ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանակում ապշեցուցիչ անտերություն էր․ եթե տղաս զրահաբաճկոն ունենար, կպաշտպանվեր․ զոհված զինվորի հայր 12/24/2020 16:52 | ԼՐԱՀՈՍ

Պատերազմում զոհված Արեն Միրզոյանի հայրը՝ Կարեն Միրզոյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել իր որդու մահվան մեջ մեղավորներին։ Կարեն Միրզոյանը համարում է, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն ԱՀ ՊԲ ղեկավարությունը, ԱՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարը և հայկական ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայության նախկին ղեկավար, զոհված զինվորի հայր Կարեն Միրզոյանն ասաց, որ որդին այս տարի անվճար ընդունվել էր Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որից հետո բանակ զորակոչվել։ Ծառայությունից երկու ամիս անց նրան տարել են ռազմաճակատ, տեղափոխվել է տարբեր վայրեր, իսկ Ամարասի վանքի մոտ՝ զոհվել․ «Ինքս ծառայել եմ բանակում և հասկանում եմ, որ տղաները պետք է կռվեն, պաշտպանեն հայրենիքը, բայց այս անգամ այնքան անփութություն եղավ, այն աստիճանի անպատասխանատու, անհոգի վերաբերմունք եղավ, որ կարծես հավի ճուտ էինք տվել, տարան գլուխները կերան։ Երկու ամսվա ծառայողին տարան ռազմաճակատ։ Ընդ որում սպան նստում էր կողքին, բարձրախոսը միացնում ու լսում՝ ինչ ենք ասում։ Նրան էլ ասում էր, որ մեզ ասի՝ իբր զորամասում են, կռիվ չեն տանում»,-ասաց զոհված զինվորի հայրը։
Կարեն Միրզոյանը նշում է՝ որդին հրետանավոր էր և հրետանավորներին պետք է հատուկ ականջակալներ տային, որպեսզի ուժեղ ձայնը չվնասի նրանց, սակայն ականջակալներ ու զրահաբաճկոններ զինծառայողներին չեն տրամադրել։
«Որդուս մահվան թղթում գրված էր, որ ներքին օրգանների վնասում է եղել և դրա հետևանքով է զոհվել։ Եթե ունենար զրահաբաճկոն, ինքը կպաշտպանվեր։ Բացի այդ 14 օր հետո հերթափոխ են անում, բայց մինչև զոհվելը՝ 24 օր մնացել է։ Ցավալին այն է, որ ինքը գիտեր, համակերպվել էր, որ պետք է զոհվի»,-նշեց Կարեն Միրզոյանը, ում կարծիքով շատ բան կարող էր պարզապես ուրիշ կերպ լինել։ Անկազմակերպ ու անփույթ է եղել ամեն ինչ, մինչդեռ հակառակ պարագայում կարող էին այդքան զոհեր չլինել։
«Տղաս հեղուկ շատ էր օգտագործում։ Սուրճ էինք ուղարկել, որ խառնի ջրի մեջ և խմի, բայց պարզվում է՝ բակլաժկան կափարիչ չուներ։ Ասում էր՝ կեսից շատն առանց կափարիչ բակլաժկա են ստացել։ Հասկանու՞մ եք դրանք կոպեկներ են։ Պատկերացրեք՝ զինվորը վազում է կողքից կախած այդ շշից ջուրը թափվում է, անիմաստ է դրա մեջ ջուր լցնելը։ Այս ամենը խոսում է այն մասին, որ բանակում ապշեցուցիչ անտերություն էր»,-ասաց Կարեն Միրզոյանը։
Վերջինս պնդում է՝ անպայման պետք է պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։ Կարեն Միրզոյանը նաև կոչ է արել նմանատիպ բազմաթիվ դեպքերի արդյունքում իրենց որդիներին կորցրած ծնողներին կապ հաստատել իր հետ։ Երկու ծնող արդեն կապ է հաստատել նրա հետ և վստահ է, որ բանակ են դառնալու։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/26/2021 10:32 Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, արդեն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը զուտ ժամանակի հարց է. Աբրահամյան
- 02/26/2021 08:52 Իշխող ուժի մոտ համոզում կա, որ ռուսական կողմից է եղել ճնշում Օնիկ Գասպարյանի վրա․ «Ժողովուրդ»
- 02/26/2021 08:49 Ինչպես են Ռուսաստանում վերաբերվում Հայաստանում տիրող վիճակին․ «Ժողովուրդ»
- 02/26/2021 08:46 Արայիկ Հարությունյանը խոստացել է, բայց արցախցիները հրաժարվել են Փաշինյանին աջակցելուց․ «Իրավունք»
- 02/26/2021 08:41 Ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երեւանի օդային տարածքում․ «Հրապարակ»
- 02/26/2021 08:40 Արտահերթ ընտրությունների հարցը կրկին իշխանության օրակարգ կբարձրանա․ «Հրապարակ»
- 02/26/2021 08:35 Սկզբում ԶՈՒ գլխավոր շտաբը, հետո ոստիկանները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
- 01/28/2021 19:20 «Սա Ցեղասպանությունից հետո մեզ պատուհասած ամենամեծ աղետալի ողբերգությունն է, որ թափվեց մեր պետության գլխին».Դավիթ Ջամալյան
Մեկնաբանություն
- 02/26/2021 14:05 Կտրուկ շարժումներ մի արեք, մեզ համար միևնույնն է, մենք սիրում ենք Նիկոլին. Մինասյանը՝ Թուրքիայի արձագանքի մասին
- 02/26/2021 12:43 Նիկոլ թեման դու ես բացել, այնպես, որ հիմա բռնվի . Արտակ Զաքարյան
- 02/26/2021 12:32 Ի՞նչ էր փորձում անել դավաճանը երեկ. Բագրատ Եսայանը ներկայացնում է մի քանի կետ
- 02/26/2021 10:51 Այս իշխանության պարագայում ուղղակի անլուրջ է հրապարակային խոսել պետության ապագայի ու անելիքների մասին. Արտակ Զաքարյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները