ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արցախում ամեն Աստծո օր անիծում են Փաշինյանին ու Աննա Հակոբյանին, ու թող, հանկարծ, չփորձեն ոտք դնել Արցախ». Արցախի ԱԺ պատգամավոր 12/27/2020 09:59 | ԼՐԱՀՈՍ

«Աննա Հակոբյանն, իր թաքուն ոճի մեջ, որոշել էր, որ Արցախում երեխաների համար ինչ – որ քեֆ – ուրախություն է կազմակերպելու և հանձնարարականներ էր տվել այստեղի իր կամակատարներին՝ կազմակերպելու միջոցառումը: Երևի Եռաբլուրը գրավելուց հետո, նրանց թվացել էր, թե իրենց կհաջողվի նույն կերպ գրավել նաև Ստեփանակերտն ու տոնախմբություն կազմակերպել այն հողում, որն իրենք դավաճանի պես վաճառեցին թուրքին, բայց, ինչպես և սպասվում էր՝ այստեղ դա իրենց չհաջողվեց» - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ստեփանակերտում ապամոնտաժվել է Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղադրված տոնածառը:
«Թաքուն պայմանավորվելով Արցախի պետական նախարարի ու ԿԳՄ նախարարի հետ, գաղտագողի երաժշտական տեխնիկա, տոնածառ ու վրաններ էին բերել, կարծելով, թե այդ միջոցառումը կայանալու է: Ընդ որում, այդ երկու օրվա համար, նախատեսել էին ծախսել 18 մլն. դրամ, և սա այն դեպքում, երբ պարզվեց, որ խրախճանքի վրանները Շորժայի՝ արդեն հայտնի տխրահռչակ փարթիի ընթացքում օգտագործած գույքն էր: Այդ միջոցառման կազմակերպման մասին, անգամ Ստեփանակերտի քաղաքապետն է անտեղյակ եղել: Նրանք հարցրե՞լ էին իմ կամ այստեղ ապրող մնացած ծնողներին՝ ուզո՞ւմ ենք արդյոք մենք մեր երեխաներին բերել տոնահանդեսի, այն էլ՝ իրենց արյունով թաթախված կեղտոտ ձեռքերով կազմակերպված քեֆ – ուրախությանը: Հավանաբար, իրենք անտեղյակ են, որ այստեղ՝ Արցախում ապրողներն ամեն Աստծո օր անիծում են Նիկոլին, Աննային և իրենց այդ «Իմ քայլը»-ին: Ու թող, անգամ, դրանց մտքներով չանցնի՝ ոտք դնել այս հողի վրա, թե չէ այստեղ դրանց բոլորի գլուխները քարերով կկոտրվի»,- ասել է Արցախի Ազգային Ժողովի պատգամավորը:
Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ`՝ Աննա Հակոբյանի` «Իմ քայլը» հիմնադրամի կողմից Արցախում անցկացվելիք ամանորյա միջոցառման մասին, միանշանակ, երկրի իշխանությունները տեղյակ են եղել: Միջոցառման կազմակերպման աջակցությունը եղել է պետնախարարության կողմից, ի դեմս նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանի և Արցախի Կրթության Գիտության և Մշակույթի նախարարության, ի դեմս նախարար՝ Լուսինե Ղարախանյանի: Տիկին Հակոբյանը մանրամասնել է՝ պետնախարարը «Վալեքս» հյուրանոցի սեփականատիրոջից տարածք էր խնդրել, նրանք էլ, առանց հետաքրքրվելու, թե ինչի՞ համար է պետք տարածքը, տրամադրել էին: Հետո, երբ իմացել էին, թե ինչ նպատակով է այն օգտագործվելու, տհաճ անակնկալի էին եկել և դեմ արտահայտվել այդպիսի միջոցառման համար տրամադրել իրենց տարածքը:
Միջոցառման ամենակարկառուն ներկայացուցիչը, ըստ Մետաքսե Հակոբյանի, Արցախի Կրթության, Գիտության և Մշակույթի նախարարն է եղել, որը պատգամավորի հետ պարզաբանման ընթացքում, նույնիսկ, վրդովվել է՝ մեկնաբանելով, թե, միջոցառման խափանողները արցախցի երեխաներին զրկեցին հեքիաթից. «Ո՞ր երեխաներին ենք մենք զրկել հեքիաթից, այն, որոնց հայրերն ու եղբայրները զոհվել են Նիկոլի, Աննայի ու «Իմ քայլ»-ականների ապիկար պահվածքի ու դավաճանության արդյունքո՞ւմ…Հիմա նրանք եկել են ու մեր իսկ փողերով ուզում են մեր իսկ երեխաների համար ինչ- որ քեֆ – ուրախություն կազմակերպե՞լ, այն դեպքում, երբ այստեղ ցանկացած արցախցի երեխային եթե հարցնեք՝ ուզո՞ւմ է նա արդյո՞ք տոնական միջոցառման մասնակցել, գիտակցաբար կհրաժարվի: Այսքանից հետո, առանց ամոթի, միջոցառման՝ «Իմ քայլը» հիմնադրամի կազմակերպիչներից մեկը հարցազրույց է տալիս ու ասում, իբր, ինչ – որ մոնիթորինգ են անցկացրել քաղաքում և ստում, թե բոլոր հարցված երեխաները ցանկացել են մասնակցել տոնախմբությանը: Սա ձեզ համար Եռաբլուրը չէ, որ նենգաբար ներխուժեք, այստեղ, դուք ոտք դնել այլևս չեք կարող», - եզրափակում է զրույցը Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/02/2021 10:13 Պարտքերով ապրող քաղհալածյալ տաքսու վարորդը. Կենտրոնի թաղապետի ուշագրավ կենսագրությունը. «Ժողովուրդ»
- 03/02/2021 08:31 Պտղնիի գյուղապետը ծեծի է ենթարկել «Իմ քայլի» պատգամավորի որդուն. պատճառը հայտնի է․ «Ժողովուրդ»
- 03/02/2021 08:28 Իշխանության չինովնիկները «խրախուսական» միջոցների էին դիմել․ «Հրապարակ»
- 03/02/2021 08:25 Ինչով կավարտվի պատմությունն այս անգամ. Փաշինյանի ելույթի մեսիջները․ «Ժողովուրդ»
- 03/02/2021 08:22 Մի շարք համայնքապետեր դիմել են ՍԴ․ «Հրապարակ»
- 03/02/2021 08:19 Նախկինները «շատ հացուպանիր պիտի ուտեին» այս ամենին «հասնելու» համար. «Փաստ»
- 03/02/2021 08:17 Փաշինյանն ակնարկեց, որ ընդդիմությունը արտահերթի չգնալու դեպքում կդիմադրի մինչև աշուն․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/03/2021 00:35 Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարել. Սահմանադրագետ
- 03/02/2021 23:29 Նիկոլին պետք է իր կողմից մանիպուլացվող Գլխավոր Շտաբ, եւ նրա սադրանքը հենց դրան էր ուղղված. Աղասի Ենոքյան
- 03/02/2021 22:48 Ի՞նչ է սպասվում. Արա Վարդանյան
- 03/02/2021 22:00 «Ադրբեջանցիները եթե իմանան, որ գերի վերցրին՝ միանգամից մենք էլ ենք գերի վերցնելու, էս խուժան կինոյին ստոպ կտան շատ արագ». Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
- 03/02/2021 12:47 Վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը
- 03/02/2021 00:04 ՃՏՊ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները