Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան

Պետական համակարգը լիարժեք չի աշխատում. «դզել-փչելով» չենք կարող պետություն կառուցել. Նախագահ 12/31/2020   14:01  |  Քաղաքական

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում սոցիալական, անվտանգային, տեղեկատվական և այլ ոլորտներում կամավորական գործունեություն նախաձեռնած տարբեր կազմակերպությունների և խմբերի ներկայացուցիչների հետ:

«Այս պատերազմը ցույց տվեց, որ ժողովուրդը շատ միասնական է, կար օգնելու ու աջակցելու պատրաստակամություն։ Անհատների կողմից աջակցությունը հսկայական է եղել՝ և՛ սրտով, և՛ մտքով, և՛ գործով,- ասել է նախագահ Սարգսյանը: -Այն այսօր էլ շարունակվում է: Օգնում են մարդիկ, ում ոչ աշխատանքի նկարագրության մեջ է գրված, որ դա պետք է անեն, ոչ էլ ի պաշտոնե է նրանց պարտականությունը, պարզապես նրանց սրտի խոսքն է: Կարծում եմ՝ առաջին քայլը պետք է լինի պետության անունից ձեզ շնորհակալություն ասել: Շնորհակալ եմ, շատ բարձր եմ գնահատում ձեզնից յուրաքանչյուրի արածը: Գիտեմ, որ բոլորդ հստակ մի նպատակի համար եք արել՝ դա հայրենասիրությունն է: Ընդունեք իմ խորին հարգանքն ու ջերմ շնորհակալությունը ձեզնից յուրաքանչյուրին»:

Նախագահն ասել է, որ բոլոր ոլորտներում դժվարությունները ավելանալու են, և դրանք հաղթահարելու լավագույն ձևն աշխատելն է․ «Իմ կյանքի փորձառության մեջ դժվարությունները հաղթահարելու լավագույն ձևը վազելն է՝ աշխատելը,-նշել է նախագահը: -Դուք այս ընթացքում «վազում էիք», բայց ամեն մարդ չի կարողանում դա անել, ուստի գուցե դուք օգնեք շատերին «վազել»: Դուք արել եք այն, ինչ արել եք, հետևաբար, ձեզ ինչ-որ բարոյական դասեր տալու կարիք ընդհանրապես չկա: Հակառակը, ձեզնից շատերից կարող ենք սովորել»:

Պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ պետք է փոխել մեր մոտեցումը պետության ու պետականության հանդեպ: «Մեր ազգային արժեքներն ու պետականությունը պետք է կարողանանք ամեն օր պաշտպանել,- ասել է նախագահը, -կարողանանք ցույց տալ, որ մենք ուժեղ ժողովուրդ ենք, արժանի ենք մեր նախնիներին։ Երբ ուժեղ ես, կազմակերպված, միշտ կհաղթես:

Պետք է ճիշտ ձևավորել զարգացման մոդելը: Մենք 30 տարի ապրել ենք փակ մոդելով: Միշտ հավատացել եմ բաց մոդելին: Երբ 1996-ին վարչապետ էի, աշխարհն այլ էր՝ այն նյութական էր, բնական ռեսուրսների աշխարհ էր, իսկ ընդամենը 30 տարում աշխարհը դարձավ բոլորովին ուրիշ, վիրտուալ աշխարհ: Մեր երկիրը պետք է բաց մոդել ունենա, որովհետև մեր ամենամեծ առավելությունը մենք ենք՝ հայերս: Իսկ մենք ամեն ինչ անում ենք, որ Սփյուռքից մարդիկ չգան այստեղ, աշխարհի հնարավոր պատնեշներ, Բեռլինի պատեր ենք սարքել: Այնպես ենք արել, որ հանկարծ չգան, թող այնտեղից գումար ուղարկեն, մենք կծախսենք:

Ամենակարևոր բաներից մեկը կրթությունն է: Մանավանդ այս նոր մոդելով և 21-րդ դարում կրթությունը շատ կարևոր է: Երբ ունես հազարավոր լավ կրթված երիտասարդներ արտասահմանում, ուղղակի պետք է նրանց ներգրավել:

Պետք է աուդիտ անենք բոլոր ոլորտներում՝ ժողովրդավարությունից, ազատությունից սկսած: Մենք ունենք պետություն, որտեղ ամեն ինչ անձնավորված է, բոլորը փրկիչ են փնտրում: Երբ անձնավորում ես ինստիտուտը մարդու հետ, դա աղետ է: Առաջնորդներ են պետք, ոչ թե փրկիչ: Դուք երիտասարդ եք, ձեզնից յուրաքանչյուրը առաջնորդ է:

Պետական համակարգը լիարժեք չի աշխատում: Ես չեմ կարծում, որ այսպես ասած՝ «դզել-փչելով» կարող ենք պետություն կառուցել: Եկեք համակարգային մոտեցում ունենանք: Առաջարկում եմ՝ նախագահական ինստիտուտը լինի այն հարթակը, որտեղ կարող ենք հավաքվել և միասին մտածել, թե ինչպես կարելի է համակարգ ստեղծել: Առաջարկում եմ, որ նորից հանդիպենք և համակարգված աշխատենք: Ափսոս է, որ ձեր այս փորձառությունը կորչի: Ուզում եմ, որ դուք պահպանեք այն, ինչ ստեղծել եք»:

Ի պատասխան Սփյուռքի համախմբմանը վերաբերող հարցի՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ պետք է մարդկանց ներգրավել, քաղաքացիության հետ կապված պատնեշները հանել: «Պետությունը հստակ ծրագիր պետք է ունենա,-ասել է նախագահը: -Երկրից խոսելուց ազգի մասին պետք է խոսել՝ Սանկտ Պետերբուրգից մինչև Լոս Անջելես ապրող հայերի, բոլորի։ Մենք խնդիր ունենք արմատական փոխել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Այս առումով Հայաստանի նախագահը պետք է լինի բոլոր հայերի նախագահը, Հայաստանի կառավարությունը պետք է լինի նաև բոլոր հայերի կառավարությունը, լսի նրանց և ներգրավի: Այսօր եկել է պահը: Վճռական պահ է և պետք է փոխել մեր մոտեցումները: Այդտեղ նույնպես ես պատրաստ եմ ձեզ, Սփյուռքի բոլոր կառույցների հետ աշխատել:

Տաղանդավոր ժողովուրդ ենք, ամեն տեղ մեր տաղանդը ծաղկում է, բացի մեր երկրից: Եկեք ամեն ինչ անենք, որ այս երկիրը զարգանա: Ես որպես նախագահ պետք է ամեն ինչ անեմ, որ երկիրը կայուն լինի և առանց մեծ կորուստների առաջ գնա: Հույս ունեմ, որ այս դժբախտությունն ու դժվարությունը մեզ կստիպեն, որ պետությունը նորից կառուցենք, որովհետև շատ բան ուղղակի չկա: Շատ ոլորտներում մենք կարող ենք զրոյից սկսել և ճիշտ կառուցել: Եթե մենք արմատապես չփոխենք, փորձենք կարկատաններ անել, նորից նույն կոտրած տաշտակի առաջ ենք հայտնվելու: Առաջարկում եմ համագործակցել, անշուշտ ոչ քաղաքական նպատակներով: Պարզ ասել եմ՝ չեմ պատրաստվում վարչապետ լինել, չեմ պատրաստվում կուսակցություն ստեղծել, գիտեմ, որ ունեմ պարտականություններ այս շենքում նստած: Մանավանդ հիմա, երբ վիճակը ճգնաժամային է, այս ինստիտուտը դառնում է ավելի կարևոր»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:41 31/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին. նա անձամբ չի գնացել
13:37 30/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀուսով եմ, որ այն դժվարությունները, որոնք բերեց ավարտվող տարին, կմնան անցյալում․ Պուտինը՝ Արմեն Սարգսյանին
19:48 29/12/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահի դիրքորոշումն անփոփոխ է՝ Փաշինյանի կառավարությունը պետք է հրաժարական տա
22:39 28/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանն ստորագրել է ՊՈԱԿ-ների մասին օրենքում փոփոխությունների և լրացումների օրենքը
23:07 24/12/2020Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հանդիպումը
10:00 13/12/2020  |  ԼՐԱՀՈՍՇտապ գումարել ԱԺ արտահերթ նիստ.Նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ԱԺ-ին
19:58 06/12/2020  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը պետք է մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ. Արմեն Սարգսյան
12:16 05/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱյսօր մենք կարիք ունենք շրջադարձային որոշումների.Կառավարությունը չի կարող գործել 2018թ. հանրային տրամադրությունների ոգով. Նախագահ
20:26 03/12/2020  |  ԼՐԱՀՈՍԴեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում փաստեր կհրապարակվեն ՆՓ-ի եւ ԱՍ-ի դավաճանության, հողերի հանձման մասին. Բագրատյան
21:33 29/11/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]