ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հետաձգել իր հրաժարականի հարցը` արտահերթ ընտրությունների քննարկումներով ապահովելով նոր տեսարաններ. քաղտեխնոլոգ 12/27/2020 22:27 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետն առաջարկում է հետաձգել իր հրաժարականի հարցը և արտահերթ ընտրությունների հարց մտցնել քննարկման մեջ, որը որոշ ժամանակ կարող է տեսարաններ ապահովել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե խորհրդակցություններ է սկսում խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ:
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ Ն.Փաշինյանի այս նախաձեռնությունը հերթական օրակարգը ձևավորելու խնդիր է հետապնդում:
«Ընդդիմությանը չի հաջողվում իշխանափոխություն իրականացնել, իշխանությունների մոտ էլ չի հաջողվում լիարժեք իշխանություն լինել, քանի որ վարչապետն էլ է հասկանում, որ թեեւ ինքն ունի դե յուրե իշխանություն, բայց դե ֆակտո իշխանություն չունի, Սյունիքի այցն էլ ապացույց էր, որ իրեն այլևս չեն ենթարկվում և ինքը լեգիտիմություն չունի: Հիմա առաջարկում է հետաձգել իր հրաժարականի հարցը և մի նոր հարց մտցնել քննարկման մեջ, որը որոշ ժամանակ կարող է տեսարաններ ապահովել»,-ասաց փորձագետը՝ հավելելով, որ կան իշխանության կողմից աջակցություն ստացող մարդ-կուսակցություններ, որոնց հետ ԱԺ նախագահն է հանդիպում , որոնք էլ կսկսեն արտահերթ ընտրությունների հարցը քննարկել, նոր դիսկուրս ձևավորել և հրաժարականի հարցը դուրս մղել օրակարգից:
Քաղտեխնոլոգն արձանագրել է, որ այս պահին ձևովորվել է մի իրավիճակ, երբ իշխանությունը պարտվել է Ադրբեջանին, կապիտուլացիա է կնքել և ունի ոչ լիարժեք իշխանություն, ընդդիմությունն էլ թույլ է, քանի որ չի կարողանում հասնել Փաշինյանի հրաժարականին:
Մեր այն հարցին, թե այս իշխանությունը, որքանով է ի վիճակի կազմակերպել բաց և արդար ընտրություններ՝ քաղտեխնոլոգը պատասխանել է.
«Հասարակությունից է դա կախված, թույլ տա՝ կկեղծեն, նման իրավիճակում ցանկացած իշխանություն կունենա ընտրություններ կեղծելու ցանկություն, քանի որ վարչապետը շատ լավ գիտի, եթե ընտրություններում հաղթեն ընդդիմադիր ուժերը, ինքը կամ երկրից պետք է հեռանա, կամ ձերբակալվի, և ուստի փորձելու է անել ամեն ինչ, որպեսզի միայնակ կամ կոլեկտիվ սկզբունքով նոր վարչապետ լինի և իշխանությունը երկարացնի՝ասելով հասարակությունից լեգիտիմություն եմ ստացել և հասարակությունը աջակցում է Արցախը հանձնելուն»,-ասաց Բադալյանը:
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ Փաշինյանը փորձելու է իր արածն արդարացնել ժողովրդի միջոցով.
«Եթե քննարկումներ կան արտահերթ ընտրությունների մասին, դա չի նշանակում, որ կարող է լինեն արտահերթ ընտրություններ, քանի որ այդ քննարկումները կարող են շարունակվել և վերջում արտահերթ ընտրություններ լինի 2023թ-ի, երբ արդեն մոտենա հերթական ընտրություների ժամանակը»,-մեզ հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը:
Քաղտեխնոլոգը նաև նկատել է՝ եթե ընդդիմադիր ուժերին չի հաջողվում ազատվել մեկ մարդուց, բնականաբար, այստեղ կասկածելի է՝ կկարողանա՞ն նրանք ճիշտ վերահսկել ընտրական գործընթացները, որպեսզի կեղծումներ չլինեն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
- 03/25/2024 13:15 Ինձ «5-րդ շարասյունի պաշտպան» որակող մարդիկ կա՛մ զտարյուն նիկոլականներ են, կա՛մ այդ ազդեցության տակ գտնվողներ. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
- 03/26/2024 00:02 Ուսուցչուհին մեքենայի հետևի նստարանին բռնաբարել է 12-ամյա աշակերտին
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել