Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 27 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/27/2021   17:42 40-ամյա տղամարդը կրակել է իշխանության ներկայացուցիչների ուղղությամբ, ինչի պատճառով հնարավոր չի եղել խուզարկություն իրականացնել. մանրամասնում է ՔԿ-ն 01/27/2021   17:40 Հայրենիքի փրկության շարժումը համախոհության հասնելու ճանապարհային քարտեզի առաջարկ է անում 01/27/2021   17:37 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը 01/27/2021   17:31 Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ 01/27/2021   17:23 Հայկ Մարությանին փոխարինելու գործընթացը համակարգվում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից. Խաժակյան 01/27/2021   17:19 Պուտինը կոչ է արել մարդասիրական օգնություն տրամադրել Ղարաբաղին 01/27/2021   17:18 Զինծառայողներն արյուն են հանձնել 01/27/2021   17:09 Արայիկ Հարությունյանը Արցախի ոստիկանապետ եւ ԱԻՊԾ տնօրեն է նշանակել 01/27/2021   17:02 «Ալիևը թրաֆիկինգի է ենթարկել Նիկոլ Փաշինյանին».Բագրատ Եսայան 01/27/2021   17:00 Արդար ընտրությունների դեպքում «Իմ քայլը» չի ստանալու հանրության անհրաժեշտ քվեն, փորձում են հնարավոր զարտուղի ճանապարհներով պահել իշխանությունը. սահմանադրագետ 01/27/2021   16:40 Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 01/27/2021   16:26 Հունվարի 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ 01/27/2021   16:22 Հնարավոր է՞ր առանց պատերազմի ստորագրել այդ փաստաթուղթը. այո՛ հնարավոր էր. Թովմասյան 01/27/2021   16:18 17 ուժերին միանալու ցանկություն չունենք, մեր ցանկությունն է ստեղծել նոր ուժ. Արտակ Թովմասյան 01/27/2021   16:07 Մեր քաղաքական թիմը անպայման կմասնակցի ընտրություններին և կունենա վարչապետի իր թեկնածուն. Արտակ Թովմասյանը 01/27/2021   15:57 Ո՞նց չեք ամաչել՝ պատերազմի ժամանակ Արցախ գնալիս գործուղում եք ձևակերպել, որ օրապահիկ ստանաք. Մելիքյան 01/27/2021   15:52 Հայաստանը կարող էր դառնալ զրահապատ մեքենաների արտադրող. Արտակ Թովմասյան 01/27/2021   15:46 Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ դեսպանին 01/27/2021   15:34 Գերիների վերադարձման գործընթացն առաջիկա մեկ ամսում հիմնականում ավարտին կհասցվի․ Աղազարյան 01/27/2021   15:32 Եղբայրս եղել է գնդապետ, իմ աջակցությունը ոստիկանությանը միշտ եղել է. Արտակ Թովմասյան 01/27/2021   15:28 Քաղաքականությամբ որոշեցի զբաղվել՝ ելնելով մեր երկրում ստեղծված իրավիճակից. Արտակ Թովմասյան 01/27/2021   15:22 Դատախազությունն ուսումնասիրում է ապստամբության վերաբերյալ Վազգեն Մանուկյանի հայտարարությունները 01/27/2021   15:20 Ռուստամ Բադասյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն պայքարին առնչվող մի շարք հարցեր 01/27/2021   15:11 Ալեն Սիմոնյանը ցնդաբանություն է համարում ադրբեջանցիներին դիվանագիտական անձնագրեր վաճառելը 01/27/2021   15:09 Մարդիկ են եկել իշխանության, որոնք փորձում են պայքարել այն ամենի դեմ, ինչն ազգային է. Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրենը կուսակցություն է ստեղծում 01/27/2021   14:56 Երկրի ներկայիս վիճակում մարդ պետք է կամիկաձե լինի՝ երկրի ղեկն ստանձնելու համար. Արտակ Թովմասյան 01/27/2021   14:52 Թող փորձի․ Ալեն Սիմոնյանը՝ Վազգեն Մանուկյանին 01/27/2021   14:44 Այո, ես պլանավորել եմ մասնակցել վաղվա հայահավաքին. Արտակ Թովմասյան 01/27/2021   14:39 Փայլանի արձագանքը Քարաբեքիրի հայտնի դիմանկարի մասին Էրդողանի գրառմանը ermenihaber.am 01/27/2021   14:34 Ստացվում է Նիկոլը Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտն է՞, լոգիկա չկա այդ ասեկոսեների մեջ. Արտակ Թովմասյան 01/27/2021   14:32 Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալի բացակայության պատճառով 01/27/2021   14:25 Պատերազմի ընթացքում իշխանության զավթմանն ուղղված գործընթացներ են եղել․ Ալեն Սիմոնյան 01/27/2021   14:20 Պատերազմի օրերին ԱԺ նախագահի, Փաշինյանի աներձագի ու այլ պատգամավորների այցը համարվել է գործուղում․ նրանց պետբյուջեից գումար է հատկացվել 01/27/2021   14:06 ԱԺ-ին՝ ինքնալուծարման որոշում կայացնելու իրավունքի վերապահումն անհեթեթություն է և հակասում է ժողովրդավարության սկզբունքին. սահմանադրագետ 01/27/2021   14:01 Վարչապետի «ռեսթարթը» և երկրի «կառավարման» համատարած ձախողումների հազար օրվա ամփոփումը 01/27/2021   13:56 Առաջիկայում «Հայրենիք» կուսակցությունը կձևավորի կանանց ու երիտասարդների ավելի կուռ խորհուրդներ 01/27/2021   13:33 Ապրիլի 19-ը սահմանվել է հարկ վճարողի օր 01/27/2021   13:32 Բայդենի նախագահությունից պատրանք ունենալ պետք չէ. պատերազմի ժամանակ Բայդենը հանդես է եկել մեկ հայտարարությամբ՝ «օկուպացված » տարածքները պետք է վերադարձվեն. Ա.Սահակյան 01/27/2021   13:25 Իրական հաջողությունները կերտվում են ոչ թե տարատեսակ ականջահաճո խոստումներով ժողովրդին կերակրելով, այլ կոնկրետ գործողություններով. Հասրաթյան 01/27/2021   13:24 Լևոն Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված 01/27/2021   13:21 Լրագրողին չհավատարմագրելը ոչ իրավաչափ որոշում է եւ պետք է անվավեր ճանաչվի. Անի Սամսոնյանը դիմել է ԱԺ նախագահին 01/27/2021   13:19 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը դուրս է եկել կորոնավիրուսի դեմ պայքար քննող հանձնաժողովից 01/27/2021   13:15 Թուրք-ադրբեջանական զորավարժության բացառիկությունը կայանում է նրանում, որ այն կանցկացվի բացառապես Նախիջևանի կայազորի մասնակցությամբ. փորձագետ 01/27/2021   13:10 Էդուարդ Աղաջանյանի՝ փոխոստիկանապետ նշանակվելու վերաբերյալ տեղեկություն չկա․ Արա Ֆիդանյան 01/27/2021   13:05 Հաջորդ զորավարժությունն ավելի մասշտաբային տեղի է ունենալու Նախիջևանում, խոսքս հիշեք. Կարեն Հովհաննիսյան 01/27/2021   13:04 Հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ. Արա Այվազյան 01/27/2021   12:58 Դա աբսուրդի ժանրից է․ Փոխոստիկանապետը՝ քաղաքական ճնշումների մասին 01/27/2021   12:56 Ադրբեջանի ծաղրական բնորոշումները մնում են անարձագանք, ինչո՞ւ պետք է հարգալից վերաբերմունք ակնկալենք այլ երկրների ղեկավարներից.Արեւելքում հարգում են ուժը. Իրանագետ 01/27/2021   12:48 Հայաստանում ադրբեջանցիներին հայկական անձնագիր տրամադրելու որևէ դեպք չի եղել․ փոխոստիկանապետի պարզաբանումը 01/27/2021   12:43 3-ամյա որդուն պատանդ վերցրած անձը կրակոցներ է արձակել . ոստիկանությունը մանրամասնում է
01/26/2021   18:47 Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկայի» տարբերանշանով սառնարանային կցորդներ, որոնցում պահվում են զինծառայողների աճյուններ 01/25/2021   20:58 Ով կարող է ղեկավարել Հայաստանը՝ այս փուլում. Քոչարյան, Փաշինյան, Մինասյան. քվեարկության արդյունքները 01/26/2021   11:53 Ադրբեջանցիներն իմ պատվերով, փողի դիմաց, ձեռք են բերել Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը․ Ա․Հովհաննիսյան 01/26/2021   14:11 Արարատում Նիկոլ Փաշինյանի և Հայրենիքի փրկության շարժման կողմնակիցների միջև բախումներ եղան 01/26/2021   21:15 Միքայել Մինասյանի ու Ռուբեն Վարդանյանի զարմանալի արդյունքը. ի՞նչ սպասել 01/25/2021   20:35 Եթե այդ կարգի թյուրիմացությանը դարձնում ես քո պետության ներկայացուցիչն այդ երկրում, դրանով հայհոյում ես այդ երկրին․ Էդգար Ղազարյան 01/26/2021   19:39 ԱԳՆ հաստատում է՝ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը հափշտակվել է 01/26/2021   20:54 Իմ հարցազրույցում մի քանի անգամ հստակ շեշտել եմ, որ փաստաթուղթն իմ ձեռքում է եղել 2020-ի նոյեմբերի 7-ից, իսկ դուք ամսի 10-ից եք խոսում. Անդրանիկ Հովհաննիսյան 01/27/2021   16:40 Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 01/25/2021   18:35 5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են. Mediaport 01/25/2021   23:06 Ռուսաստանը թույլատրել է չորս երկրների քաղաքացիների մուտքը 01/26/2021   16:35 Հրապարակվել է դատարանի վճիռը. «Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից» 01/26/2021   16:53 Ամերիկահայերը դեմ են Լիլիթ Մակունցի նշանակմանը. նրան ԱՄՆ են ուղարկում «իրենց քայլի» օլիգարխների բիզնեսներն այստեղ տեղավորելու համար․ ամերիկաբնակ լրագրող 01/27/2021   11:58 Արտակարգ դեպք Երևանում․ հետախուզման մեջ գտնվող քաղաքացին երեխայի է պատանդ վերցրել․ նրա հետ բանակցում է ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը shamshyan.com 01/25/2021   22:07 Գունավոր հեղափոխության երրորդ էշելոնն է գալիս՝ շագրենի կաշվի նման փոքրացող մեր երկիր 01/25/2021   19:14 Քննչականը «ծածկադմփոց» է անում կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների գործը 01/26/2021   19:24 Նիկոլը սկսել է վտանգավոր նոր խաղ՝ ներքաշելով բոլորին. Միքայել Մինասյան 01/26/2021   23:44 Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք». Արմեն Աշոտյան 01/26/2021   17:05 Վազգեն Մանուկյանի տեղեկություններով՝ իշխանությունները որոշել են Հայաստանի բոլոր անկլավները նորից հանձնել Ադրբեջանին 01/25/2021   21:13 Հադրութի շրջանից կա 99 զոհ. 47 անհայտ կորած. Նրանցից շատերին չէին հասցրել տարհանել

Գագիկ Ջհանգիրյանի կերպարն ընդունելի չէ.իրավապաշտպան 01/13/2021   16:14  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի մասնագիտական ունակությունների, փորձառության վրա որևէ մեկը կասկածել չի կարող, նա իրավաբանի բացառիկ տեսակներից է, բայց միևնույն ժամանակ իր անցած ճանապարհը, մասնավորապես, իր զինվորական դատախազության հետ կապված գործառույթները շատ հիվանդագին են եղել։ Մի շարք գործերի՝ զինվորականների մահվան դեպքերի հետ կապված , հատկապես այդ տարիներին ունեցել ենք լրջագույն խնդիրներ։ Այս մասին «Փաստինֆո»֊ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ որոշել են ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը։ Վերջինս համարվում է նախորդ իշխանության վատագույն ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀՇ-ի իշխանության տարիներին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ԿԸՀ նախագահի տեղակալ եւ համարվում Հայաստանում ընտրակեղծարարության կնքահայրը, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին եղել է ՀՀ զինվորական դատախազ, ապա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ 2008թ. նա հեռացվել է համակարգից քաղաքականությամբ զբաղվելու համար, քանի որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս դատախազներին պաշտոնավարմանը զուգահեռ զբաղվել նաեւ քաղաքականությամբ։

Բազմաթիվ զինվորական գործերով զոհված զինծառայողների ծնողները Գագիկ Ջհանգիրյանին մեղադրել ու մեղադրում են գործերը կոծկելու, զինվորների մահվան հանգամանքները խեղաթյուրելու մեջ։

Բացի այդ նշենք, որ Ջհանգիրյանը 66 տարեկան է, մինչդեռ ԲԴԽ անդամ կարող է նշանակվել մինչեւ 65 տարեկան անձը. Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ կետը, որը նկարագրում է ԲԴԽ անդամներին ներկայացվող պահանջները, հաստատում է, որ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենքով դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում:

Կարապետյանցն ընդգծեց, որ Ջհանգիրյանի կերպարն ընդունելի չէ, բացի դա, հասկանալի չէ, թե ինչ հակակշիռների մասին են խոսում իշխանությունները։

«Հասկանալի չէ, թե ինչ հակակշիռների մասին են խոսում իշխանությունները, ԲԴԽ֊ում հակակշիռ ստեղծելը ո՞րն է, այդ մարմնում որևէ մեկը չպետք է լինի որևէ մեկի յուրայինը, այնտեղ պետք է լինեն բացառապես իրենց գործառույթներն իրականացնող մարդիկ, ոչ թե՝ յուրայիններ։ Հատկապես հեղափոխությունից հետո ենթադրվում է, որ պետք է գաղափարական փոփոխություն լինի, ոչ թե՝ յուրայինների կամ ոչ յուրայինների։ Այդ մոտեցումն ինձ համար հասկանալի չէ, մտավախություն ունեմ, որ մենք վերադառնում ենք վատագույն ավանդույթներին, որոնք ունեցել ենք ՀՀԿ֊ի ժամանակ»,֊ նշեց Կարապետյանցը՝ հավելելով, որ եթե Գագիկ Ջհանգիրյանին փորձում են որպես հակակշիռ ներկայացնել Վարդազարյանին, ապա նշանակում է, որ փորձում են յուրայիններ և ոչ յուրայիններ գտնել համակարգում։ Ըստ Կարապետյանցի՝ դա պայմանավորված է դատական համակարգի բարեփոխումների բացարձակ տապալմամբ, որովհետև այն պրեսկոտը, որն առաջարկվեց և անվանվեց բարեփոխում, պարզվեց, որ այս բարեփոխումները չեն աշխատել, ինչպես և կանխատեսվում էր։

«Ասում էինք, որ հեղափոխության տապալումը կլինի դատաիրավական համակարգի ձեռամբ և հիմա դատաիրավական համակարգը տանում է այն դեպի տապալում, թեև իշխանություններն էլ պակաս ներդրում չունեն»,֊նշեց Կարապետյանցը։

Դիտարկմանը, որ այսօր գործադիր և օրենսդիր իշխանություններին դիմադրում է միայն դատական համակարգը, ըստ էության, միակ անկախ մարմինը դատական համակարգն է, Կարապետյանցն արձագանքեց՝ նշելով, որ չի կիսում այդ տեսակետը, դատարանների աշխատանքը բոլորիս համար տեսանելի է, որովհետև այն տալիս է վերջնական պրոդուկտ՝ որոշում, իսկ այն, ինչ կատարվում է դատախազությունում և քննչական մարմիններում, մենք չենք տեսնում, գիտեն միայն նրանք՝ ներսում, թե ինչպես են տապալում գործերը, ինչպես բավարար ապացույցներ չեն հավաքագրում, ինչպես են ձգձգում, այդ ամենը հստակ դրված, ձևավորված գործընթաց է, որն արվել է տարիներ շարունակ, ուստի՝ ամբողջ բեռը բարդել միայն դատարանների վրա պետք չէ։ Նրա խոսքով՝ դատական համակարգը չպետք է կախվածություն ունենա որևէ այլ իշխանության մարմնից, հարց է, թե որքանով է համապատասխանում արդարադատության իրականացման ֆունկցիային՝ այսօրվա դատական համակարգի գործունեությունը։

«Վստահ եմ, որ չի համապատասխանում և դա անկախության հետ որևէ կապ չունի։ Ուղղակի բառացիորեն սաբոտաժ է իրականացվում»,- նշեց Կարապետյանցը։


Ըստ նրա՝ պետք է լյուստրացիա լիներ, բացահայտվեին բոլոր մարդիկ, որոնք հակաիրավական գործողություններ են կատարել, հատկապես՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև նրանք, որոնք այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում, այլև՝ հավակնում են պաշտոններ զբաղեցնել նաև հետագայում։

«Նման մարդկանց վերաբերյալ պետք է ընթանար հստակ գործընթաց։ Հայաստանը ոչ առաջինն է լինելու, ոչ էլ՝ վերջինը։ Պետք է լիներ լյուստրացիա, վեթթինգ, որի արդյունքում պետք է հասկանայինք՝ այս կամ այն մարդիկ այլևս երբեք չեն կարող զբաղեցնել պաշտոններ, որովհետև եղել են հանցագործներ»,- նշեց նա՝ հավելելով, որ այժմ ամենը մնացել է անձնական վերաբերմունքի վրա։

Ինչ վերաբերում է Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնում նշանակելու վերաբերյալ անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին, Կարապետյանցը նշեց, որ նախկինում ևս եղել են նման դեպքեր, երբ փոքրիկ օրենսդրական փոփոխություններով մարդիկ են նշանակվել, վերամշակման կառույցներ են կառուցվել, նման պրակտիկա եղել է և տրադիցիան վատ բան չէ, եթե դա չի բերում այլասերման և երկրի կործանման։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

01/27/2021   10:59 Հունվարի 28-ին ըմբոստության ալիք. ծրագրում են Փաշինյանին հեռացնել պաշտոնից «Հրապարակ»

Տեսադարան

01/16/2021   11:49 Երևանի մայրամուտը

Մամուլ

Արխիվ

[]