ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հոլանդական թագուհու զուգարանը. Սերգեյ Փարաջանով 01/10/2021 22:29 | ԼՐԱՀՈՍ
Երբ ինձ հարցնում են. «Ինչի՞ մասին ես երազում դու այս կյանքում», ես պատասխանում եմ. «Որ իմ տանը տաք զուգարան լինի…»: Անձրևոտ օրերին իմ զուգարանի կտուրից կաթում է՝ չնայած առաստաղին արված թիթեղյա կարկատաններին, իսկ ձմռանը սառը քամին թափանցում է տախտակե պատերի բազում անցքերից:
Իմ թիֆլիսյան բնակարանի զուգարանը բաց պատշգամբի ծայրին է: Անհարմարավետ, տախտակներով մեխված, այն երկար նիստի չի տրամադրում, երբ կարելի է երազել ինչ-որ գաղտնաթաքուն բանի մասին և անջատվել աշխարհիկ ունայնությունից, օրինակ՝ սիրված օպերաներից արիաներ երգել (պատանության տարիներին դա իմ սիրած զբաղմունքն էր): Երբ ես երգում էի, տախտակե պատերից կախված պղնձե լագաններն անդրադարձնում էին իմ «բելկանտո»-ն: Նվագակցման պես մի բան էր ստացվում:
Հոլանդիայում մեզ բերեցին արքայական պալատ, որպեսզի ինձ փաստաթուղթ հանձնեն, որ ես իսկապես «21-րդ դարի մաեստրո» եմ: Երկայն սեղան էին գցել, սպասքով լցրել էին: Սևրի ճենապակի և դելփյան հախճապակի: Նստում եմ թագուհու մոտ, իսկ այն երկուսը, որոնց հանձնարարել են հսկել ինձ՝ Մոսկվայից սկսած, այդպես էլ կանգնած էին իմ աթոռի թիկնակի հետևում:
– Նստեք,- ասացի,- ուտելիքը բոլորին կբավի:
Դրանք նույնիսկ աչքերը չթարթեցին: Իսկ իմ փորը հենց առաջին ճաշատեսակից հետո սկսեց ղռղռալ: Մտածեցի՝ լավ պատճառ է ստուգելու համար, թե ինչպիսին են թագուհիների զուգարանները. նմա՞ն են իմին, թե՞ ոչ: Վեր թռա… Վազեցի ուր որ ցույց տվին… Իսկ այն երկուսը՝ իմ հետևից: Հարցնում եմ.
– Դուք, ի՞նչ է, պատրաստվում եք հետույքս սրբե՞լ:
Խիղճները բավեց՝ մնացին շեմին: Մտնում եմ, իսկ այնտեղ… Վիթխարի, մանուշակագույն դահլիճ… ամբողջովին մարմարից… և հայելապատ: Ամեն հայելու դիմաց լվացարանակոնքեր ու բացառիկ ձևերի միզարաններ՝ ջրի համար նախատեսված ոսկե բռնակներով և զանազան բուրավետ նյութերով… Թուղթը՝ բարակագույն, ամենանուրբ հետույքների համար… Սրբիչները՝ պետանշաններով…Եվ կարևորն ինչ է՝ տաք է և լուռ… Միայն ինչ-որ տեղ երաժշտություն է… ջութակներ… մենուետներ… Մոցարտ…
Նստում եմ Նապոլեոնի ժամանակների ամենայուրօրինակ զուգարանակոնքի վրա…
Այնքան տաք է: Զգում եմ, որ այն նույն ճենապակուց է, ինչից և թագուհու սեղանի սպասքը: Նստած եմ, շուրջբոլորս եմ նայում… Լրիվ մոռացել եմ, թե ինչի եմ եկել… Տեսնեմ՝ կողքիս պատի վրա կոճակներ են, ինչ-որ անջատիչներ: Ամեն մեկի կողքին ինչ-որ բան է գրված: Բայց ես հոլանդերեն չեմ հասկանում:
Համենայն դեպս, սեղմեցի առաջինը, մտածեցի՝ սուրճ կբերեն, ինչպես ինքնաթիռներում: Իսկ այնտեղ ինչ-որ բան շրխկաց ու դռռաց… Ինչ-որ պոմպ միացավ: Եվ այնքան հուժկու, որ ինձ ամբողջովին սկսեց ներքաշել նապոլեոնյան զուգարանակոնքի մեջ: Փորձում եմ պոկվել՝ ինչ-որ բանի հենվել: Ոտքերս սահում են մարմարի վրա: Ես արդեն ամբողջովին երկատվել եմ: Լավ է, փորս մեծ էր՝ չանցավ: Ճչալն ամոթ է, չեմ էլ ուզում պահնորդների առաջ հայտնվել այս տեսքով… Դե, մտածում եմ՝ ««21-րդ դարի Փարաջանով, բանտում չկարողացան քեզ փտացնել, իսկ ինչ-որ արքայական զուգարանակոնքում քաքի մեջ կխեղդվես: Դե, չէ ու չէ… Ողջ ուժով ձգվում եմ դեպի երկրորդ կոճակը… Ինչ-որ հակառակ մի բան աշխատեց… Մյունհաուզենի ռմբագնդի պես կոնքից դուրս թռա՝ ճակատով դուռը բացեցի… Ձեռքերս զբաղված էին՝ շալվարս էի պահել, չէի հասցրել բարձրացնել… Մերկ հետույքով թռչում եմ պահնորդների մոտով, կանգնել չեմ կարողանում՝ նրանց հատակն արքայական մաստիկայով է պատված: Չմշկասահորդի պես սահում եմ դահլիճով մեկ: Պահնորդները խելակորույս, ձեռքներն արդեն ատրճանակներին են տանում, իսկ ես գոռում եմ.
«Դե, դուք մի վախեցեք: «21-րդ դարի մաեստրո»-ները տաք զուգարաններից չեն փախչում:
Հ.Գ. Նվիրվում է Սերգեյ Փարաջանովի հիշատակին:
Հունվարի 10-ին Սերգեյ Փարաջանովը կդառնար 97 տարեկան…
Թարգմանությունը՝ Վարդան Ֆերեշեթյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել