ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հուսախաբ ենք, այո՛, բայց Աստծուն ապավինած՝ լի ենք հավատով, որ պիտի հաղթահարենք դժվարին այս ճգնաժամը. Վեհափառ 01/01/2021 12:30 | ԼՐԱՀՈՍ
Մեր հայրենիքը հզորացնելու, մեր պետականությունը վտանգներից զերծ պահելու, մեր սահմանները խաղաղ ու ապահով դարձնելու և համայն մեր ժողովրդի կյանքը շենացնելու պատասխանատվությունն ամենքինս է,- նշել է Վեհափառն իր ամանորյա ուղերձում:
Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձում ասվում է.
Սիրելի զավակներ Մեր ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրո Մեր ողջույնը, աղոթքն ու օրհնությունն ենք բերում ձեզ տարեմուտի այս երեկո:Հնի և նորի սահմանագծին, երբ մեր հայացքն ուղղվում է դեպի ապագա, ծանր հոգով նաև վերհիշում ենք չարաղետ 2020 թվականը և սգում մեր հազարավոր զավակների և Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը։ Անցնող տարում համավարակի և պատերազմի արհավիրքները կորստյան ցավ ու մահվան վիշտտարածեցին հայրենական մեր կյանքում։ Մեր հոգիները ալեկոծեցին նաև Սիրիայում չընդհատվող պատերազմի ծանր հետևանքները և աղետալի դեպքերը Լիբանանում։ Հայաստան և Արցախ մեր երկրի առջև ծառացած քաղաքական, տնտեսական և սոցիալական մարտահրավերները, հայրենիքի սահմաններին անկայուն խաղաղությունը, ապագայի անորոշությունը, արդարև, տկարացրել են մեր ժողովրդի զավակների լավատեսության ոգին։ Հուսախաբ ենք, այո՛, բայց Աստծուն ապավինած՝ լի ենք հավատով, որ պիտի հաղթահարենք դժվարին այս ճգնաժամը:
«Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են Քեզ, Տեր» (Սաղմ. Թ 11)։ Սաղմոսերգուի այս խոսքերը հոգում ծրարած՝ մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում իր հուսավառ հայացքը ուղղել է դեպի գալիքը։ Հայոց անկախ պետականության նվիրական տեսիլքն ու անհատնում ձգտումն իր սրտում ազգս հայոց զորությունն է ունեցել հառնելու ամենածանր փորձություններից, անգամ հայրենազրկումի և ցեղասպանության արհավիրքներից, և այսօր էլ, հավատում ենք, ներուժն ունի վերակազմակերպելու իր կյանքը, զորացնելու հայրենի պետությունը։ Հայրենաշինության սրբազան առաքելությունը հաջողությամբ պիտի պսակվի միայնմեր ժողովրդի կարող ու առողջ բոլոր ուժերի համերաշխ մասնակցությամբ և միաբան ոգով։ «Միաբանությունը,- ինչպես գրում է Մեծն Եղիշե վարդապետը,- բարի գործերի մայրն է, անմիաբանությունը` չար գործերի ծնողը»։
Սիրելիներ, Հայրապետիս հորդորն ու պատգամն է՝ ստեղծված լրջագույն իրադրության առջև զորանալ հավատով և ամրապնդել վճռականությունը, որպեսզի ամենայն հանձնառությամբ կառուցենք և սերունդներին ավանդենք հզոր, բարօր և անվտանգ հայրենիք։ Աստծո Խոսքին ու քրիստոնեական արժեքներին հավատարիմ՝ հոգ տանենք միմյանց և ջերմագին սիրով առ բազմաչարչար մեր հայրենիքը, մեր ջանքերն ու ուժերը մեկտեղենք ի նպաստ ազգային ու հայրենական մեր կյանքի նորոգության ու պայծառության։ Մեր հայրենիքը հզորացնելու, մեր պետականությունը վտանգներից զերծ պահելու, մեր սահմանները խաղաղ ու ապահով դարձնելու և համայն մեր ժողովրդի կյանքը շենացնելու պատասխանատվությունն ամենքինս է: Այս գիտակցությամբ հայրենիքի նոր օրը խարսխենք եղբայրսիրության, արդարության և օրինահարգության վրա։
Նոր տարվա սեմին միասնաբար հայցենք, որ Տիրոջ Սուրբ Ծննդյան շնորհները «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» ավետիսով տարածվեն մեր հայրենի եզերքներում: Աղոթենք ու երախտագետ սրտով հիշենք մեր նահատակներին, շուտափույթ վերադարձ մաղթենք գերեվարվածներին, ապաքինություն՝ վիրավոր մեր զավակներին և խնդրենք Աստծո զորակցությունն ու օրհնությունը նրանց, մեր հերոսների ընտանիքներին և համայն մեր ժողովրդին: Աղոթենք հայրենյաց պաշտպանության դիրքերում գտնվող մեր բանակի քաջարի զորականների և բոլոր նրանց համար, ովքեր տարեմուտը դիմավորում են ծառայության մեջ: Աղոթքով հիշենք և համավարակից մահացած մեր ժողովրդի զավակներին:
Ամենագութ Աստված, բարերար Քո կամքով և ամենառատ ողորմությամբ թող 2021 թվականը լինի խաղաղության, ազգաշեն ու հայրենանպաստ իրագործումների տարի և մխիթարություն բերի մեր սրտերին, զորություն և հաղթություն՝ հայոց կյանքին:
Աստված պահապան մեր հայրենիքին և ժողովրդին:
Բարի, օրհնյալ տարի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել