ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մնացեք ձեր չափի մեջ և ավելորդ բաներ մի հնչեցրեք․ Միքայել Մելքումյանը լքեց հանձնաժողովի քննարկումը 01/13/2021 16:59 | ԼՐԱՀՈՍ

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը զայրացավ, օրակարգից հանեց իր հեղինակած երկու նախագծերն ու լքեց քննարկումը։
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի ժամանակ Միքայել Մելքումյանի և «Իմ քայլ»-ի պատգամավոր Ծովինար Վարդանյանի միջև տարաձայնություն առաջացավ։
Ծովինար Վարդանյանը, անդրադառնալով քննարկվող նախագծին, ասաց, որ այս նախաձեռնությունը ոչ թե բերելու է նրան, որ տանը մաքրություն կամ դայակի գործունեություն իրականացնողները գրանցելու են իրենց գործունեությունը, այլ հակառակ ազդեցությունն է ունենալու․ «Սա բերելու է նրան, որ այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունները, որոնք ունենք ենթադրենք 30 և ավելի աշխատակիցներ, նրանց դարձնելու են անհատ ձեռնարկատեր ու խուսափեն հարկերից»,-ասաց պատգամավորը։
Միքայել Մելքումյանը նկատեց՝ դայակների ու մաքրության աշխատողների հարցում կարևոր է վստահությունը․ «Որպեսզի մարդուն թողնեն տուն մտնել, պետք է վստահեն։ Այնպես չի, որ կարող ես զանգել խոշոր կազմակերպությանն ու ասել՝ ում կարող են ուղարկել երեխաներին խնամելու համար։ Տենց չի լինի»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։
Ծովինար Վարդանյանն ասաց, որ իր հարցի պատասխանը չստացավ, իսկ Միքայել Մելքումյանը պնդեց՝ ինքն էլ պատգամավորի հարցի իմաստը չհասկացավ․ «Պետք չի, որ մենք իրար հետ վիճենք։ Եթե դուք չընկալեցիք իմ ասածը, ուրեմն դա արդեն ձեր խնդիրն է»,-ասաց Միքայել Մելքումյանը՝ ասելով, որ չի ուզում պատասխանել Ծովինար Վարդանյանի հարցին։
Այնուհետև Ծովինար Վարդանյանը նկատեց՝ եթե Միքայել Մելքումյանն ունենար իր հարցի տրամաբանական պատասխանը, անպայման կհնչեցներ․ «Հարցից խուսանավելը բացարձակ չփարատեց իմ կասկածները, որ այդտեղ ռիսկ կա, հետևաբար դեմ եմ նախագծին»։
Միքայել Մելքումյանն էլ, դիմելով Ծովինար Վարդանյանին, ասաց, որ նրա հարցադրումները 1000 տոկոսով անտրամաբական են․
«Մնացեք ձեր չափի մեջ և ավելորդ բաներ մի հնչեցրեք։ Մշտական անտրամաբանական հարցադրումներ եք կատարում։ Ես հանում եմ իմ նախագծերը, որ ընդհանրապես չմտնեն լիագումար նիստ, որովհետև մեր կարծիքներն էապես տարբերվում են այն մոտեցումներից, որ դուք ընդհանրապես քննարկում եք։ Այն օրենքները, որոնք ներկայացնում եք, երկիրը տանում են դեպի խոր ճգնաժամ և որևէ մեկը միտք չունի շարունակել և այս անտրամաբանական քաղաքականությունն առաջ տանել»,-ասաց Միքայել Մելքումյանն ու դուրս եկավ նիստից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/22/2021 09:47 Վարչապետի խորհրդականը ղեկավարելու է մեկ տասնյակ փոխնախարարի, ԱԱԾ տնօրենի տեղակալին, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին «Հրապարակ»
- 01/22/2021 09:44 Պատերազմից հետո չի դիմացել, ազատվել է աշխատանքից
- 01/22/2021 09:42 Ինչ գաղափարի շուրջ է ստեղծվում Հայկ Դեմոյանի կուսակցությունը «Ժողովուրդ»
- 01/22/2021 08:24 Զորացրված զինծառայողների զինգրքույկներում համատարած «վարորդ» է նշվում, որ չօգտվեն արտոնություններից «Հրապարակ»
- 01/22/2021 08:17 Հայկ Մարությանը ամեն ինչ խճճել է. տարվա վերջին օրով է 200 շինթույլտվություն ստորագրել «Ժողովուրդ»
- 01/22/2021 08:15 Բարդ թեստ պատգամավորների համար «Հրապարակ»
- 01/22/2021 08:12 Շիրակի նոր մարզպետին ինչո՞ւ էին ազատել առողջապահության փոխնախարարի պաշտոնից. ուշագրավ պատմություններ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/21/2021 23:51 Ամոթ նրանց, որ մինչ ուսապարկ դառնալը, երեւակայել են, թե լրագրող են եղել. Մարգարիտ Եսայան
- 01/21/2021 22:57 Շուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը տգիտության հետևանք է. Միքայել Մինասյան
- 01/21/2021 22:51 Շուշիի մասին հայտարարությունը՝ Արտաշես Ա-ից մինչև Մոնթե Մելքոնյան հայոց ազգային նախագծի վերացման փորձ է. Էլբակյան
- 01/21/2021 22:40 Հայաստանն այլ ելք չունի, քան նոր պատերազմը և հաղթանակն այդ պատերազմում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2021 21:02 Խոզնավար գյուղում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
- 01/20/2021 23:31 ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 01/19/2021 23:18 Պատկան մարմինների կողմից ոչ սրտացավ մոտեցման պատճառով մեծ թվով վթարներ են տեղի ունեցել
- 01/19/2021 22:40 Ձորագլուխ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները