Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   18:12 Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան 03/29/2024   18:03 Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույնկերպ կվարվեմ․ ապօրինի քրեական հետապնդման ենթարկված և արդարացված դատավոր 03/29/2024   17:56 Հաջիևն ասել է՝ ինչն է խոչընդոտում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը 03/29/2024   17:40 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/29/2024   17:37 Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը 03/29/2024   17:34 «Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին 03/29/2024   17:29 Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 03/29/2024   17:28 Արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը 03/29/2024   17:25 Բրիտանական բանակում թույլ են տվել բեղ կամ մորուք պահել 100-ամյա արգելքից հետո 03/29/2024   17:02 ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար Հայաստանին վերապահված է կամակատարի դեր՝ վստահ են ՌԴ ԱԳՆ-ում 03/29/2024   16:53 X սոցցանցում ի հայտ կգա պոռնոգրաֆիկ կոնտենտով ենթաբաժին 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   16:36 Մոսկվան 102-րդ ռուսական ռազմակայանն անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխավոր» 03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ

Տեղահանված արցախցիների, հազարավոր վիրավորների և գերեվարված հայորդիների վիշտը մեր ազգային կյանքը վերածել են մթագնած գիշերվա. Վեհափառ 01/06/2021   12:22  |  Մեկնաբանություն

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտության տոնի առթիվ․

«Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի հայրենիս և ի սփյուռս,

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, աղոթական ոգով համախմբված մեր սուրբ եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին։ Սուրբ Ծննդյան օրհնյալ այս օրը Բեթղեհեմի մսուրից ծագեց ճշմարիտ Լույսը` լուսավորելու համար մարդկանց հոգիները։ «Այդ ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու»,- գրում է Ավետարանիչը։

Աշխարհի փրկության համար մարդեղացած Աստվածորդու Սուրբ Ծնունդը Ավետարանչի նման՝ սրբազան շարականագիրը համեմատում է արեգակի ծագման հետ՝ ասելով. «Ծագեցիր Հորից՝ լուսավորելու արարածներին, Արդարության Արեգակ, Տե՛ր, փա՛ռք Քեզ» (Շարական Սուրբ Ծննդյան)։ Աստվածորդին եկավ փարատելու մեղքի ու մահվան խավարը և մարդկությանն առաջնորդելու դեպի իր Արարիչը: Փրկչի Ծննդյան համեստ քարայրից ճառագեց հոգևոր նորոգության, հոգևոր զորության արշալույսը:

Ծննդյան օրից Հիսուս մանկանը վիճակվեցին հալածանքներ։ Փրկիչն Իր ընտանիքի հետ փախստական դարձավ Իր ծննդավայրից, երբ Նրա մահը ցանկացող Հերովդեսը կազմակերպեց մանուկների կոտորածը՝ կարծելով, թե սպանեց նորածին Աստվածորդուն և հաղթեց Նրան։ Սակայն իրական հաղթությունը Քրիստոսինն էր, Ով փրկչական Իր առաքելությամբ չարչարանաց ճանապարհը պսակեց հարության փառավոր հաղթանակով։ Բոլոր դժվարությունների միջով անցնելով՝ Տերը հույս բերեց անկյալ մարդուն, փրկություն՝ մարդկությանը, որ ընկղմված էր անօրենությունների և կռապաշտության խավարի մեջ: Պատմության բոլոր ժամանակներում հերովդեսները աղետ, ավեր ու թշվառություն են պատճառել մարդկությանը, չարի ներգործությամբ գլուխ են բարձրացրել հակառակությունն ու թշնամությունը, առաջադեմ ձեռքբերումների կողքին եղել են աղքատություն, կեղեքում ու անիրավություն։ Եվ այսօր էլ մարդիկ՝ մեղքերով ծանրաբեռն, հեռանում են Աստծուց, աշխարհը ալեբախվում է քաղաքական խարդավանքներից, հասարակություններին տիրել է բևեռացումների հանգեցնող նյութապաշտությունը, և արդարությունն ու ճշմարտությունը դարձել են հարաբերական արժեքներ։ Հակասական ու անհանգիստ այս աշխարհում Հիսուս Քրիստոս ծագում է որպես Արդարության Արեգակ, Լույս ճշմարիտ՝ լուսավորելու մարդկության կյանքի ուղին։

Սիրելիներ, Քրիստոսի հրաշափառ Ծնունդը հույսի և մխիթարության աղբյուր է մեր սրտաբեկ ժողովրդի համար հատկապես վշտատանջ այս օրերին, երբ անդրադառնում ենք, որ մեր կյանքը ևս զերծ չեղավ կործանարար սխալներից և մեղանչումներից։ Անկայուն խաղաղության և պատերազմի սպառնալիքների հանդիման չդրսևորվեց անհրաժեշտ զգոնություն, հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասվեց նեղ ձգտումներին ու նկրտումներին։ Աստվածամերժ ոգին և օտարածին գաղափարներն ու բարքերը ներթափանցեցին մեր հասարակությունից ներս։ Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից, անհանդուրժողությունից, ատելությունից ու թշնամանքից, որ սփռվում էր և շարունակում է սփռվել ամենատարբեր միջոցներով՝ մասնատելով մեզ և ցամաքեցնելով Քրիստոսի սերը մեր մեջ։ Իսկ Ավետարանը վկայում է. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա» (Մատթ. 12.25)։ Արցախյան պատերազմի աղետալի հետևանքները տագնապի ու անորոշության զգացումներով են պաշարել մեր ժողովրդի զավակների հոգիները։ Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, մեր հերոս զավակների նահատակությունը, անօթևան ու նյութական կարիքի մեջ գտնվող տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր եղբայրների ու քույրերի, հազարավոր վիրավորների և գերեվարված հայորդիների ցավն ու վիշտը մեր ազգային կյանքը հայրենիքում ու սփյուռքում վերածել են մռայլ ու մթագնած գիշերվա։ Այս խավարի, մղձավանջային այս իրականության մեջ այսօր պայծառորեն ծագում է Արդարության Արեգակը՝ լուսավորելու մեր ազգային ու հայրենական անդաստանը և Իր ջերմացնող զորությամբ բժշկություն պարգևելու ազգիս վիրավոր հոգուն։


Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մարդեղացյալ Աստվածորդու անբավ սիրուն և փրկության շնորհին ապավինելով մենք դարերի ընթացքում հաղթահարել ենք պատերազմների, աղետների տառապանքներն ու զրկանքները, հուսախաբությունն ու հուսալքությունը և կերտել մեր կյանքի հաղթանակները: Այս օրերին ևս մեր հավատքը կենդանի է նույն վստահությամբ։ Մենք ի զորու ենք վերստին հզորացնելու ու շենացնելու մեր հայրենիքը և մեր կյանքի նոր զարթոնքը իրականություն դարձնելու աշխարհասփյուռ հայության ներուժի ու ջանքերի մեկտեղումով, Հայաստան ու Արցախ համերաշխ ու միաբան հասարակությամբ, զարգացած տնտեսությամբ, գիտությամբ ու կրթությամբ, նորագույն զինտեխնիկայով համալրված բարձր մարտունակությամբ բանակով։ Ինչպես պատերազմի տագնապալի օրերին, մեր սրտերը պիտի բաբախեն հայրենիքի սիրով, մեր մտքերն ու նվիրական զգացումները փարված լինեն հայրենի սրբազան երկրին։ Հայրենական կյանքի կայունությունը հաստատուն պահելու, երկիրը վտանգների չառաջնորդելու, առկա ճգնաժամերը հաղթահարելու, արտագաղթի աղետը կասեցնելու համար հարկ է ամեն հանձնառություն, ամեն զոհաբերություն։ Մեր ազգի ու ժողովրդի համար օրհասական փորձության այս պահին ամուր մնանք հույսով ու հավատով և Տիրոջ կենարար զորությամբ գոտեպինդ՝ ուժ առնենք արհավիրքներից հառնելու, երկնառաք օգնականությամբ փարատելու մեզ պարտադրված այս թանձր խավարը և լուսավորելու մեր կյանքի նոր հորիզոնները։

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության այս հոգենորոգ օրը հայցենք, որ Աստծո փրկության շնորհին ապավինած՝ ընթանանք դեպի մեր իղձերի իրականացումը և մեր արդար իրավունքների հաղթանակով պսակումը։ Աղոթենք, որ Սուրբ Ծննդյան ավետաբեր լույսով միշտ լուսավորվի երկնակամարը մեր ազգային ու հայրենական կյանքի, հավետ պայծառ լինի մեր սուրբ եկեղեցին հոգևոր դասի արդյունավոր ծառայությամբ ու հավատացելոց նվիրյալ ընթացքով, և հայոց աշխարհը պարուրվի մարդացյալ Փրկչի սիրով ու պարգևած հույսով: Թող Տերը խաղաղություն պարգևի համայն աշխարհին, մարդկանց հոգիներին, Իր խնամքի մեջ խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը՝ Հայաստանն ու Արցախը, և շնորհի բարօր ու շեն կյանք աշխարհասփյուռ ազգիս հայոց, այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,

Ձեզ և մեզ մեծ աւետիս»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:53 03/01/2021  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացիները հավաքվում են Սուրբ Գայանե եկեղեցու բակում՝ թույլ չտալու Վեհափառի դեմ ոտնձգությունները
14:27 12/12/2020  |  ՄեկնաբանությունԱրցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը վերադարձել է, նա այսօր հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
14:31 10/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Բոլոր եկեղեցիներում հոկտեմբերի 11-ին Կաթողիկոսի տնօրինությամբ կկատարվի աղոթք
14:26 16/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր
18:39 15/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան ոգի եւ դաստիարակություն է ջամբել մատաղ սերնդին. Գարեգին Բ
11:46 09/05/2020  |  ԼՐԱՀՈՍԿաթողիկոսն ու բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք մատուցեցին Հաղթանակի զբոսայգում
14:25 21/04/2020  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Բ-ի հայրական հորդորն է՝ զերծ մնալ հակառակություններից ու շահարկումներից. Մայր Աթոռը՝ վարչապետին
18:55 16/04/2020  |  ՎերլուծություններՆերսից դարպաս բացող հերձվածողները
09:16 16/04/2020  |  ՄամուլՈրն է լինելու կաթողիկոսի հաջորդ քայլը.«Ժողովուրդ»
16:18 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍ«Պետական այրի» նման պահվածքի պատճառով կործանվել է հայոց պետականությունը. Տեր Արարատ

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]