական Հանրապետության Հորմոզգան նահանգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
- 07/02/2022 11:53 Ես կվերադառնամ. 50 Cent-ն լուսանկար է հրապարակել Երևանից
- 07/01/2022 13:33 Աննա Հակոբյանը Նիցցայում այցելել է Մասսենա թանգարան և Շատո դե Նիսս
- 06/30/2022 23:20 Հուլիս եւ օգոստոս ամիսները բախտորոշ են լինելու ճգնաժամային իրավիճակ կստեղծվի Հայաստանի իշխանությունների համար. Աստղաբան (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը