Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

«Նիկոլ Փաշինյանի և Ալիևի միջև եղել է հանցավոր համաձայնություն, իրականացնել՝ գերիներ տարածքների դիմաց ծրագիրը, այլ կերպ ասած՝ շատ գերիների վերադարձ, շատ տարածքների հանձնում». քաղաքագետ 01/11/2021   19:45  |  ԼՐԱՀՈՍ

«Այն կենտրոնը, որն անում էր ամեն ինչ՝ պատերազմի ընթացքում գերեվարվածներին հայրենիք վերադարձնելու համար, տեսավ, որ իր կատարած ահռելի աշխատանքն ուղղակիորեն և լկտիաբար սեփականաշնորհվում է ապաշնորհ Փաշինյանի և իր վարչախմբի կողմից, ծառայեցվում ամենաէժան PR նպատակներով», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերին. պաշտոնական Մոսկվան տեսավ ու արեց իր հետևությունները ու պարզապես դադարեց զբաղվել այդ աշխատանքներով։

«Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե քաղաքականապես ինչպիսի դատարկ մասսայի հետ գործ ունի ինքն այստեղ՝ Հայաստանում, ի դեմս իրեն դեռևս երկրպագող մի տգետ զանգվածի, և իրեն հատուկ խիստ էժանագին ոճով, արեց ամեն ինչ՝ ցույց տալու համար, թե ինքը հերոս է և հայրենիք է վերադարձնում գերեվարված մի քանի զինվորականների ու քաղաքացիական անձանց: Այս ամենի հետևանքը եղավ այն, որ գերեվարվածների հետվերադարձի երկրորդ, երրորդ հոսքեր մենք այլևս չտեսանք, որովհետև միակ ուժը, որ ունակ էր և կարող էր կատարել այդ աշխատանքը, հասկացավ, որ ապաշնորհ Փաշինյանն այդ կարևորագույն հարցն օգտագործում է սեփական թշվառ իշխանության օրերը ևս մի քանի օրով երակարաձգելու և գոյություն չունեցող ռեյտինգը մի քիչ բարձրացնելու համար միայն: Իրականում, նա բոլորովին մտահոգ չէ ո´չ գերիների հետվերադարձի, ո´չ Բաքվում մնացածների և ո´չ էլ նրանց ծնողների ու հարազատների հոգսերով և ճակատագրով»,- ասում է Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանը գերիների հետվերադարձի հետ կապված խիստ զգայուն հարցն օգտագործել է նաև ընդդիմության դեմ, փորձելով համոզել գերեվարվածների հարազատներին և ընտանիքի անդամներին, թե, իբր, ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաների պատճառով է, որ ինքը չի կարողանում լուծել գերի ընկածների և անհետ կորածների հարցը. «Նորից եմ կրկնում՝ Նիկոլ Փաշինյանն այդ հարցի լուծման գործում, ի սկզբանե, զրո ազդեցություն է ունեցել և ունի: Հետևաբար, պարզ է ու ակնհայտ, որ այս մարդը, լինելով բացառիկ անսրբություն արարած, գերիների հետվերադարձի հարցը վաճառում է նրանց տառապող ծնողների և հարազատների վրա, որպես շանտաժ՝ իր քաղաքական հաշվարկների համար: Հետաքրքիր է, սակայն այն, որ Փաշինյանը որևէ կերպ չի մեկնաբանում, թե ընդդիմության կողմից իրեն ներկայացված հրաժարականի պահանջն ի՞նչ կապ ունի գերիների հետվերադարձի հետ, մանավանդ, որ նա, ինչպես արդեն ասացի, որևէ աղերս կամ լիազորություն չունի՝ հայրենիք վերադարձնել մեր գերեվարված հայրենակիցներին, որովհետև Ալիևը նրան ուղղակի արմարհում և ծաղրում է միայն»:

Գագիկ Համբարյանը մեծ մտավախություն ունի՝ Ալիևը տեսնելով, որ հայաստանյան հասարակության մի զանգված, ուղղակիորեն արհամարհելով պետական շահն ու առաջնորդվելով միայն նեղ անձնական շահերի սպասարկմամբ մանիպուլացնում է գերիների խնդիրը, կարող է այդ հարցը չափազանց թանկ գնով վաճառել Նիկոլ Փաշինյանի վրա. «Պատահական չէ, որ մոսկովյան այսօրվա հանդիպումից մի քանի օր առաջ, Ադրբեջանի բռնապետը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանական կողմում հայտնված հայերը ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ: Այլ կերպ ասած, Ալիևն, իր այս քայլով կենացներն է թանկացնում և հիմա էլ փորձում է, այսպես կոչված «ահաբեկիչներին», որոնց թիվը գերազանցում է վեց տասնյակը, շատ թանկ գնով վաճառել Երևանին: Չեմ բացառում, որ պետական մտածելակերպից բացառապես զուրկ ժեխապետ Նիկոլ Փաշինյանն, ի վնաս Հայաստանի Հանրապետության, գնա ամեն տեսակի զիջումների, որպեսզի մի քանի գերիների հետ վերադարձն, իրեն երկրպագող փթիրին ներկայացնի որպես շատ մեծ ձեռքբերում, բացառապես արհամարհած ունենալով, թե դրա դիմաց պաշտոնապես ի՞նչ գին կվճարի մեր երկիրը: Այսպես շարունակվելու պարագայում, այս ողբերգությունը կարող է նաև դոմինոյի կործանարար էֆեկտ ստանալ: Այսինքն, վերադարձնելով մի քանի գերիներ և դրա դիմաց ստանալով Հայաստանի Հանրապետության տարածքից իր պահանջած հողերը, չի բացառվում, որ ադրբեջանական կողմը կգնա նոր գերիների առևանգման ծրագրով, այս անգամ՝ պահանջելով, ասենք տարածքներ՝ Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի մարզից, էլ չեմ ասում՝ Սյունիքի մարզի կորստի մասին»:

Քաղաքագետը բոլորովին չի բացառում՝ գերիների դիմաց հողերի հանձնման բանաձևը փաշինյանական լավ մտածված դավադիր ծրագրի մի մասն է եղել՝ կազմակերպված դեռևս պատերազմի օրերին. «Այս մասին ես ահազանգել եմ դեռևս հունվարի 4-ին, առ այն, որ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի միջև եղել է հանցավոր համաձայնություն, իրականացնել՝ գերիներ տարածքների դիմաց ծրագիրը, այլ կերպ ասած՝ շատ գերիների վերադարձ, շատ տարածքների հանձնում: Հետևաբար, չեմ բացառում նաև, որ այսքան մեծ թվով գերեվարվածների փաստը կարող է պայմանավորված լինել նախապես պլանավորված այդ հանցավոր գործարքի և դավադիր ծրագրի շրջանակներում: Բոլորովին չեմ բացառում նաև, որ նույն Որոտանի և Շուռնուխի հանձնումը, որ իրականում հակապետական հանցագործություն է, հենց այս կեղտոտ ծրագրի մի մասն է: Առջևում Տավուշի բարենպաստ դիրքերն են, սպասենք դրան», - ասում է քաղաքագետը:

Գագիկ Համբարյանը նկատում է՝ ինչո՞ւ մինչ այս պահը ոչ ոք այդպես էլ չի իմացել, թե ովքե՞ր են եղել վեց տասնյակից ավել մարդկանց՝ գերության մեջ հայտնվելու մեղավորները, ինչո՞ւ հրադադարից երկու ամիս անց, այս հարցը քննարկման չի դրվել, ինչո՞ւ հետաքննություն չի կատարվել և ինչո՞ւ մեղավորները հայտնաբերված և պատժված չեն. «Ո՞վ է եղել ավելի քան 60 մարդու գերության մեջ գցելու մեղավոր: Ինչպե՞ս է պատահում, որ բանսարկու և ստախոս Նիկոլը, ով հրադադարի կնքումից հետո մինչ այսօր փորձում է սրա - նրա վրա բարդել կապիտուլյացիայի ծանր բեռը, մինչ այս պահը չի բարձրացնում հարցը, թե ո՞ւմ մեղավորությամբ են այդ մարդիկ հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Սա թույլ է տալիս ինձ ենթադրելու, որ 60-ից ավել գերի ընկածների հանցագործության հետևում կանգնած է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Նա համառորեն չի ցանկանում բացահայտել այս հանցագործության մեղավորներին, փոխարենը մենք տեսնում ենք՝ գերիների դիմաց հայրենիքի տարածքների մաս- մաս հանձնումը թուրքերին: Ի՞նչ է սա, եթե ոչ հանցավոր համաձայնությամբ՝ հայրենքի հանդեպ իրագործվող պետական դավաճանություն»,- եզրափակում է զրույցը քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:43 11/01/2021  |  ԼՐԱՀՈՍՀողատուն հասել էր Մոսկվա ,որ հայտարարի գերիների հարցը դեռեւս չի հաջողվել լուծել. Շարմազանով
18:59 11/01/2021  |  ԼՐԱՀՈՍՀայկական արյամբ լվացած երկու ձեռքերի ձեռքսեղմումը կհետապնդեր ինձ ամբողջ կյանքում. Միքայել Մինասյանը՝ Ալիևի և Փաշինյանի հանդիպման մասին
18:29 11/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱԳՆ-ն, ՊՆ-ն, ՏԿԵՆ-ն գաղտնի են պահում, թե քանի բնակավայրում է կատարվելու սահմանազատումը. չեն հերքել եւս 4 մարզում սահմանազատման հնարավորությունը
15:07 11/01/2021  |  ԼՐԱՀՈՍԾիծաղելի է մտածել, որ Ալիևը կարող է «երկաթե բռունցքով» վախեցնել հայերին․ Արա Աբրահամյան
12:31 11/01/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլն արժանացել է Ադրբեջանի քառակի հերոսի կոչմանը. Միքայել Մինասյան
12:23 11/01/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի առանձնատան պահպանությանը ներգրավվել են նաև ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտները Aysor.am
12:17 11/01/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն այսօր 1 միլիարդ 150 հազար դոլարի վարկի փաստաթուղթ է ստորագրելու՝ պատերազմի օրերին ՌԴ-ից Հայատանին մատակարարված զենքի դիմաց. Mediaport
00:20 11/01/2021  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը՝ հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումներին ընդառաջ
23:57 10/01/2021  |  ԼՐԱՀՈՍՏղերքին հետ բերելու անվան տակ Նիկոլը թուրքին հանձնելու է նաեւ սյունյաց դարպասները. Արմեն Աշոտյան
23:46 10/01/2021  |  ԼՐԱՀՈՍՄոսկվայաբնակ հայերը Նիկոլ Փաշինյանին պատրաստվում են դիմավորել «Նիկոլ դավաճան» պաստառներով

Արխիվ

[]