Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:44 Ցեղասպանության 109-րդ տարելիցն է. տարբեր գործիչներ, հազարավոր քաղաքացիներ այցելում են Ծիծեռնակաբերդ. ուղիղ 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Լայնածավալ գործողությունները դադարել են, բայց պատերազմն ունի ետցնցումներ.Փաշինյան 01/01/2021   01:44  |  ԼՐԱՀՈՍ

Ծանր հետեւանքներով պատերազմ, կորոնավիրուսի համավարակ՝ այս հանգրվաններով կհիշվի 2020 թվականը մեր ժողովրդի պատմության մեջ, -հայտարարել է Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձում:

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում.

Նույնիսկ դժվար է հավատալ, որ ընդամենը րոպեներ են մնացել 2020 թվականի ավարտին: Ավարտվում է մի տարի, որի դառնությունը դեռ երկար կուղեկցի մեզ: Ծանր հետեւանքներով պատերազմ, կորոնավիրուսի համավարակ՝ այս հանգրվաններով կհիշվի 2020 թվականը մեր ժողովրդի պատմության մեջ:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր նահատակների՝ պատերազմի ընթացքում, պատերազմի հետեւանքով զոհված մեր եղբայրների եւ քույրերի ընտանիքների հետ են: Նրանց երեխաների, մայրերի, հայրերի, կանանց, ամուսինների, եղբայրների եւ քույրերի:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր անհետ կորած զինվորների ընտանիքների հետ են՝ նրանց երեխաների, մայրերի, հայրերի, կանանց, եղբայրների եւ քույրերի:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր գերեվարված հայրենակիցների ընտանիքների հետ են՝ նրանց երեխաների, մայրերի, հայրերի, կանանց, եղբայրների եւ քույրերի:

Այս ընթացքում նրանցից շատերի հետ հանդիպելու, շփվելու առիթ եմ ունեցել ու պիտի ասեմ՝ սա այն դեպքն է, երբ վիշտը մարդկանց դարձնում է մոտիկ ու հարազատ: 2020 թվականի ավարտին մենք, ցավոք, դեռեւս չենք հասցրել պարզել մեր բոլոր անհետ կորածների ճակատագիրը, չենք կարողացել վերադարձնել մեր բոլոր գերիներին, եւ ուզում եմ բոլորի ընտանիքներից ներողություն խնդրել այս իրավիճակի համար, առանց խոսելու պատճառների մասին, որովհետեւ ամանորյա ուղերձը գործնական մանրամասների քննարկման պատեհ հարթակ չէ:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մարտական հերթապահության մեջ գտնվող մեր զինվորների, սպաների, գեներալների՝ մեր բանակի, մեր սահմանապահների հետ են, ովքեր հերոսական ջանքեր են գործադրում ետպատերազմական իրավիճակը կայունացնելու եւ անվտանգության զգացողությունը վերականգնելու համար:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը ոստիկանության ու անվտանգության մարմինների աշխատողների հետ են, ովքեր օրնիբուն ապահովում են անվտանգությունն ու հասարակական կարգը Հայաստանի Հանրապետությունում:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր բժիշկների, բուժաշխատողների հետ են, ովքեր հերոսական պայքար էին մղում եւ շարունակում են մղել կորոնավիրուսի համավարակի դեմ, եւ պատերազմի ալիքը պայքարի երկրորդ ճակատ բացեց նրանց համար եւ նույնքան հերոսական աշխատանքի շնորհիվ մեր բժիշկները մեր վիրավորների հազարավոր կյանքեր փրկեցին:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մեր զինծառայողների, քաղաքացիական անձանց հետ են, եւ ուզում եմ հատկապես նրանց ասել՝ կյանքը չի ավարտվել, եւ դուք դեռ ձեր անձնական ավանդը կբերեք Հայաստանի հզորացման գործին:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը պատերազմից վերադարձած մեր եղբայրների ու քույրերի հետ են, ովքեր մտքով հաստատապես դեռ մարտի դաշտում են, նորովի են վերապրում առաջնագծում իրենց անցկացրած ամեն րոպեն ու վայրկյանը:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր այն հայրենակիցների հետ են, ովքեր պատերազմի բերումով զրկվել են օթեւանից, տնից: Կրկին նույն պատճառով չեմ ուզում պատմել, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկել, ձեռնարկում եւ կձեռնարկի՝ նրանց խնդիրներին լուծում տալու համար: Ամեն անհրաժեշտը, իհարկե, կարվի:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը Արցախի մեր հայրենակիցների հետ են: Մեր սիրասուն Արցախը ապրում է չափազանց դժվար օրեր: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունն, իհարկե, անվտանգության էական երաշխիքներ է ստեղծում Արցախի մեր հայրենակիցների համար: Նաեւ՝ Արցախի կարգավիճակը մեզ համար շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն, եւ այս ուղղությամբ քաղաքական, դիվանագիտական ջանքեր պիտի գործադրվեն շարունակաբար:
Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը Սփյուռքի մեր հայրենակիցների հետ են: Ձեր սերն ու ամենօրյա գորովանքը Արցախի ու Հայաստանի նկատմամբ զգալի է նույնիսկ հազարավոր կիլոմետրերից, եւ մեր ամբողջությունը որեւէ ձեւով չի կարող խաթարվել: Մենք բոլորս դա գիտենք:

Ամանորյա այս երեկոյին, սակայն, մեր սրտերն ու մտքերը առավելապես մեր երեխաների հետ են, որոնք այս տարի զրկվեցին ամանորյա հեքիաթից: Մեր ազգային մտածողության եւ մտածելակերպի մեջ երեխաներն ու նրանց ապագան ամենակարեւոր շարժառիթն են, եւ ես մտածում եմ, թե, ի վերջո, ի՞նչ պետք է անենք մենք մեր երեխաների համար այս դժվարին իրավիճակում:

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռազմական լայնածավալ գործողությունները դադարել են, բայց պատերազմն ունի ետցնցումներ: Այդ ետցնցումներն ունեն երբեմն մարտական, երբեմն բարոյական, երբեմն հոգեբանական, երբեմն քաղաքական բնույթ, եւ մեր մեծագույն խնդիրն այդ ետցնցումներին դիմակայելն է, Հայաստանում, Արցախում, Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունն ապահովելը, այդ կայունության ապահովման համար որոշումներ կայացնելը:

Այսօրվա ընթացիկ խնդիրները կարգավորելը եւ րոպե առաջ ապագայի կառուցման գործին լիարժեք տրվելը մեր մեծագույն պարտքն է՝ մեր երեխաների, մեր հայրենիքի, մեր ժողովրդի առաջ: Ի՞նչ ապագա ենք մենք տեսնում մեր երկրի, մեր երեխաների, մեր ժողովրդի համար. սրանք հարցեր են, որոնք կարեւոր են ոչ միայն վաղվա, այլեւ այսօրվա խնդիրները լուծելու համար:

Մենք պետք է Հայաստանը կառուցենք նորովի, մենք պետք է Արցախը կառուցենք նորովի, մենք պետք է մեր լավատեսությունը կառուցենք նորովի, եւ ուզում եմ, որ 2021 թվականը սկսենք հենց այսպիսի տրամադրությամբ: Արցախի շուրջ, Հայաստանի շուրջ միջավայրը փոխվել է: Մեր կռիվն ու պայքարը նրա համար էր, որ միջավայրի նման փոփոխություն տեղի չունենա:

Բայց այսօր կան իրողություններ, եւ մենք պիտի առերեսվենք այդ իրողությունների հետ, որովհետեւ իրավիճակը կառավարելու անհրաժեշտ նախապայման է սա: Քաոսի, խուճապի, վախի տրամաբանությունը պետք է հաղթահարվի րոպե առաջ, րոպե առաջ պետք է հաղթահարվեն բոլոր այն գործոնները, որոնք նպաստում են այսպիսի իրողությունների ծավալմանը: 2021 թվականի առաջին իսկ րոպեները պետք է դառնան այն զրոյական կետը, որից մենք սկսում ենք մեր ազգային նոր վերելքը:

Ի՞նչ է հարկավոր սրա համար:

Նախեւառաջ՝ անվտանգության նոր միջավայրի կահավորում, որի կարեւորագույն բաղադրիչ է բանակի բարեփոխումների մեկնարկը եւ մեր անվտանգային հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը եւ այս համատեքստում անվտանգային նոր երաշխիքների ստեղծումը:

Հաջորդ կարեւորագույն խնդիրը վստահելի դատական համակարգի հաստատումն է, որի բացակայությունը շարունակում է մեր երկրի առաջնային խնդիրներից մեկը մնալ եւ ուժգնացող մարտահրավեր, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:

Կրթության ժամանակակից հայեցակարգերի ներդրումը եւ յուրաքանչյուր անհատի մրցունակությունը համաշխարհային ստանդարտներին համապատասխանեցնելը մեր հաջորդ մեծագույն խնդիրն է, որը, ի վերջո, հանգեցնում է մեր հանրության մրցունակության էական մեծացմանը:

Եւ, ի վերջո, ժողովրդի իշխանությունը, այսինքն՝ ազատ կամարտահայտմամբ իշխանություն ձեւավորելու ժողովրդի լիազորությունը պետք է ամեն օրվա ու ժամվա հետ ավելի ու ավելի ամրանա, ու սա պիտի լինի անառարկելի եւ անսակարկելի իրողություն՝ բոլոր ժամանակների համար:

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում.

2021 թվականը մեզ համար պիտի դառնա աշխատանքի տարի, ոչ թե սովորական աշխատանքի, այլ ճգնելու տարի, որտեղ ստեղծելը, ստեղծագործելը, արդյունք արարելը լինի մեզնից յուրաքանչյուրի անհատական, ապա նաեւ ազգային ու պետական խնդիրը: «Աշխատանք-կրթություն-աշխատանք» բանաձեւի վրա է հիմնվելու մեր ազգային վերածնունդը, աշխատանքի, կրթության մեջ է վերստեղծվելու մեր լավատեսությունը, աշխատանքի, կրթության ֆոնին է կառուցվելու մեր ազգային երջանկությունը:

Վշտի, անհանգստության այս դժվարին պահին, այո, մենք չպետք է մոռանանք երջանկության մասին, մեր երեխաների, մեր սերունդների երջանկության մասին, որովհետեւ որեւէ ուրիշ նպատակ մեզ ապրելու այնքան ուժ չի տալիս, որքան մեր երեխաների երջանկության նպատակը: Եւ որպեսզի ավելի ու ավելի ուժեղ լինենք, մենք պիտի ավելի ու ավելի շատ երեխաներ ունենանք, բազմազավակ ընտանիքը, որտեղ 4-5 երեխա կա, մեզանում պիտի դառնա կանոն: Մայրությունը խթանելու նորանոր պետական ծրագրեր պիտի իրագործենք 2021 թվականից, որովհետեւ հենց ծնունդն ու մայրությունն են մեր կենսունակության ու հզորության անհերքելի սիմվոլը:

Եւ 2021 թվականի այս օրը Հայաստանում եւ Արցախում վառ կլինեն բոլոր լույսերը, կփայլեն ու կպսպղան տոնածառները, որը կլինի մեր հարգանքի մեծագույն տուրքը մեր բոլոր ժամանակների բոլոր նահատակներին, որը կլինի մեր մեծագույն ծառայությունը մեր մանուկների պայծառ ապագան կառուցելու մեր հանձնառությանը:
Բարով ես գալիս 2021 թվական, եւ Սուրբ Ծննդյանը ընդառաջ՝ ուզում եմ քեզ դիմավորել Նոր կտակարանի՝ Լեռան քարոզի հետեւյալ խոսքերով.

- Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։
- Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:
- Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:
- Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն:
- Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:

Բարով եկար 2021 թվական: Մեր նոր դարաշրջանի մեկնարկի տարի: Մեր ազգային, պետական վերածննդի տարի:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:35 30/12/2020  |  ԼՐԱՀՈՍ«ՀՀ բոլոր ժամանակների ամենամեծ թալանչին Փաշինյանն է».Միքայել Մինասյան
23:26 30/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազը Փաշինյանի հանցակիցն է և հավասարապես պատասխանատու է ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ իրագործվող հանցագործության համար
22:52 30/12/2020  |  ԼՐԱՀՈՍԴավաճանն այսօր հանդիպել է այնպիսի կուսակցության ղեկավարի, որն անգամ գրանցված չէ պետական ռեգիստրում. Արսեն Բաբայան
22:24 30/12/2020Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
20:19 30/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀայերիս համար նոր 2021 թվականը կմեկնարկի այն օրը, երբ Հայաստանը կլինի իսկապես առանց բռնապետիկի. Ավետիք Իշխանյան
19:28 30/12/2020  |  ԼՐԱՀՈՍԵս շատ կուզեի շնորհավորել բոլորիս գալիք տոների առթիվ, բայց չեմ կարող. Արա Վարդանյան
19:00 30/12/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ռուսաստան-Հայաստան-Իրան դաշինքը հնարավոր է միայն առանց Փաշինյանի». Վարդան Ոսկանյան
15:51 30/12/2020  |  ԼՐԱՀՈՍՄարուքյանը պահանջել է, որ Փաշինյանը հրաժարական տա՝ առանց նախապայմանների. մանրամասներ
00:17 30/12/2020  |  ԼՐԱՀՈՍԻնտելեկտս ու տեսակս անդառնալի ստորացած է իրեն զգում այս պարտությամբ և սրանով հանդերձ տգիտության հայկական աստված Նիկոլի՝ երկրի ղեկավարի պաշտոնում մնալու փաստով. Հովհաննես Ավետիսյան
00:01 30/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱննա Գրիգորյանը վերցնում է մանդատն ու դուրս գալիս «Իմ քայլը» խմբակցությունից

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]