Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ)

Կատարվեց աղոթք գերիների և անհայտ կորածների համար. Մայր Աթոռ 01/10/2021   15:29  |  ԼՐԱՀՈՍ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հունվարի 10-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց մասնավոր աղոթք՝ արցախյան պատերազմի ընթացքում գերեվարվածների ու անհայտ կորածների և նրանց տունդարձի համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Սուրբ Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագի վերջում, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի,  կատարվեց մասնավոր աղոթքը, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց ներկա հավատավոր ժողովրդին։

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

ԳԵՐԵՎԱՐՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՂՈԹՔԻ

ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

«Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև

Աստծու սերը սփռված է մեր սրտերում

Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ»։

        (Հռոմ․ Ե 5)

Սիրելի հավատավոր հայորդիներ,

Այսօր համախմբվել ենք մեր սուրբ եկեղեցիներում՝ աղոթք բարձրացնելու առ Աստված արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված և անհայտ կորած մեր քաջորդիների համար։ 

Մեր զինվորների հայրերի ու մայրերի, կանանց ու երեխաների հետ բոլորս մեր սրտերում փայփայում ենք մեր զավակների տուն վերադարձի հույսը։ Մեր հույսը պարզ մի զգացում, ցանկություն կամ լավատեսություն չէ, այլ Աստծո հավատարիմ սիրո վրա հիմնված վստահություն։ Այն երբեք չի ամաչեցնում, ինչպես ասում է առաքյալը, քանզի Աստված Սուրբ Հոգու միջոցով Իր սերը սփռել է մեր սրտերում։ Այդ հույսն է, որ մեզ զորացնում է ջերմեռանդ աղոթելու և անվհատ հետամուտ լինելու գերյալ մեր զավակների շուտափույթ ազատությանը, անհայտ կորածների հայտնաբերմանը։

Արցախյան հակամարտությունը, ցավալիորեն, հնարավոր չեղավ կարգավորել բանակցային խաղաղ գործընթացով։ Ադրբեջանական իշխանությունները ռազմատենչ ոգով հակված էին խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ինչը և տեղի ունեցավ։ Պատերազմը խաթարեց տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը՝ պատճառելով մեր ժողովրդին մարդկային և տարածքային ծանր կորուստներ և անհուն վիշտ ու ցավ։ Նույն վարքագիծը ադրբեջանական իշխանությունները շարունակում են նաև այսօր՝ տարածքային նկրտումների հետ մեկտեղ շահարկելով ռազմագերիների վերադարձման, անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների արտահանձնման խնդիրը։ Գերության մեջ հայտնված մեր զավակները անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում, ոտնահարվում են գերյալներին վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Անտեսվում են նաև մարդկային կյանքը, արժանապատվությունը և իրավունքները արժևորող երկրների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների դիմումներն ու հորդորները։ Մեր կոչն ու ակնկալությունն է, որ արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ի նպաստ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ Մեր եռակողմ հանդիպումների ոգուն համաձայն՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը անհրաժեշտ նպաստ բերի գերիների ազատության և զոհված ու կորուսյալ զինվորներին առնչված մարդասիրական գործողություններին։

Պատերազմի դադարեցման, խաղաղարար ու մարդասիրական գործունեության մեջ ներդրած անձնական ջանքերի համար Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ տիար Վլադիմիր Պուտինին։ Շնորհակալ զգացումներով եղբայրական Մեր սերն ենք հղում Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին այս դժվարին օրերին մեր ժողովրդին և Եկեղեցուն ցուցաբերած զորակցության համար։ Մեր գնահատանքն ենք ցանկանում արտահայտել նաև Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերին և բոլոր կազմակերպություններին ու անձանց, ովքեր շարունակական միջոցներ են ձեռնարկում իրավիճակի և առկա խնդիրների արդար հանգուցալուծման համար։ Միայն արդարության հիմքի վրա է խաղաղությունը հաստատուն մնում, ինչպես և վկայում է Սուրբ Գիրքը. «Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն» (Սաղմ. ՁԴ 11):

Սիրելի հավատավոր զավակներ, հետպատերազմյան այս ծանր օրերին լինենք միաբան ու քաջ, ամուր մնանք հավատի ու հույսի մեջ՝ մեզ պատուհասած պատերազմի արհավիրքները հաղթահարելու, դժվարություններին դիմակայելու և հայրենիքի լուսավոր օրը կերտելու համար։ Մեր հորդորն է նաև մեր Սուրբ Եկեղեցու սպասավորներին նույն տեսլականով և եռանդով շարունակելու հովվական խնամք և կարելի աջակցություն ցուցաբերել պատերազմից տուժածներին և Աստծո խոսքով, Ավետարանի հույսի ու հավատի պատգամներով մխիթարելու գերության մեջ գտնվողների ու անհայտ կորածների ընտանիքներին։

Այս պահին, սիրելիներ, սրտաբուխ աղոթքը մեր շուրթերին, Երկնավոր Տիրոջից խնդրենք Ամենասուրբ Երրորդության օրհնությունն ու օգնականությունը մեր հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքին՝ հայցով, որ երկնային շնորհները, սերն ու խաղաղությունը լինեն մեզ և ամենքի հետ։ Հավատավոր Մեր զավակներիդ աղոթակցությամբ Մեր հայցն ենք բարձրացնում առ մարդասեր Փրկիչ Տերը գերյալների, անհայտ կորածների, վիրավորների և նրանց ընտանիքների համար։

Ամենագութ և ամենողորմ Աստված, որ Միածին Որդուդ առաքեցիր՝ սրտով բեկյալներին բժշկելու և գերիներին ազատություն քարոզելու, աղաչում ենք Քեզ, Աստվածային Քո գթառատությամբ ողորմիր մեր գերիներին, որպեսզի ապահով և անվտանգ տուն վերադառնան։

Քո խաղաղության հրեշտակին ուղարկիր՝ զորացնելու բոլոր հայրերին ու մայրերին, հարազատներին, կանանց ու երեխաներին, ովքեր սրտի թրթիռով սպասում են գերեվարված կամ անհայտ կորած զինվորների վերադարձին, և նրանց պարգևիր ուրախությունը տեսնելու իրենց սիրելիներին։

 Զորացրու, Տեր, բոլոր անձանց, ովքեր եռանդուն ջանքեր են ներդնում գերիներին ազատելու, անհայտ կորածներին գտնելու և զոհված մեր նահատակների անթաղ մամինները հայտնաբերելու և ընտանիքներին հանձնելու համար։

Արդ, Բարերար և բազումողորմ Աստված, ունկնդիր եղիր Քեզ հուսացող Քո ժողովրդի ծնրադիր աղոթքներին ու խնդրանքներին, օգնական ու ապավեն եղիր նրանց և պարգևիր քաջություն ու ոգու արիություն դժվարությունների ու նեղությունների մեջ, լցրու նրանց սրտերը բարի ու լուսավոր օրվա հույսով ու հավատով։

Ի խորոց սրտից աղոթում ենք և հավատում, Ամենակալ Տեր Աստված, որ ազատություն պիտի պարգևես մեր գերյալ զավակներին, որոնց վերադարձին անհամբեր սպասում ենք բոլորս, որպեսզի միասին՝ նրանց հետ գոհությամբ փառավորենք Ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:02 08/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը Հադրութի տարածքից գերեվարված հայ զինվորականներին ՄԱԿ-ում ներկայացրել է որպես դիվերսանտներ
20:53 08/01/2021  |  ԼՐԱՀՈՍՀայ ժողովրդի պատմության ցինիկ դավաճանն ու մարդատյացը կրկին ստում է, ներառյալ՝ գերիների և անհետ կորածների ծնողներին. Նաիրա Զոհրաբյան
19:13 08/01/2021  |  ԼՐԱՀՈՍԷջմիածնի զորամասի հրամանատարը չհանդիպեց անհետ կորած զինվորների հարազատներին, նրանք գիշերելու են դրսում՝ վրաններում
16:29 08/01/2021  |  ԼՐԱՀՈՍՄայր Աթոռը հունվարի 10-ին հրավիրում է աղոթքի՝ գերիների եւ անհայտ կորածների համար
21:44 07/01/2021  |  ԼՐԱՀՈՍՇիրակի մարզից գերեվարված 62 քաղաքացու կյանքի և առողջության երաշխիքների ապահովման համար ԽԿԿ դիմում է ուղարկվել. Նազելի Բաղդասարյան
19:59 07/01/2021  |  ԼՐԱՀՈՍՀադրութի շրջանից գերեվարված 62 անձանց, Լյուդվիգ Մկրտչյանին ինչ ճակատագիր է սպասվում. Կարմիր Խաչը պնդում է շարունակում են այցելել գերեվարվածներին, հետևել նրանց պահման պայմաններին
19:23 07/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի կողմից գերեվարվել են մոտ մոտ 10 կին, այս պահին Հայաստան են վերադարձել 5-ը. Սահակյան
18:00 05/01/2021  |  ԼՐԱՀՈՍԵռաբլուրի վրա արգելափակվում են դրոնների ռադիոազդանշանները, որպեսզի հնարավորություն չլինի իմանալ գերեզմանների թիվը. Միքայել Մինասյան
19:44 04/01/2021  |  ԼՐԱՀՈՍՊՆ-ն հերքում է Դավիթ Բեկից հայ զինվորի առևանգման մասին լուրերը
20:54 03/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողները պետք է վերադարձվեն Հայաստան` անհապաղ ու առանց որևէ նախապայմանի. Թաթոյան

Արխիվ

[]