ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանների հիմնականում անկախ գործելաոճը հոգեխանգարմունքի է հասցնում գործադիր իշխանության ղեկավարին. Հովհաննիսյան 12/26/2020 15:22 | ԼՐԱՀՈՍ

Ակնհայտ են այս իշխանության կողմից քաղաքական հետապնդումների բազում դեպքերը, որոնց «թագն ու պսակը», իրենց տրամաբանությամբ, պետք է հանդիսանար դատարանների կողմից համապատասխան դատական ակտերի կայացումը՝ քաղաքական զոհերի նկատմամբ խափանման միջոցների կիրառմամբ կամ ազատազրկմամբ։ Սակայն, դատարանների՝ հիմնականում անկախ գործելաոճը հոգեխանգարմունքի է հասցնում գործադիր իշխանության ղեկավարին, խառնում նրա խաղաքարտերը, խոչընդոտում քաղաքական նպատակների իրականացումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվող նախագծին։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում ու ներդնել դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում։
Առաջարկվում է նախատեսել քրեական մասնագիտացում ունեցող առանձին դատավորներ, որոնք կքննեն նշված գործերը, ինչը, ըստ նախարարությանն, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև կբարձրացնի հանրության ցածր վստահությունը նմանատիպ գործերի քննության նկատմամբ, կբերի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման և քրեական գործերի քննության արագությանը։ Դատարանների ծանրաբեռնվածության խնդրի մասին բազմիցս է բարձրաձայնվել, սակայն մասնագիտական հանրության շրջանում օրենքի նախագիծը միանշանակ չի ընդունվել, ընդ որում՝ խնդիրը ոչ թե բուն նախագծի, այլ՝ դրա առաջարկման ժամանակաշրջանի մեջ է։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ, ընդհանուր առմամբ կողմ է նախագծին, եթե այն դիտարկենք քաղաքական ներկա իրավիճակից ու ներքաղաքական պրոցեսների կոնտեքստից կտրված, քանի որ բոլորս գիտենք դատարանների ծանրաբեռնվածության ու դրանով պայմանավորված, կայացվող դատական ակտերի որակի նվազեցման մասին, սակայն փաստաբանը մտահոգություններ ունի կապված ընտրված ժամանակահատվածի հետ։
«Իմ փիլիսոփայության դասախոսը մի ճիշտ խորհուրդ էր տալիս, որը կիրառելի է յուրաքանչյուր իրավիճակի կամ գործընթացի էության գնահատման համար։ Դասախոսս ասում էր, միշտ պետք է հարցնենք՝ ինչու՞։ Հիմա այս նախագծի կիրառելիության ժամանակահատվածի հետ կապված ես հարցնում եմ՝ ինչու հիմա և, ստանում եմ միակ տրամաբանական պատասխանը. Դատական համակարգը, հիմա մեր պետության մեջ օրինականության միակ կղզյակն է՝ իր որոշ և սակավ բացառություններով»,- նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ գործադիր մարմնին՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար, անհարժեշտ է ճանապարհի մաքրումը, խութերի վերացումը, որին էլ ուղղված է այս նախագիծը։ Ըստ Հովհաննիսյանի՝ նախագծի ընդունման դեպքում համակարգը կհամալրվի այնպիսի դատավորներով, որոնք կհանդիսանան գործադիրի կամքի իրականացման միջոցն ու եղանակը;
«Բռնի եղանակով, ինչպես օրինակ՝ դատարանների շրջափակումն էր, դատավորների նկատմամբ բռնության կոչերը և այլն, դատական իշխանությունը յուրացնելու փորձերն ի դերև ելնելուց հետո, գործադիրը որոշել է «օրինական» եղանակով գրավել դատական իշխանությունը»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դատարանների շրջափակումը բռնի եղանակ էր, որն ի վիճակի չեղան իրականացնել։
Նրա խոսքով՝ այս նախագծով դատական համակարգը համալրվելու է գործադիրի կամքին հլու դատավորներով։
«Այլ կերպ մտածել չեմ կարող, եթե նախագիծը հատկապես հիմա է դրվում շրջանառության մեջ»,- նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ փորձում են միակ օրինական մնացած, իրենց չենթարկվող իշխանության մեջ ներդնել իրենց դատավորներին, փոխել դատական իշխանության որակն ու նկարագիրը։ Այսպիսով կոտրել դատական իշխանության՝ իրենց կարծիքով՝ անհնազանդ, իսկ իրականում՝ օրինական բնույթը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/27/2023 08:35 Որդեկորույս ծնողներին էլ պառակտեցին․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:30 «Սրբագրվելու» փորձեր են անում. «Փաստ»
- 05/27/2023 08:28 Կենտրոնի թաղապետը մա՞րդ է ծեծել․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:24 Շտաբի պետի նախկին տեղակալը հարցաքննվել է. «Ժողովուրդ»
- 05/27/2023 08:21 Իշխանական վերնախավը կայցելի Սարդարապատի հուշահամալիր․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:18 Ինչո՞ւ է Արևմուտքն այսպես հետաքրքրված Սյունիքով. «Փաստ»
- 05/27/2023 08:16 Արսեն Թորոսյանը՝ թիմակիցների թիրախում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
- 04/07/2023 21:11 «Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
- 04/07/2023 20:10 Այս քրեական գործը դատարան հասցնելը ՀՀ արդարադատության գերագույն փորձաքննությունն է հանդիսանալու. Հայկ Դեմոյան
Մեկնաբանություն
- 05/26/2023 18:41 Մեծ հավանականություն կա, որ սա Հայաստանի ՎԵՐՋԻՆ վերջին զանգը լինի. Վահե Հովհաննիսյան
- 05/26/2023 16:28 Դանակահարության դեպքը բնակավայրի դպրոցում «Վերջին զանգի» միջոցառման փորձի, աշակերտների հետ առնչություն չունի. ՔԿ
- 05/26/2023 15:35 Եթե գաղտնալսում են, ուրեմն ասածներս ճշմարտություն են և մեր թշնամիների համար վտանգ են ներկայացնում. թուրքագետ
- 05/26/2023 14:45 Սկզբնական փուլում Ռուբեն Վարդանյանի ընտանիքը 20 մլրդ դրամ կներդնի Արցախի կենսական նշանակության խնդիրների լուծման համար
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/27/2023 21:45 Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
- 05/27/2023 21:02 Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/27/2023 20:15 Էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ Երևանի Աճառյան փողոցում
- 05/27/2023 20:08 Կոտայքում վթարի տուժածներից չորսը վերակենդանացման բաժանմունքում են․ 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր․ ԲԿ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2023 14:35 Խոստացա իրենց հյուր գնալ. Ալեն Սիմոնյանը Շիրակի երկու դպրոցների աշակերտների հետ սելֆի է հրապարակել
- 05/22/2023 18:16 Հայտնի բլոգերի ցանկությունն իրականացավ՝ նա ժենգյալով հաց է պատրաստում Ռոզա Ծառուկյանի հետ (տեսանյութ)
- 05/15/2023 23:00 Առավել վտանգավոր շրջանը կսկսվի մայիսի 19-ից հետո. Աստղաբան (տեսանյութ)
- 05/14/2023 09:06 «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում հաղթեց Շվեդիան. Հայաստանը զբաղեցրեց 14- րդ հորիզոնականը
Հետաքրքիր է իմանալ
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը
- 05/14/2023 23:29 Դեպրեսիան մահաբեր է. վտանգ է ներկայացնում կյանքի համար (տեսանյութ)