ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայաստանը հարավից կտրելու ծրագիրն արդեն մեկնարկել է՝ այլևս անհնարին կդառնա Արարատից Վայոց Ձոր և Սյունիք շարժվելու հնարավորությունը». փորձագետ 01/04/2021 17:39 | ԼՐԱՀՈՍ

«Տիգրանաշենի (Քյարքիի) հավանական հանձնումը պետք է դիտարկել նույն այն տրամաբանության համատեքստում, որով հանձնվում են Սյունիքի մարզում գտնվող համայնքներն ու տարածքները: Եթե հիշում եք, մինչ հայտնի կապիտուլացիայի խայտառակ ակտի ստորագրումը, շրջանառության մեջ դրվեց դրա նախնական տարբերակը, որտեղ գրված էր, որ բացի Արցախի տարածքների հանձնումից, հայկական կողմը պարտավորութուն է ստանձնում հանձնել նաև հողեր՝ Հայաստանի Հանրպետության տարածքից: Երբ հանրության մոտ հարցեր առաջացան, թե ինչի՞ մասին է խոսքը, Հայաստանի տարածքների հանձնումը դուրս եկավ կապիտուլացիայի հայտնի ակտից և դրանք սկսեցին տեղի ունենալ, ինչպես վարչապետի աթոռը զբաղեցնող անձն է ասում, բանավոր պայմանավորվածության արդյունքում, ինչի ականատեսն ենք դարձել հիմա մենք բոլորով միասին,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը:
Նշենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ ադրբեջանցիները պահանջել են Տիգրանաշենից դուրս գալ.
«Այսօր նման պահանջ են դրել, մի քանի օր ժամանակ են տալիս: Տիգրանաշենը տալուց հետո մենք այլևս Սյունիք չենք կարող գնալ, Արարատի մարզը կլինի ՀՀ սահմանը»: Տիգրանաշենը թշնամուն հանձնելու մտավախություն են հայտնել նաև այլ փորձագետներ ու քաղաքագետներ: Մասնավորապես քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Շուռնուխից հետո Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղն են թշնամուն հանձնելու։ «Միայն չհարցնեք, թե որտեղից իմացա։ Պատասխանը կա համացանցում, մտեք և կարդացեք Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) դեռևս մեկուկես ամիս առաջ հրապարակած հաղորդագրությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Երասխից բացի նաև Պարույր Սևակ գյուղում են անցակետ տեղադրելու։ Հետո քարտեզի վրա գտեք Պարույր Սևակ գյուղն ու ամեն ինչ պարզ կդառնա։ Շարունակությունն էլ ասե՞մ»,-գրել էր քաղաքագետը:
«Փաստորեն, վարչապետի աթոռը զբաղեցնող անձը խնդրել է, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքների հանձնմանը վերաբերող կետերը հանվեն հայտնի փաստաթղթից, որն ինքն, առայժմ, իրականացնում է բանավոր կերպով և որոնք, ըստ շրջանառվող լուրերի և, ըստ ամենայնի, կվավերացվեն նրա՝ հունվարի 11-ին Ռուսաստանի Դաշնություն կատարվելիք այցի ընթացքում», - արձանագրել է փորձագետն ու ավելացրել. «Վերլուծելով տեղի ունեցող զարգացումները, պարզ է դառնում, որ նպատակ է դրվել հանձնել Հայաստանի Հանրապետության սահմանամերծ բոլոր տարածքները, որը տեղի է ունենում անհասկանալի տրամաբանությամբ՝ առաջնորդվելով չգիտես ո՞ր թվականների Սովետական Հայաստանի քարտեզներով»:
Ըստ նրա` մինչ այս պահը տեղի ունեցածը համադրելով, պարզ է դառնում, որ առաջիկայում, նույն սկզբունքով ադրբեջանական կողմին կհանձնվի նաև Տիգրանաշեն համայնքը, բայց սա դեռ ամենը չէ՝ նույն տրամաբանությամբ, փոփոխության կենթարկվի նաև Նախիջևան- Հայաստան սահմանագծը, դեպքերի նմանօրինակ զարգացման պարագույմ, սա անխուսափելի է լինելու»:
Միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը պարզաբանում է՝ երբ 90-ականների սկզբին գծվում էր Հայաստան- Ադրբեջան սահմանագիծը, հայկական կողմից ոչ ոք սովետական քարտեզներով չէր առաջնորդվում, առաջին տեղում՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության սկզբունքներն էին. «Այսինքն, ելնելով անվտանգային խնդիրներից, Հայաստանն իր վերահսկողության տակ էր վերցնում այն բարձրունքները, որոնք թույլ կտային ապահովել այստեղ ապրող մարդկանց ազատ տեղաշարժը: Ոչ ոք չի մոռացել, որ նույն այդ թվականներին, Երասխ տանող ճանապարհն անդադար թուրք -ադրբեջանական կողմի ռմբակոծության տակ էր, Գորիսի ճանապարհին պարբերաբար մարդիկ էին անհետանում, որոնց հետո գտնում էին ինչ- որ տեղ մորթված, գլխատված և այլն: Չի բացառվում, որ հիմա, նույն այդ բարձունքների հետ վերադարձն այստեղ ապրող մարդկանց անվտանգությունը դնելու է նույն այդ կարգավիճակի մեջ: Արդյունքում, ոչ միայն Տիգրանաշենը կարող է հայտնվել թշնամու լիարժեք վերահսկողության տակ, այլ նաև Երասխավան տանող գլխավոր մայրուղին կլինի ադրբեջանական զինուժի ռմբակոծության թիրախում, ընդ որում, դա տեղի կունենա ամենապարզունակ զինամթերքի՝ հրազենի կիրառմամբ, դրա համար նույնիսկ հրետանի պետք չի լինի»,- ասում է Արմեն Մանվելյանը:
Միջազգային անվտանգության հարցերով մասնագետն ահազանգում է՝ Տիգրանաշենի հանձնումով մենք կկորցնենք Հայաստանի հարավային տարածքներով ազատ և անվտանգ տեղաշարժի հնարավորությունը: Հետևաբար, այլևս գրեթե անհնարին կդառնա Արարատից դեպի Վայոց ձոր և Սյունիք շարժվելու հնարավորությունը, ինչն, ըստ անվտանգության մասնագետի՝ այլ բան չէ, քան Հայաստանը հարավից կտրելու ծրագիր, որն արդեն իսկ մեկնարկել է. «Այսպես շարունակվելու արդյունքում, չի բացառվում, որ Ադրբեջանը շուտով պահանջ կներկայացնի՝ ողջ Հայաստան- Ադրբեջան սահմանագիծը գծել GPS-ի սկզբունքով, որովհետև սահմանագծման անհասկանալի պրոցեսը դեռ շարունակակվելու է: Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, դեռևս միայն սկիզբն է, Հայաստանի լինելիության մղձավանջը դեռ առջևում է»:
Հարցին՝ ո՞րն է ստեղծված իրավիճակում Ռուսաստանի Դաշնության դերը, որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից, Արմեն Մանվելյանը նկատում է՝ սահմանազատման պրոցեսներում Ռուսաստանի Դաշնության դերը շատ հստակ է՝ նա պատրաստ է ստորագրել այն փաստաթղթի տակ, որին իրենց համաձայնությունը կտան երկու կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը. «Ի վերջո, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության երաշխավորը Ռուսատանի Դաշնությունը չէ, այլ ՀՀ իշխանությունները: Դրա համար գոյություն ունեն ՀՀ վարչապետի և նախագահի ինստիտուտները, իսկ թե որտե՞ղ են ու ինչո՞վ են զբաղված այդ անձինք՝ Հայաստանի համար այս ճակատագրական և բախտորոշ պահին, այլևս նույնիսկ մեկնաբանության ենթակա չէ: Հետևաբար, եթե Հայաստանի Հանրապետությունը համաձայն է GPS-ի սկզբունքով կատարվող սահմանազատման պրոցեսին, ինչո՞ւ պետք է Ռուսաստանի Դաշնությունը մեջ ընկնի և Ադրբեջանի հետ հարաբերություններում հայամետի դեր ստանձնի: Փաստն այն է, որ Հայաստանի անվտանգությանը սպառնացող աղետն օրեցօր մոտենում է մեր տներին, և պատերազմական իրավիճակներում իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակածի ննջարանի դռներին»:
Ինչպե՞ս կարելի է կանգնեցնել այս աղետը: ԱրմենՄանվելյանը վստահ է՝ դրա համար այլևս միայն մեկ ելք է մնացել՝ իշխանության ղեկից անհապաղ և արագ կերպով հեռացնել վարչապետի աթոռը զավթած անձին, ով այս ամենաթողության գլխավոր հեղինակն ու մեղավորն է, ով, ըստ Արմեն Մանվելյանի, պատրաստ է պետականակործան ցանկացած զիջումների, սակայն նա ստեղծված իրավիճակի միանձնյա պատասխանատուն չէ.
«Երկուսուկես տարի անընդհատ ստելով, այդ մարդը մեր երկիրը հասցրեց այս վիճակին, նա պառակտեց հասարակությանը, հիմա՝ այս պահին էլ այդ պառակտումն ավելի վտանգավոր կետի է հասցել: Ժամանակը ցույց տվեց, որ նիկոլականությունը կարող է դեմ կանգնել նաև Հայ Առաքելական եկեղեցուն և նրա դավանած արժեքներին, ինչի ականատեսն ենք լինում մենք հիմա: Այս մարդն ընդունակ է ցանկացած քայլի, որը նրան հնարավորություն կտա մի քանի օր էլ մնալ իշխանության ղեկին և վերջնական կործանման տանել երկիրը, դրա համար օգտագործելով իր աղանդի ամբոխին, որոնք շատ հեռու են կանգնած իրական քրիստոնեաության արժեքներից, նրանց դավանած միակ արժեքը նիկոլականությունն է: Բայց նա մեր երկրում ստեղծված այս աղետալի և ողբերգական իրավիճակի միակ պատասխանատուն չէ: Մեր երկրի հետագա գոյությունը վտանգի տակ դնողներն են նաև Հայաստանի Հանրապետության նախագահի անվան տակ հանդես եկող անձը, ինչպես նաև հավասար չափով՝ Գերագույն Շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, ով երդում էր տվել ծառայել հայրենիքին, այլ ոչ դավաճանի պիտակն այլևս իր վրա ընդմիշտ փակցրած Նիկոլ Փաշինյանին»,- եզրափակում է զրույցը միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/16/2021 09:18 Վարչապետի ելույթից ՊՆ-ն ու ԶՈւ կազմը տագնապի մեջ են․ առաջիկայում հնարավոր են կտրուկ շրջադարձեր․ «Ժողովուրդ»
- 04/16/2021 08:38 Գերիների հարցով աշխատանքային նոր խումբ կձևավորվի՞․ «Հրապարակ»
- 04/16/2021 08:36 Արցախի « պայծառ» ապագան լինելու է թուրքերի հետ․ «Հրապարակ»
- 04/16/2021 08:32 Հայաստանում կստեղծվի Խուզարկուների միություն․ այն մեծապես կզբաղվի իշխանությունների համար անցանկալի գործիչներով եւ պաշտոնյաներով․ «Ժողովուրդ»
- 04/16/2021 08:30 Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում․ «Հրապարակ»
- 04/16/2021 08:27 ՔՊ-ի նախընտրական աքիլեսյան գարշապարը. որ մարզերում խնդիրներ ունեն․ «Իրավունք»
- 04/16/2021 08:23 Սա աննախադեպ սադրանք եւ վիրավորանք է զոհված հայ զինվորների նկատմամբ․ Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Բաքվում բացված պուրակի մասին․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/16/2021 23:33 Հասկացի, այսպես հաղթելու շանս չունես. Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին
- 04/16/2021 22:24 Նիկոլական թիմն այժմ զբաղված է Ադրբեջանի հետ Բարեկամության եւ Համագործակցության մասին Պայմանագրի մշակմամբ. Մինասյան
- 04/16/2021 20:23 ՀԲԸՄ-ի անուրանալի ջանքերը տասնամյակներ շարունակ միտված են եղել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանը. ՄԻՊ-ը շնորհավորել է միության 115-ամյակը
- 04/16/2021 10:37 ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը՝ մարդկանց մասնավոր կյանք «քիթը մտցնողների» միության լուրի մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/16/2021 10:46 Նախնական վարկածով Հերացի հիվանդանոցի հրդեհի բռնկման պատճառը ծխախոտն է
- 04/16/2021 10:09 Գյումրի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
- 04/16/2021 08:57 Հրդեհ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում․ կան տուժածներ
- 04/15/2021 18:59 ՃՏՊ Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները