ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջիկայում նոր զարգացումների ականատես ենք լինելու, և կհասկանանք՝ էլ ինչ է հանձնել դավաճան իշխանությունը Ադրբեջանին. քաղաքագետ 01/06/2021 20:06 | ԼՐԱՀՈՍ

Ադրբեջան-ՀՀ իշխանություններ հարաբերություններում մեր իշխանությունը կապիտուլացիա ստորագրած կողմ է, հետևաբար, Ալիևը և իր վարչակազմը իրենց թույլ են տալիս ցանկացած արտահայտություն և գործողություն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, որ Ադրբեջանը բողոքել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի Արցախ կատարած այցի կապակցությամբ: Նախարարը Արցախ է մեկնել հունվարի 5-ին, որտեղ հանդիպումներ է ունեցել ԱՀ նախագահի, ԱԺ նախագահի, արտաքին գործերի նախարարի հետ, որի շրջանակներում նաեւ ստորագրվել է Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունների միջև 2021 թվականի խորհրդակցությունների պլան: Ադրբեջանը հայտարարել է, թե այցն ու ստորագրված փաստաթուղթը հակասում է եռակողմ հայտարարությանը: Պաշտոնական Երեւանը դեռեւս չի արձագանքել այս հայտարարությանը:
Քաղաքագետը նկատում է, որ նոյեմբերի 10-ի համաձայնագրում նշված չէ, որ փոխադարձ այցեր պետք է չլինեն Հայաստանի և Արցախի միջև, սակայն ակնհայտ երևում է, որ բացի կապիտուլացիոն փաստաթղթից, կան նաև այլ պահանջներ հայկական կողմին ուղղված, որոնք, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել, բանավոր համաձայնությամբ ձեռք բերված պայմանավորվածություններ են.
«Դրանք պայմանավորվածություններ չեն, դրանք ակնհայտ պահանջներ են, չեմ բացառում, որ այդ պահանջներից մեկը լինի Հայաստան-Արցախ կապի լիարժեք չեզոքացումը և վերացումը, ես կարծում եմ, մենք առաջիկայում նոր զարգացումների ականատես ենք լինելու, և կհասկանանք՝ էլ ինչ է հանձնել դավաճան իշխանությունը Ադրբեջանին»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ տեղի ունեցող բոլոր զարգացումները անտրամաբանական են, և ամեն անգամ ստիպված ենք կանխագուշակել՝ աներևակայելի էլ ինչ կարող է լինել:
Քաղաքագետի համոզմամբ՝ Երևանը չի կարող արձագանքել Բաքվի որևէ դժգոհությանը կամ պահանջին, քանի Ադրբեջան-ՀՀ իշխանություններ հարաբերություններում մեր իշխանությունը կապիտուլացիա ստորագրած կողմ է, հետևաբար, Ալիևը և իր վարչակազմը իրենց թույլ են տալիս ցանկացած արտահայտություն, ցանկացած գործողություն, որովհետև շատ լավ գիտեն, որ Հայաստանից որևէ պատասխան չի լինելու.
«Սա առաջին դեպքը չի, երբ պաշտոնական Երևանը չի պաշտպանում մեր շահերը անգամ դիվանագիտական դաշտում և ակնհայտ է, որ այսօր հայկական կողմի շահը բացարձակապես պաշտպանված չէ»,-մեզ հետ զրույցում ասաց Հրանք Մելիք-Շահնազարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/13/2021 10:17 Բոլորս հոգնել ենք բոլորիցս. ավելի լավ է խորտակվե՞լ, թե՞ փրկվել․ «Փաստ»
- 04/13/2021 10:15 Գոնե մեկ հարցում ընդդիմադիրները պետք է միասնական լինեն․ «Փաստ»
- 04/13/2021 10:06 ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են. Փաշինյանն շտապել է. «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:41 «Հանուն նոր միության» շարժումը հանդես կգա նաեւ «ազգի ձայնով»․ «Իրավունք»
- 04/13/2021 08:38 Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի․ ինչ է նա պահանջել իշխանական վերնախավից․ «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:36 Անիշխան Հայաստան․սալյուտը՝ ներսից ու դրսից․ «168 ժամ»
- 04/13/2021 08:34 Խեցգետինն ու գայլաձուկը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/13/2021 23:49 Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են. ՄԻՊ
- 04/13/2021 23:36 Այս ամենը ծնում է Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղու ողջ երկանքով անվտանգության միջոցառումների անհրաժեշտությունը. Արցախի ՄԻՊ
- 04/13/2021 21:36 Գագիկ Կոլյայևիչը Նիկոլ Վովաևիչի հետ միաձուլվել է հեղափոխական-ընտրական էքստազի մեջ. Էդմոն Հրաչիկովիչին բաժին է հասել կրճոնքը հաղթողների սեղանից. Մինասյան
- 04/13/2021 20:37 «Այ տղա, լուռ մնայիր, կարողա քո մասին չիմանային, էս ձև դարձար հայտնի րյուկզակ ու էլ չես պլստալու». Աշոտյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները