Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   11:02 Դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են

Հունվարի 11-ից ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվելու է, պատրա՞ստ է Փաշինյանը դրան. Արցախի ԱԺ պատգամավոր 01/05/2021   19:21  |  ԼՐԱՀՈՍ

«Որևէ արցախցի միանշանակ պատրստ չէ ստորագրել այնպիսի փաստաթղթի տակ, որով կվավերացնի դավաճանության արդյունքում հանձնված հողերը: Եթե այսօր Հայաստանում դեռ մնացել են մարդիկ, ովքեր  համարում են, թե Նիկոլն իրենց թագավորն է, ապա այստեղ՝ Արցախում չես գտնի մի մարդ, ով չի ցանկանում դավաճան Փաշինյանի մահը և սա  դեռ լավագույն դեպքում, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Ալիև - Փաշինյան հանդիպման ընթացքում ստորագրվելիք հավանական փաստաթղթերին, որոնք, ըստ ամենայնի, կապ ունեն Արցախի՝ կապիտուլացիայի արդյունքում  հանձնված տարածքների հետ: «Արցախում չկա մի մարդ, ով մտածում է, թե Փաշինյանն ի վիճակի է հօգուտ Արցախի որևէ քայլ կատարել, բոլորը գիտեն և վստահ են, որ դա բացառված բան է: Հետևաբար, հունվարի 11-ի մոսկովյան այցին ընդառաջ, բացի էլ ավելի վատթար անակնկալներից, մենք ոչինչ չենք սպասում այդ մարդուց »,- ասել է Մետաքսե Հակոբյանը:

Նկատառմանը՝  պատրա՞ստ է  արդյոք Արցախը քննարկել որևէ փաստաթուղթ` առանց հստակեցնելու Արցախի կարգավիճակի հարցը, Մետաքսե Հակոբյանն արձագանքել է՝ ի՞նչ կարգավիճակի մասին կարող է խոսք գնալ տվյալ իրավիճակում. «Դուք պատկերացնո՞ւմ եք,  որ  խայտառակ նվաստացուցիչ կապիտուլացիա ստորագրած մարդը, հանկարծ, փորձի բարձրացնել Արցախից մնացած տարածքի կարգավիճակի հարցը, չնայած նա դա չի անելու, վստահ եղեք: Բայց տեսարանն, ինքնին, արդեն շատ ծիծաղելի է լինելու: Ես պատկերացնում եմ Ալիևի ռեակցիան նման իրավիճակում: Առանց այն էլ, այս մարդն, արդեն իսկ, համաադրբեջանական ծաղր ու ծանակի առարկա է դարձել, հետևաբար,  այս պարագում, նա մեկ անգամ ևս հրապարակային  ծաղր ու ծանակի կարժանանա  Ալիևի կողմից՝  այս անգամ արդեն բանակցային սեղանի շուրջ: Ցավալին, սակայն այն չէ, որ Ալիևը կամ ողջ Ադրբեջանը ծաղրում են դավաճան Փաշինյանին, այլ այն, որ դրանով նրանք ծաղրում են նաև մեզ՝ Արցախին և Հայաստանին»:

Պատգամավորն ընդգծում է՝ Փաշինյանը սովոր է թաքուն գործարքների գնալ թշնամու հետ, դրա վառ ապացույցը դեռևս վերելակային դիվանագիտության դրվագն է, որից հետո ականատես եղանք  թաքուն կապիտուլացիայի ակտ ստորագրելու նրա դավաճանական քայլին. «Այնինչ, հրապարակներում ինքն էր կոկորդ պատռելով բղավում, թե առանց  ժողովրդի հետ խորհրդակցելու,  Արցախի հարցի հետ կապված որևէ քայլ չի կատարի, բայց, ինչպես միշտ, Փաշինյանը ստում էր: Հիմա ի՞նչ կարող ենք մենք սպասել մոսկովյան առաջիկա հանդիպումից, երբ նա նույնիսկ չի հաստատում կամ հերքում, որ մեկնելու է այնտեղ, այսինքն, գատնագողի է պատրստվում գնալ Մոսկվա: Այսքանից հետո պարզ չէ՞,  որ գաղտնի արված որևէ քայլ դրական նպատակի համար չէ, այնպես որ,   առաջիկա օրերին հերթական դավադիր գործարքի ականատեսն ենք լինելու: Այդ է հուշում նաև իր հրապարակած դեղին մամուլին բնորոշ վերջին հոդվածը, որով նա փորձում է շեղել մարդկանց ուշադրությունն այն հարցից, թե ինչի՞ համար է իրականում պատրաստվում մեկնել Մոսկվա»,- ասում է Մետաքսե Հակոբյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ազգադավ քայլերի առնչությամբ Արցախի ղեկավարության որդեգրած քաղաքականությանը, Մետաքսե Հակոբյանը  նկատում է՝  ցավոք, Արցախի օրվա իշխանությունը կապիտուլացիայի խայտառակ ակտի ստորագրումից հետո,  միայն մի քանի օր ընդամենը ընդդիմադիր և դատապարտող կեցվածք ընդունեց, որից հետո մտավ իր նախկին դերի մեջ. «Արայիկ Հարությունյանը, ինչպես պատերազմից առաջ և  բուն պատերազմի ընթացքում, այնպես նաև հիմա,  շարունակոււմ է մնալ Նիկոլ Փաշինյանի կամակատարը: Սա չափազանց ցավալի իրողություն է: Այդ է ապացուցում նաև Արցախի  նորընտիր Կառավարության կազմը, որտեղ  խայտառակ բացահայտ կերպով  Փաշինյանի նշանակումներն են: Այլ կերպ ասած, Արցախի նոր Կառավարությունը Փաշինյանի վերահսկողությամբ և նրա անմիջական համաձայնությամբ է կազմավորվել: Այնպես որ, պատերազմի խայտառակ  ավարտից մի քանի օր անց, Արայիկ Հարությունյանը կրկին պատռեց իր դիմակը, այս անգամ՝ առանց թաքցնելու, որ ինքն այստեղ Փաշինյանի դրածոն է և, որ  ինքը ղեկավարվում և կառավարվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի  կողմից: Արայիկ Հարությանն, իր շուրջ հավաքած  քրեաօլիգարխիկ խմբի հետ միասին, շարունակում է խաղալ Նիկոլ Փաշինյանի թելադրած խաղի կանոններով և ստացվոււմ է, որ Նիկոլ Փաշինյանին դեռևս  հաջողվում է Արցախի ներքաղաքական կյանքում որոշակի դերակատարութուն ունենալ»:

Արցախի Ազգային Ժողովի պատգամավորն ընդգծում է՝ ինչ փաստաթուղթ էլ որ ժողովրդի մեջքի հետևում հունվարի 11-ին ստորագրի  Փաշինյանը, դա որևէ կերպ չի արտահայտելու արցախցու կամքը, ավելին, ըստ վերջինիս, Փաշինյանը պետք է  իմանա, որ Արցախում ապրողը ոչ միայն չի պատրաստվում կատարել դավաճանի կամքը, այլև պայքարելու է նրա ավերիչ գործունեության դեմ՝ պահպանելու համար իրեն բաժին հասած հայրենիքն ու հետ վերադարձնելու կորսվածը. «Իշխանության գալու օրվանից ի վեր, Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ չի օգտագործել ազգ բառը: Սա պատահական ցուցիչ չէ: Նրան խորթ է ազգային որևէ դրսևորում, նա իր ողջ էությամբ հերքում է նաև ազգային գաղափարախոսությունը: Նրա առաքելությունն է պառակտել ազգն ու ազգային ամեն արժեք: Հիմա էլ՝  ավերիչ պատերամից հետո, նա հանձն է առել պառակտել Արցախում մնացած մարդկանց ու Հայաստանի բնակչությանը: Այն լուրերը, թե արցախցին հիմա երջանիկ կյանքով է ապրում, թե մենք այստեղ պատրաստվում ենք ռուսական անձնագրեր ստանալ և դառնալ Ռուսասատնի անբաժան մասը, լկտի սուտ է, որ տարածվում է անմիջապես  Փաշինյանի հրահանգով, նրա խունտայի կողմից՝ հերթական  անգամ սեպ խրելու արցախցու և հայաստանցու միջև: Ասեմ ավելին՝ քանի դեռ Հայաստանում փաշինյանական իշխանությունն է, արցախցին ինչ - որ առումով որբ ու Մայր Հայաստանից կտրված է զգում իրեն՝ ծնողին կորցրած երեխայի զգացողությամբ: Դուք չե՞ք նկատել, որ Փաշինյանի գալով մենք կորցրինք մեր ազգային միասնականությունը՝ մեզ իրար հետ կապող ազգային արժեքը, որն էր՝ ճանաչվել որպես անկախ պետություն, այնուհետև՝ հանրաքվեի միջոցով միանալ Մայր Հայաստանին:

Ցավոք,  հողատու դավաճանի գալով և վերջին պատերազմի արդյունքում,  մենք կորցրինք ապագայի նկատմամաբ մեր բոլոր ծրագրերը, բայց սա դեռ վերջը չէ: Երբ Արցախի Անվտանգության Խորհրդի քարտուղար Վիտալի  Բալասանյանը հայտարարում է, որ Արցախում պատրաստվում են հետ վերադարձնել Ասկերանն ու Հադրութը, դրանք հենց այնպես ասված խոսքեր չեն: Առհասարակ, ռազմական և քաղաքական գործիչ Վիտալի Բալասանյանը երբեք հենց այնպես ոչինչ չի ասում: Նրան ճանաչողները գիտեն այդ մասին: Քանի որ ինքը՝ Վիտալի Բալասանյանն ասաց, որ այս առնչությամբ չի կարող  փակագծեր բացել,  ես ևս իրավասու չեմ դա անել, թեև որոշ քայլերի մասին տեղյակ եմ, մասնավորապես թե ի՞նչ է պատրաստվում անել նա դրան հասնելու համար, որպես Արցախի ԱԽ քարտուղար: Բացի այս,  հիմա Արցախում ապրող մարդկանց գերստվար զանգվածն իր հայացքն ուղղել է դեպի Վիտալի Բալասանյանը և  պատրաստ է աջակցելու նրան՝ ամեն քայլում: Արցախի զարգացման վերաբերյալ Վիտալի Բալասանյանի պատկերացրած ճանապարհային քարտեզը որևէ  կապ կամ աղերս չունի փաշինյանական ազգադավ պատկերացումների հետ: Այնպես որ, ինչ փաստաթուղթ, որ իր ժողովրդի մեջքի հետևում  հերթական անգամ կստորագրի հողատու Փաշինյանը, պետք է իմանա, որ նրա կատարած  որևէ քայլ հետ չի պահելու արցախցուն՝ վերադարձնելու  կորսված հայրենիքն ու արժանապատիվ կյանքը: Եվ մի բան էլ՝ ակնհայտ է, որ հունվարի 11-ին Մոսկվա կատարելիք այցից հետո կտրուկ սրվելու է ներքաղաքական այն իրավիճակը, որ կա հիմա Հայաստանում: Փաշինյանն ինքն իրեն հարց տվե՞լ է՝ արդյո՞ք ինքը կամ  հայ ժողովուրդը պատրաստ է դրան …» ,- եզրափակում է զրույցը Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն»  խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:08 05/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱլիեւը Շուշի քաղաքը հայտարարել Է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք
18:22 05/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱլիեւը կարգադրել է Ղարաբաղում միջազգային օդանավակայան կառուցել
18:00 05/01/2021  |  ԼՐԱՀՈՍԵռաբլուրի վրա արգելափակվում են դրոնների ռադիոազդանշանները, որպեսզի հնարավորություն չլինի իմանալ գերեզմանների թիվը. Միքայել Մինասյան
00:34 05/01/2021  |  ԼՐԱՀՈՍՇուռնուխում իր տունն այրած սյունեցին արդեն 3 պատերազմի մասնակից Արարատն է՝ բոլորին հայտնի Աշխարհապետը. Գորիսի փոխքաղաքապետ
00:18 05/01/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլն ստորագրել է ևս մի քանի փաստաթուղթ, որով մոտ ապագայում Ադրբեջանին է զիջվելու նաև դեպի Նախիջևան տանող ճանապարհը, հետո Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերից. Գառնիկ Իսագուլյան
23:59 04/01/2021  |  ԼՐԱՀՈՍԲաքու կատարելիք իր այցի մասին Արմեն Աբազյանը զեկուցել է երեկ կայացած Անվտանգության խորհրդի նիստում. Միքայել Մինասյան
23:48 04/01/2021  |  ՎերլուծություններՎազգեն Սարգսյանը 23 տարի առաջ փրկեց հայրենիքը, իսկ այսօր ուժայինների ղեկավարները հանցակից են Հայաստանը թշնամուն հանձնելու դավադրությանը
22:55 04/01/2021  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը
22:23 04/01/2021  |  ԼՐԱՀՈՍՀետպատերազմական այս իրավիճակում վարչապետի կողմից հոդվածներով հարցերին պատասխանելն ընդունելի չի կարող համարվել. Մարուքյան
21:49 04/01/2021Չմեկնել Բաքու, չստորագրել որևէ փաստաթղթի տակ. ԱԱԾ նախկին փոխգնդապետի բաց նամակը Արմեն Աբազյանին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]