ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարկերը փրկօղակ չեն ապաշնորհ կառավարման համար, ոչ էլ դամոկլյան սուր քաղաքացիների պարանոցին. «Ժառանգություն» 01/07/2021 22:22 | ԼՐԱՀՈՍ
«Ժառանգություն» կուսակցությունը խոր մտահոգությամբ արձանագրում է ՀՀ-ում խորացող համակարգային ճգնաժամի նոր դրսևորումները: Հայաստանում վերահաս տնտեսական անկումը վճռական միջոցներ և հաղթահարման նոր ծրագիր չներդնելու դեպքում կարող է պատերազմից և տարածքների կորստից ոչ պակաս ծանր հարված հասցնել մեր պետությանն ու ժողովրդին: Պետական արդյունավետ և համակշռված կառավարման իսպառ բացակայության պայմաններում օրվա իշխանությունը փորձում է բյուջետային ճեղքվածքները փակել հարկային բեռի անհիմն ծանրացմամբ: Այսպես, համաձայն ՀՀ վարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի, այս կառավարությունը պետբյուջեի անբավարար հարկային մուտքերը լրացնելու նպատակով որոշել է չեղարկել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) ցայժմ գործող արտոնությունները՝ հարկային նոր բեռ դնելով պետության համար գերկարևոր կրթական ու առողջապահական ոլորտների վրա: Այս մասին նշվում է «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարության մեջ:
«Ժառանգություն» կուսակցությունը համոզված է, որ ոչ մի արդարացում և պետաիրավական տրամաբանություն չկա կրթական և առողջապահական հաստատությունների ծառայությունները ԱԱՀ-ով հարկելու համար, այն կհանգեցնի սոցիալ-տնտեսական նոր ճգնաժամի՝ ուսման և առողջապահական ծառայությունների վճարների չպատճառաբանված բարձրացման, որը բացարձակ անընդունելի է: Կառավարության բերված փաստարկները, թե ԱԱՀ գանձելուն զուգահեռ՝ իրենք կավելացնեն բուհերում պետական պատվերով սովորող ուսանողների քանակը «առավել հեռանկարային մասնագիտությունների գծով», առնվազն աչառու է և կեղծ: Ընդգծենք, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկում ընդգրկված բոլոր մասնագիտություններն են հեռանկարային, եթե իշխանությունը վարում համակշռված ազգային գիտակրթական քաղաքականություն: Իսկ եթե որևէ մասնագիտություն «հեռանկարային» չէ, ապա բացարձակ անթույլատրելի է ուսանողից գումար վերցնել` զուտ դիպլոմ տալու պայմանով: Իսկ առողջապահական հիմնարկներում պետպատվերի ընդլայնման համար բնավ անհրաժեշտ քայլ չէ ԱԱՀ գանձելը:
Կործանարար պատերազմից ոտքի կանգնելու համար Հայաստանը պետք է մեծ ներդրումներ կատարի գիտակրթական և առողջապահական ոլորտներում, ոչ թե փորձի ամեն կերպ գումարներ կորզել ուսանողներից և իրենց առողջությունը կորցրածներից՝ ծանրացնելով նրանց հարկային բեռը: Պետության դերը կրթության ու գիտության զարգացմանը նպաստելն է, ֆինանսավորելն է ոչ թե ուսման ձեռքբերման և առողջության պահպանման ճանապարհին հավելյալ խոչընդոտներ ստեղծելը: Ընդգծենք նաև, որ Պետական բուհերը ունեն հիմնադրամի կարգավիճակ, իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում որևէ հղում չկա հիմնադրամների մասին, բացի այդ՝ վարչապետի նշյալ որոշման մեջ մասնավոր բուհերի մասին չկա որևէ կետ, իսկ այնտեղ չի գործում պետպատվերը: Կրթական հաստատություններ են նաև քոլեջները, որտեղ այսօր հազարավոր երեխաներ են սովորում ավագ դպրոցի փոխարեն, ուստի վարձերի բարձրացումը կհանգեցնի նրան, որ հազարավոր երեխաներ կզրկվեն լիարժեք կրթություն ստանալու իրենց սահմանադրական իրավունքից: Պատերազմի և թագավարակի չհաղթահարվող այս արտակարգ իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ է սոցիալ-տնտեսական արդյունավետ քաղաքականություն. հարկերը փրկօղակ չեն ապաշնորհ կառավարման համար, ոչ էլ դամոկլյան սուր քաղաքացիների պարանոցին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ