ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ով է Լյուդվիգ Մկրտչյանը, որի անվան շուրջ Բաքուն հերթական լեգենդն է փորձում կառուցել՝ Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու համար 12/25/2020 22:05 | ԼՐԱՀՈՍ
Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Բաքվում կալանավորել են ՀՀ քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանին և մեղադրում են արցախյան առաջին պատերազմի ընթացքում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեջ։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում միջազգային փորձագետ Արա Ղազարյանը նկատեց՝ Բաքուն սովոր է լեգենդներ կառուցել, դատական գործերի տեսակներ մշակել՝ աշխարհին ի ցույց դնելու, որ այն, ինչում մեղադրում ենք իրենց, իրենք էլ մեզ կարող են մեղադրել․ «Մենք միշտ մեղադրում ենք, որ նրանք խոշտանգում են մեր զինծառայողներին և քաղաքացիական բնակիչներին։ Նրանք փորձում են դատական պարիտետ ստեղծել և փորձում են արցախյան առաջին պատերազմի վերաբերյալ հյուսել հերթական լեգենդը, որ հայերը պատերազմական հանցագործություններ են կատարել։ Միշտ ընտրում են նպատակահարմար թեկնածուներ կամ զոհեր և դրանց վրա լեգենդներ հյուսում, ինչպես Կարեն Ղազարյանի, Մանվել Սարիբեկյանի վերաբերյալ էր։ Հիմա փորձում են ուղղակի նոր դատական գործեր ստեղծել, բայց մենք շատ քիչ բան գիտենք այս գործի վերաբերյալ։ Չգիտենք օրինակ՝ ինչ փաստերի հիման վրա են կամ ավելի կոնկրետ որ տեղանքում է դա արվել»,-ասաց փորձագետը։
Արա Ղազարյանը նշեց, որ խոշտանգումների վրա չի տարածվում վաղեմության ժամկետները, ինչը ադրբեջանական կողմի համար կարելի է ասել բարենպաստ սողանք է, իսկ խնդիրն այն է՝ արդյոք իսկապես դա տեղի ունեցել է, թե ոչ․ «Հիմա գործը նախաքննության փուլում է և ինֆորմացիա դուրս չեն հանի, բայց ապագայում գուցե ավելի շատ փաստեր ջրի երես դուրս գան։ Օրինակ` Կարեն Ղազարյանի գործի փաստերն այդպես էլ չհասկացանք։ Միայն 1․5 րոպեանոց մեկ դատական նիստ ենք տեսել, որտեղ տեսանք, որ Կարեն Ղազարյանի շուրջը փաստաբաններ չկան։ Նա մեկուսացված էր դատարանի դահլիճից անհասկանալի է, թե ինչու։ Հիմա եթե նման կերպ պետք է դատը գնա անկախ արդյունքից, դա արդեն իսկ անօրինական և անարդար է»,-ասաց Արա Ղազարյանը։
Անդրադառնալով հարցին, թե այս դեպքում որո՞նք են լինելու հայկական կողմի գործողությունները, Արա Ղազարյանը նշեց, որ նախ պետք է պարզել, թե ով է այդ անձը և Հայաստանի իշխանությունները, հիմնվելով ՄԻԵԴ-ի մոտեցումների վրա, կարող են դիմել Ադրբեջանի իշխանություններին՝ համագործակցության հիմքով, որպեսզի տեսնեն իսկապես հիմքեր կա՞ն, թե՞ այդ գործն ամբողջությամբ սարքած է․ «Արդեն կանխավարկածներով կարող ենք ասել, որ հերթական լեգենդն է, որովհետև այնքան շատ են նախկինում նման գործեր հարուցել։ Չենք կարող բացառել, որ հետագայում էլ կլինեն նման գործեր։ Եթե անձը գտնվում է առանց արտաքին աշխարհի հետ կապի, կալանքի տակ, նշանակում է՝ ցանկացած հայտարարություն, ցուցմունքներ կարելի է համարել անարժանահավատ։ Տվյալ դեպքում պետք է պարզել՝ տվյալ անձը փաստաբան ունի, թե ոչ, արդյոք Հայաստանում հարազատներ ունի, թե ոչ, հնարավորություն ունեցել են կապ հաստատել նրա հետ, թե ոչ և այլն։ Նման գործերով այս ամենը քննարկման առարկա է դարձել ՄԻԵԴ-ում»,-նշեց փորձագետը։
Վերջինս ընդգծեց, որ նրան պետք է փաստաբան տրամադրեն և հարազատները պետք է հնարավորություն ունենան փաստաբանի հետ կապ հաստատել։ Դրանք համընդհանուր կանոններ են և եթե տվյալ երկիրը ԵԽ անդամ պետություն է, նշանակում է այդ կանոնները պետք է գործեն, հակառակ դեպքում դա խախտում է համարվում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ