ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական կոռուպցիայի ցցուն օրինակ, որը հաստատվել է անգամ Ավինյանի գրասենյակի «պարզաբանմամբ» 12/23/2020 16:34 | ԼՐԱՀՈՍ
Հրապարակված փաստաթղթերն ինքնուրույն կարող եք ուսումնասիրել։ Եվ եթե նշվածն էլ չօգնի հասկանալ, թե ինչ աֆյորայի հետ գործ ունենք, տեղյակ պահեք, մի լայվ էլ ես անեմ։ Ֆեսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել քաղաքագետ Արմեն Մինասյանը նշելով, որ Տիգրան Ավինյանն ու իր ընկերները փորձել են հարստանալ։
«Նախօրեին Տիգրան Ավինյանի գրասենյակը, իսկ իրականում Ավինյանն ինքը փորձում է հերքել անհերքելին։ Նա բարդ պարզաբանում է տարածել, որտեղ երկարաշունչ բառակապակցություններ շարադրելուց հետո փորձել է ապացուցել, թե որևէ բանում մեղավոր չէ։
Իրականում վիճակն այլ է, ու Ավինյանը կարծես թե հաստատել է մեղադրանքները։ Հրապարակված տեղեկություններում առկա էր երկու մեղադրանք. Պետական գույքն օտարվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումների խախտմամբ, այսինքն՝ ապօրինի, և երկրորդ՝ այն վաճառվել է իրական արժեքից 10-ն անգամ պակաս արժեքով։
Սկսենք առաջինից։ Մի կողմ թողնենք, թե խնդրո առարկա գույքը երբ և ինչպես է ընդգրկվել հանրային գերակա շահի տարածք։ Տվյալ դեպքում խնդիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանն իրավունք չուներ վաճառել պետական սեփականություն հանդիսացող գույքը, ինչը խոստովանել են թե՛ Երևանի քաղաքապետարանում, թե՛ Պետական գույքի կառավարման կոմիտեում։ Խնդրեմ՝ ապացույցները.
Գույքը ձեռք բերած «Ակն Քոնսթարքշն» ընկերությունը 2020 թվականի փետրվարի 6-ին դիմել է Երևանի քաղաքապետարան և խնդրել Հանրապետության 30/1 հասցեում գտնվող գույքը կադաստրային արժեքով օտարել իրենց օգտին։ Այս դիմումին ի պատասխան, մարտի 3-ին Երևանի քաղաքապետարանն, ի դեմս քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Վ. Խաչատրյանի, պատասխանել է, որ գույքը պատկանում է պետությանը, և քաղաքապետարանն այն վաճառելու իրավունք չունի։
Դրանից հետո՝ մարտի 9-ին, ընկերությունը նույն խնդրանքով դիմում է Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այստեղ հարցն ուսումնասիրում են և մայիսի 22-ին նամակով դիմում են Երևանի քաղաքապետարանին՝ նշելով, որ գերակա հանրային շահի տվյալ տարածքում պետության անունից հանդես գալու լիազորությունը վերապահված է Երևանի քաղաքապետին։ Ի պատասխան, Երևանի քաղաքապետարանը հունիսի 8-ի նամակով Պետգույքի կառավարման կոմիտեին պարզաբանում է, որ կոնկրետ նշված տարածքի իրացման հարցով նման լիազորություն չունի։ Նույն օրը՝ հունիսի 8-ին «Ակն քոնսթրաքշն» ընկերությունը կրկին դիմում է Պետգույքի կառավարման կոմիտեին։
Այսինքն՝ փաստացի կողմերը համաձայնվում են, որ օտարումը պետք է իրականացնի պետական մարմինը, այլ ոչ թե տեղական ինքնակառավարման մարմինը՝ Երևանի քաղաքապետարանը։ Սրանից հետո սկսվում է ամենակարևորը՝ գործին սկսում է միջամտել Տիգրան Ավինյանը։ Հունիսի 9-ին Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի ստորագրությամբ նամակ է ուղարկվում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որով հանձնարարում է՝ պատրաստել Հանրապետության 30/1 հասցեում գտնվող անշարժ գույքը, ուշադրություն, «ուղղակի վաճառքի ձևով, շուկայական գնահատված արժեքի հարյուր տոկոսի չափով օտարելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ»։
Երեք օր անց՝ հունիսի 11-ին, Սուրեն Պապիկյանը Տիգրան Ավինյանին տեղեկացնում է, որ ելակետային տվյալները ստացել են և օրենսդրությամբ նախատեսված կարգով և ժամկետներում համապատասխան փաստաթուղթը կպատրաստվի։ Ինչպես տեսնում եք, այս ողջ գրագրությունից երևում է, որ թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ Պետգույքի կառավարման կոմիտեն, թե՛ տարածքային կառավարման նախարարությունը, թե՛ «Ակն քոնսթարքշն» ընկերությունը և թե՛ Տիգրան Ավինյանը համաձայնության են եկել այն հարցում, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ գույքը պետք է օտարի Պետգույքի կառավարման կոմիտեն, և համապատասխան հանձնարարությունները տրվել են տարածքային կառավարման նախարարությանը։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում հետո։
2020թ. հուլիսի 1-ին «Ակն քոնսթրաքշն» ընկերությունը գույքը ձեռք է բերում, ուշադրություն՝ Երևանի քաղաքապետարանից։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս պատահեց, որ հաշված օրերի ընթացքում որոշվեց, որ վաճառքը պետք է իրականացնի քաղաքապետարանը։ Հարցի պատասխանը ստանում ենք պայմանագրի կնքումից մեկ շաբաթ անց՝ հուլիսի 7-ին, Պետգույքի կառավարման կոմիտեին Երևանի փոխքաղաքապետի գրած նամակից, որից պարզվում է, որ վաճառքն իրանանացվել է Տիգրան Ավինյանի 2020թ. հունիսի 24-ի գրության հիման վրա։ Ամփոփենք՝ շուրջ երեք ամիս քննարկումներից հետո որոշվում է, որ վաճառքը պետք է իրականացնի պետությունը, բայց Տիգրան Ավինյանի մեկ գրությամբ այդ իրավունքը վերապահվում է Երևանի քաղաքապետին։ Ինչո՞ւ։ Այս հարցի պատասխանն էլ ստանում ենք Տիգրան Ավինյանին Սուրեն Պապիկյանի գրած 4 էջանոց նամակից։
Հուլիսի 17-ին, Սուրեն Պապիկյանը Տիգրան Ավինյանին հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի իրավական դիրքորոշումների ու գործողությունների միջև առկա է հակասություն։ Ավելին՝ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ իրենք բարեխիղճ կերպով կազմակերպել են գույքի գնահատման աշխատանքներն ու ուղղակի վաճառքի համար անհրաժեշտ իրավական ակտի նախագծի մշակումը, սակայն «պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի մոտ տեղի ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են գույքը գնահատված արժեքով ձեռք բերելուց, որի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել էինք Ձեզ՝ խնդրելով Ձեր հանձնարարականը հետագա գործընթացի վերաբերյալ»։
Ամփոփենք՝ բոլորը համաձայն էին, որ գույքը վաճառվեր օրենքով՝ Պետգույքի կառավարման կոմիտեի կողմից, սակայն ընկերությունը հրաժարվել է առաջարկված գնից, որից հետո Տիգրան Ավինյանը հանձնարարականը տվել է ոչ թե Սուրեն Պապիկյանին, այլ Երևանի քաղաքապետարանին։ Այստեղ մոտեցանք հնչած երկրորդ մեղադրանքին։ Գույքը վաճառվել է գնահատված արժեքից 10-ն անգամ էժան։ Ավինյանի գրասենյակից կարող են հերքել ցանկացած բան, բայց չեն կարող հերքել այս փաստաթղթերում եղած փաստերը։ Հունիսի 9-ին Տիգրան Ավինյանն ինքն է հանձնարարել գույքն օտարել «շուկայական գնահատված արժեքի հարյուր տոկոսի չափով»։
Ինչպես տեսանք Սուրեն Պապիկյանի գրությունից, գույքը գնահատվել է 871.5 միլիոն դրամ, որի մեջ ներառված է հողի կադաստրային արժեքը՝ 66 միլիոն դրամ։ Մինչդեռ Երևանի քաղաքապետարանը գույքը վաճառել է 87 միլիոն դրամով, որի մեջ հողի կադաստրային արժեքը կազմել է 42.9 մլն դրամ։ Ինչո՞ւ է Ավինյանի ուղիղ հանձնարարությամբ գույքը վաճառել ոչ թե պետգույքի կոմիտեն, այլ Երևանի քաղաքապետարանը, ինչո՞ւ է գույքը վաճառվել պետության գնահատած արժեքից 10-ն անգամ ցածր արժեքով, ինչո՞ւ է փոփոխության ենթարկվել անգամ հողի կադաստրային արժեքը։
Այս ինչուների ենթադրյալ պատասխանն այն է, որ Տիգրան Ավինյանն ու իր ընկերները ցանկացել են բոլորի հաշվին հարստանալ։ Համենայնդեպս այս հիմնավոր կասկածներն առկա են, քանի դեռ Ավինյանը հակառակը չի ապացուցել, կամ էլ՝ պատկան մարմինները քննության արդյունքում չեն հերքել այդ վարկածը։ Ինչ վերաբերում Տիգրան Ավինյանի տարածած պարզաբանումներին, ապա դրանք ոչինչ չեն հերքում։ Ընդհակառակը՝ հաստատում են։
Ավինյանի հիշատակած՝ ՀՀ Կառավարության 2018 թվականի մարտի 22-ի թիվ 332-Ն որոշումը, որին Ավինյանը երեկ հղում է արել, որևէ բան չի պարունակում Հանրապետության 30/1 հասցեի մասին որևէ հիշատակում չկա։ Բացեք որոշումն ու ինքներդ համոզվեք, տարածքն ընդգրկված չէ իրացման գոտում, իսկ հասցեն չկա «Ակն քոնսթրաքշնի» լոտի մեջ։ Հարց է առաջանում, ե՞րբ և ո՞ւմ որոշմամբ այն ընդգրկվեց այնտեղ։
ՀԳ. Հրապարակված փաստաթղթերն ինքնուրույն կարող եք ուսումնասիրել։ Եվ եթե նշվածն էլ չօգնի հասկանալ, թե ինչ աֆյորայի հետ գործ ունենք, տեղյակ պահեք, մի լայվ էլ ես անեմ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ