ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դեկտեմբերի 31-ին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը ծրագրում է Ստեփանակերտում փարթի կազմակերպել». Արցախի ԱԺ պատգամավոր 12/28/2020 20:36 | ԼՐԱՀՈՍ

«Լուրեր կան, որ դեկտեմբերի 31-ին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստվում է Ստեփանակերտի «Նադեժդա» հանդիսությունների սրահում փարթի կազմակերպել: Այսինքն, այն մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց զավակներին, հայրերին ու եղբայրներին, էլ չեմ ասում Հայրենիքը, որովհետև Հայրենիք մենք բոլորս ենք կորցրել, Աննա Հակոբյանի հիմնադրամը պատրաստվում է ամանորյա փարթի կազմակերպել: Փաստորեն նրանք, ովքեր այդ մարդկանց հայրենիքը հանձնել են թուրքին, ովքեր հազարավոր ընտանիքների անհայրենիք են դարձրել, գալիս են այստեղ՝ նոր տարվա փարթի կազմակերպելու: Սրանց լկտիությունն ուղղակի սահմաններ չունի», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Պատգամավորը մանրամասնել է՝ Ստեփանակերտի հանդիսությունների այդ սրահում, որտեղ, ասում են, թե Աննա Հակոբյանը ցանկանում է ամանորյա փարթի կազամակերպել, «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներով կերակրում են այն մարդկանց, որոնք ստեղծված իրավիճակով պայմանավորված, չեն կարողանում ապրել իրենց տներում, այլ ժամանակավոր հյուրանոցներում կամ խնամքի կենտրոններում են բնակվում։ «Ես ուզում էի գնալ այդ, այսպես կոչված, բարեգործական ճաշարանի ստեղծման հետքերով, բայց ամեն անգամ ինձ հետ է պահում այն միտքը, որ ամեն դեպքում դա սնունդ է, որից օգտվում են այստեղ կարիքի մեջ հայտնված որոշ թվով մարդիկ: Բայց այդ բարեգործությունն այնքան տգեղ կերպով է արվում՝ հենց սրահի մուտքի մոտ ցուցանակ է փակցված, որի վրա մեծ տառերով գրված է հիմնադրամի անունը, տակն էլ ինչ – որ կասկածելի նշանաբան է՝ որ առաջարկում է «Իմ քայլը» հիմնադրամը՝ «Համատեղենք մեր քայլերը»… Թե ի՞նչ քայլերի մասին է խոսքը, և թե ինչո՞ւ արցախցին պետք է իր քայլերը համատեղի «Իմ քայլը» հիմնադրամի հետ, թողնում եմ ընթերցողի դատին: Ստացվում է, որ ամեն անգամ այդ ճաշարան մտնողը պետք է տեսնի, թե ով է իրեն կերակրում: Շատ են եղել դեպքեր, երբ մարդիկ մուտքի մոտ տեսնելով «Իմ քայլը»-ի ցուցանակն, ուղղակի շրջվել ու հետ են վերադարձել, ներս չեն մտել: Եթե դա բարեգործություն է, ինչպես հայտարարել է Աննա Հակոբյանը հիմնադրամը, ապա, սովորաբար բարեգործությունն անում են համեստ ու լուռ»,- ասել է Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ օրերս Ստեփանակերտում խափանվեց Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի կողմից անցկացվելիք ամանորյա բացօթյա միջոցառումը, որին պետք է մասակցեին Ստեփանակերտում ապրող մանկահասակ և պատանի երեխաները: Պարզվեց, որ միջոցառման անցկացման հավանությունը հիմնադրամը ստացել էր Արցախի իշխանություններից, սակայն տեղական ինքնակառավարման մարմիններից շատերը, այդ թվում նաև Ստեփանակերտի քաղաքապետը տեղյակ չեն եղել այդ մասին: Միջոցառման կազմակերպման աջակցությունը եղել է Արցախի պետական նախարարության կողմից, ի դեմս նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանի և Արցախի Կրթության Գիտության և Մշակույթի նախարարության, ի դեմս նախարար՝ Լուսինե Ղարախանյանի:
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղադրված տոնածառն ու ամանորյա վրաններն ապամոնտաժվել են։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/06/2021 11:00 Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ նպատակով նա չի պահանջել Փաշինյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
- 03/06/2021 10:15 Արջն իր ահից է գոռում. ո՞րն է նման պահվածքի իրական պատճառը․ «Փաստ»
- 03/06/2021 10:10 Ներդրումային իմիտացիա. «Փաստ»
- 03/06/2021 08:38 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը․ «Ժողովուրդ»
- 03/06/2021 08:36 Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է ․ «Հրապարակ»
- 03/06/2021 08:33 Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին «168 ժամ»
- 03/06/2021 08:31 Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/07/2021 19:18 Փաստորեն, եկավ այն օրը, երբ սկսեցինք սպառնալից նամակներ ստանալ թշնամուց, ընդ որում՝ ձայնային հաղորդագրության տեսքով. Ռազմիկ Գևորգյան
- 03/07/2021 18:58 «Ինչպես ոչնչացնել Ազգային անվտանգության ծառայությունը. Նիկոլի ձեռնարկ». Կարեն Վրթանեսյան
- 03/07/2021 18:34 Նոյեմբերի 10-ի տեքստի նախնական տարբերակում Ղազախի շրջանի գյուղերի հետ կապված հատված կար, որը հետո անէացավ. Զոհրաբյան
- 03/07/2021 17:24 Միթե՞ սրա հակասահմանադրականությունը միայն Մարդու իրավունքների պաշտպանն է նկատում ու մտահոգված. Գևորգ Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/07/2021 16:31 Արարատի մարզում դպրոցի զինղեկը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 17-ամյա աշակերտուհուն
- 03/07/2021 09:53 ՃՏՊ Հալաբյան փողոցում․ կա երկու զոհ
- 03/04/2021 21:13 Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում․ կա զոհ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները