ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինձ համար պատիվ է մերժված լինել դավաճանի եւ հայրենադավի կողմից. Զոհրաբյան 12/26/2020 11:04 | Մեկնաբանություն

Փոքրիկ քինախնդիրը երկար տանջվեց, ԱԱԾ-ներին ու իրավապահներին կեղեքեց, որ իմ հանդեպ գոնե մի ինչ-որ քրեական գործ հորինեն` չստացվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Փոքրիկ և քինախնդիր մարդը` Նիկոլը, հրահանգել է իր խորհրդարանական կամակատարներին երկուշաբթի օրը ինձ զրկել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Փոքրիկ քինախնդիրը երկար տանջվեց, ԱԱԾ-ներին ու իրավապահներին կեղեքեց, որ իմ հանդեպ գոնե մի ինչ-որ քրեական գործ հորինեն` չստացվեց:
Բայց քանի որ ինքը շատ փոքր մարդ է, և իրեն թվում է, թե հանձնաժողովի նախագահի պաշտոնից հանելն ինձ համար դաժանագույն ողբերգություն կլինի, իր հրաժարականից առաջ որոշել է իր կարծիքով ինձ պատժել:
Փոքրիկ քինախնդիրը կառչել է իմ ասած «ժեխ» բառից: Ժեխ, որի հոմանիշներից մեկը «անմաքուրն» է։
Եվ այո, ես պնդում եմ, որ բոլոր նրանք, ովքեր արդարացնում են Արցախի հանձնումը թուրքին, ովքեր արդարացնում են 5000 զինվորի սպանությունը, ովքեր հենց հիմա արդարացնում են Սյունիքից մաս-մաս հանձնումը ու վաղը արդարացնելու են Սևանի ափամերձ որոշ շրջանների հանձնումը, ինձ համար, շատ մեղմ ասած`անմաքուր մարդիկ են և այո՛, ես էդպիսի մադկանց հայրենիք չեմ հանձնելու:
Եվ այո՛, էդպիսի մարդիկ իրավունք չպիտի ունենան որոշելու իմ երկրի ճակատագիրը։ Որովհետև մի անգամ որոշեցին ու էդ որոշման արդյունքում մենք հանձնեցին Արցախն ու Հայաստանը կանգնեցրեցինք պետականության կորստի առաջ:
Ես ոչինչ չունեմ ասելու «Իմ քայլի» պատգամավորներին. նրանք ընդամենը կատարողներ են, ովքեր երկուշաբթի խելոք կքվեարկեն ու կկատարեն փոքրիկ քինախնդիրի հրահանգը: Ես նրանց անկեղծորեն խղճում եմ։
Սիրելի հայրենակիցներ, հանձնաժողովի նախագահի պաշտոնը ոչինչ է ձեր վստահության հանդեպ:
Ես խոստանում եմ ձեզ, որ վստահության այն քվեն, որ տվել եք ինձ որպես պատգամավորի, ահա այդ քվեով շարունակելու եմ պայքարել Նիկոլի ու նիկոլականության դեմ, ինչը համարում եմ մեր պետության ու պետականության ամենամեծ ողբերգությունը` Ցեղասպանությունից հետո: Որպես պատգամավոր շարունակելու եմ իմ բազմաթիվ ազնիվ համախոհների հետ միասին պայքարել երիտհայերի այս իշխանության դեմ, որոնք ջարդեցին մեր պետության ողնաշարն ու հողին հավասարեցրեցին մեր արժանապատվությունը:
Իմ կամքը կոտրել հնարավոր չէ, ինձ որևէ բանով վախեցնել հնարավոր չէ։ Որպես հանձնաժողովի նախագահ միշտ, այդ թվում պատերազմի օրերին, արել եմ շատ ավելին, քան երիտհայերի այս իշխանության արտաքին գործերի նախարարությունն ու միջազգային կառույցների հետ աշխատող ինստիտուտները, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, որի կատարած աշխատանքը անգնահատելի է:
Որպես միջազգային կառույցներում հեղինակություն եւ ազդեցություն ունեցող պատգամավոր, շարունակելու եմ իմ համառ աշխատանքը`
Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու համար, շարունակելու եմ զբաղվել ռազմագերիների եւ սոցիալական բոլոր այն խմբերի խնդիրներով, ովքեր դրա կարիքն ունեն:
Ու դրա համար պարտադիր չէ լինել հանձնաժողովի նախագահ:
Ես պատգամավոր եմ, ով ունի ամենակարեւոր մանդատը` ձեր վստահությունը:
Իսկ փոքրիկ քինախնդիրը անպայման հեռանալու է եւ մեկ րոպե անգամ չկասկածեք՝ կանգնելու է դատարանի առաջ ու դա անխուսափելի է:
Երկուշաբթի օրը ես չեմ մասնակցելու փոքրիկ քինախնդիրի և նրա կամակատարների կազմակերպած նիստին: Ես նրանց ասելիք չունեմ:
Իմ խոսքը ուղղված է ձեզ, իրապես արժանապատիվ հայեր ու ձեզ հետ միասին, ձեր աջակցությամբ, մենք ուղղելու ենք մեր պետության ճկված ողնաշարը, որովհետեւ Նիկոլի և նիկոլականության աղետի արդյունքում Հայաստանն ու Արցախը կանգնել են ծանրագույն խնդիրների առաջ:
Իսկ փոքրիկ քինախնդրին ես անկեղծորեն խղճում եմ: Նրա ճակատին այլեւս սեպագիր դաջվել է դավաճանի խարանը, ինչը հայ ժողովրդի պատմության որևէ էջում այլև հնարավոր չի լինելու մաքրել:
Դրանից մեծ խարան հայի համար չկա:
Իսկ ինձ համար պատիվ է մերժված լինել դավաճանի եւ հայրենադավի կողմից»,- գրել է Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/14/2021 10:24 Վճռաբեկ դատարանը գործի է անցել. երկու իշխանահաճո որոշում՝ 10 օրվա մեջ. «Ժողովուրդ»
- 04/14/2021 10:21 ԲՀԿ-ում նախընտրական քաստինգ է. մթնոլորտը շիկանում է. «Իրավունք»
- 04/14/2021 08:35 «Դվինը» դահլիճ չի տրամադրել ՀԱԿ-ին. Արտակ Թովմասյա՞նն է որոշել մերժել «կոնկուրենտ» ուժին․ «Հրապարակ»
- 04/14/2021 08:28 Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. ինչ են քննարկում կառավարական ամառանոցում․ «Հրապարակ»
- 04/14/2021 08:26 Ո՞վ է լինելու ԲՀԿ ընտրացուցակում առաջին կինը․ «Հրապարակ»
- 04/14/2021 08:23 «Իսկ մի՞թե միջազգային հանրությունը կանգնեցրել է Թուրքիային եւ Ադրբեջանին, երբ նրանք ռմբահարում էին Արցախը»․ աշխարհի լռությունը՝ գազանության մասին․ «Ժողովուրդ»
- 04/14/2021 08:21 Բանակում վերադասավորումներ են ընթանում Արտակ Դավթյանին ենթարկեցնելու շուրջ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/14/2021 23:54 Խորհրդարանում այսօր հնչեցված մերկապարանոց հայտարարություններից և ոչ մեկին ես չեմ հավատում. Կարեն Հովհաննիսյան
- 04/14/2021 23:27 Նիկոլ Փաշինյանի այսօրվա ու, առհասարակ, տեքստերը վերլուծելու իմաստ չունի. Տիգրան Աբրահամյան
- 04/14/2021 22:58 Նիկոլ, այ հենց էսպես էլ Աբգարիս ու Երկնքում գտնվող մեր տղերքի օգնությամբ խեղդելու ենք քեզ ու քեզ ծափահարող օձերին. Գեղամ Նազարյան
- 04/14/2021 22:29 Իսկ կապիտուլյանտը շարունակում է ջանասիրաբար կեղծել, ստել, մեղավորներ փնտրել. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/14/2021 19:50 ՃՏՊ Բերդ-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 04/14/2021 19:23 Փրկարարները մարել են Հյուսիսային պողոտայում բռնկված հրդեհը և տարհանել քաղաքացիներին
- 04/14/2021 18:33 Խոշոր հրդեհ Հյուսիսային պողոտայի «Լա Պիացցա» ռեստորանին հարակից շենքի ծխատարում. փրկարարները տարհանել են 30 քաղաքացու
- 04/14/2021 18:22 Հրդեհ Հյուսիսային պողոտայում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները