ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հունվարի 11-ին Մոսկվայում մեծ խաղաղության պայմանագիր կկնքվի, որն անշրջելի հետևանքներ կունենա Հայաստանի համար». Խոսրով Հարությունյան 01/07/2021 20:05 | ԼՐԱՀՈՍ
«Ինձ չափազանց անհանգստացնում է Մոսկվայում կայանալիք Փաշինյան – Ալիև առաջիկա հադիպումն ու դրա հավանական հետևանքները: Ենթադրում եմ, որ հունվարի 11-ին Մոսկվայում կնքվելու է, այսպես ասած, մեծ խաղաղության պայմանագիր, որն անշրջելի հետևանքներ է ունենալու Հայաստանի և Արցախի համար,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ խոսելով հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյանի – Ալիև հանդիպման մասին։
Ըստ նրա՝ այն, ինչ տեղի ունեցավ ղարաբաղա – ադրբեջանական վերջին պատերազմի արդյունքում, ինչքան էլ անընդունելի և ցավալի լինի հայկական կողմի համար, Ադրբեջանը ձգտելու է դա վերջին հաշվով միջազգայնորեն ընդունելի իրավական հենքի վրա տեղափոխել. «Այսինքն, այն, ինչ մենք չարեցինք 1994 թվականին, հիմա կանի Ադրբեջանը: 1994-ին հրադադարի վերաբրյալ արձանագրության կնքումից հետո հայկական կողմը պետք է ձեռնամուխ լիներ և պահանջեր իրավիճակի փաստագրում, այն է՝ հայկական կողմի նախաձեռնությամբ պատերազմի արդյունքում կողմերի միջև ստեղծված իրավիճակը պետք է ամրագրվեր միջազգայնորեն հաստատված պայմանագրով: Թե ինչո՞ւ դա տեղի չունեցավ, պետք է հարցնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանին: Հետևաբար, այժմ ես մտավախություն ունեմ, որ, այսօրվա դրությամբ ստեղծված իրավիճակն այլևս անշրջելի դարձնելու նպատակով, Ադրբեջանն, անպայման, ձեռնամուխ կլինի իրավիճակի միջազգայնորեն ընդունված իրավական հենքի, այն է՝ հստակ պայմանագրի ստորագրմանը, որի հիմքում դրված կլինի արդեն հայտնի եռակողմ հայտարարությունը»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Նախկին վարչապետն ահազանգում է՝ դեպքերի նմանօրինակ զարգացման պարագայում, հունվարի 11-ից հետո, հայկական կողմն այլևս անդառնալի իրողության առաջ կարող է հայտնվելու, ինչից հետո այլևս որևէ կերպ հնարավոր չի լինի ո´չ Արցախի ստատուսի հարցը բարձրացնել, ո´չ սահմանների խնդիր դնել, այլ կերպ ասած՝ մենք մեծ փակուղու առաջ կհայտնվենք:
Հարցին՝ ինչպե՞ս կարելի է կանխել անդառնալի վերահաս պարտությունն, այս անգամ արդեն՝ դիվանագիտական սեղանի շուրջ կամ ո՞վ պետք է դա անի, Խոսրով Հարությունյանը պատասխանել է. «Մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչ է կատարվում մեր սահմաններին՝ անգամ հրադադարից հետո: Մեր սահմաններն Ադրբեջանի կողմից, աստիճանաբար, սողացող օկուպացիայի են ենթարկվում: Ո՞վ է դա թույլ տալիս՝ ե՞ս, թե՞ դուք… Հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը նույնպես՝ ո´չ ես եմ մասնակցելու, ո´չ դուք: Այդ հանդիպմանը ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը, և ես բացարձակ որևէ վստահություն չունեմ, որ այդ մարդը կփորձի հայկական կողմի համար երկարաժամկետ և անվտանգ զարգանալու հնարավորություններ բանակցել, միաժամանակ, դարձնելով դրանք անշրջելի, այն էլ՝ այնպիսի պայմաններում, երբ նա այնտեղ հանդես է գալու խայտառակ կերպով պարտվածի և կապիտուլյացիայի համաձայնագրի տակ ստորագրածի կարգավիճակում»:
Միակ հնարավորությունը, որով մենք կկարողանանք կանխել աղետը՝ անշուշտ, բանակցություններն են, բայց այստեղ ևս Խոսրով Հարությունյանը համոզմունք է հայտնել՝ Նիկոլ Փաշինյանն այն անձը չէ, որ կարող է կամ պետք է բանակցություններ վարի ադրբեջանական կողմի հետ, նա ունակ չէ բանակցությունների։ Ավելին՝ մեր զրուցակցի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի պարագայում դա անթույլատրելի և բացառված տարբերակ է. «Ո՞րն է եղել նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության նպատակը՝ կանխել արյունահեղությունը և, ըստ էության, նպաստել, որ այլևս երբեք այստեղ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չծավալվեն: Այլ կերպ ասած, այդ հայտարարության նպատակն է եղել՝ հետագա խաղաղության համար անշրջելի իրավական նախադրյալներ ստեղծելը: Հիմա հարց եմ ուզում տալ՝ եթե Ադրբեջանը պնդում է, որ ռազմական ինտերվենցիայի արդյունքում այլևս հակամարտության խնդիր չկա, այն լուծված է, որը սակայն չի համապատասխանում ո´չ արցախահայության, ո´չ Հայաստանի Հանրապետության դիրքորոշմանը, ապա արդյո՞ք այս պնդումը կարելի՞ է իրավիճակի ամրագրում համարել կամ պայմանագրորեն ընդունելի և անշրջելի երաշխիք՝ խաղաղության համար: Ես ասում եմ՝ ո´չ, որովհետև ակնհայտ է և, միջազգային հանրությունը նույնպես փաստում է, որ բռնության ճանապարհով հակամարտության կարգավորում չի կարող լինել:
Հետևաբար, եթե մենք խոսում ենք իրավիճակի կամ հակամարտության կարգավորման մասին, և ոմանք, նույնիսկ, այստեղ ստատուս քվո եզրույթն են օգտագործում, ապա սա ենթադրում է՝ վերադարձ ելման դիրքին: Ելման դիրքը, տվյալ պարագայում, ենթադրում է, որ գոնե Արցախի Հանրապետությանը պետք է վերադարձվի ԼՂԻՄ-ի տարածքը: Հիմա, եթե սա չի արվում, նշանակում է, որ մենք ողջ տարածաշրջանի զարգացման հիմքում դանդաղ գործողության ական ենք դնում: Հետևաբար, ամրագրել այսօրինակ իրավիճակն ու ենթադրել, որ հետագա զարգացումների կոնտեքստում այն կարող է դառնալ խաղաղությունը երաշխավորող անշրջելի իրողություն, խիստ վտանգավոր մոլորեցում է, որը կարելի է և պետք է բացառել միայն ճիշտ վարվող բանակցությունների միջոցով: Դա պետք է աներ նոր ձևավորված անցումային Կառավարության ղեկավարը՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի, ով կարող էր սկզբնական փուլում, գոնե անկյունաքարային կարևորության խնդիրները բանակցային սեղանի շուրջ դնել, իսկ դրա համար Նիկոլ Փաշինյանը, նախ և առաջ, պետք է հեռանար, ինչը նա համառորեն չի անում:
Ուրեմն, Ազգային Ժողովում նրա ղեկավարած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պետք է հասկանան, որ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի հետ հավասար չափով կամ, նույնիսկ ավելի շատ, հենց իրենք են կիսում, այսինքն, իրավիճակի բացասական զարգացումների ողջ պատասխանատվությունը ընկած է իրենց ուսերին: Նրանք պետք է գիտակցեն, որ աղետը թույլ չտալու և կանխելու համար, իրենք ժամ առաջ պետք է դուրս գան այդ խմբակցությունից և, որպես անկախ պատգամավորներ, միանան Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ ընդդիմության առաջարկին, հնարավորություն տալով ստեղծել ժամանակավոր կառավարություն, որը կփորձի կանխել այս ամենը: Սակայն, ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունենում և դժվար էլ մինչ հունվարի 11-ը տեղի ունենա, իսկ այդ օրվա հանդիպման արդյունքում կնքած պայմանագիրը վաղ թե ուշ պետք է վավերացման անցնի Ազգային Ժողովում և Սահմանադրական դատարանի կողմից: Եթե նրանք չգիտակցեն, որ սեփական նախաձեռնությամբ և հանցավոր անգործությամբ իրենք անդունդն են գլորում մի ողջ պետության ապագան, ապա թող պատրաստվեն կրելու օրենքով նախատեսված իրենց պատիժը»,- ասել է նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ