ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բյուջեից 20 միլիոն դոլար մսխեցիք, ավտոմաքսատուն կառուցեցիք՝ ի՞նչ ավելացավ, թե գիտեիք, որ Թուրքիայի հետ պետք է գնաք մեղրամսի ճանապարհով. Տնտեսագետ 12/22/2020 20:10 | ԼՐԱՀՈՍ

«Մենք այստեղ ենք նախ վերականգնելու մեր կորսված արժանապատվությունն ու լուծելու անվտանգային ճգնաժամի խնդիրը»,- այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց տնտեսական գիտությունների թեկնածու Հայկ Ֆարմանյանը՝ ներկայացնելով այն տնտեսական ահազանգները, որոնք առաջիկայում են լինելու։ Նշեց, որ իշխանությունները ոչ միայն խարխլել են երկրի անվտանգությունը, այլ նաև լրջագույն վնաս են հասցրել մեր տնտեսական անվտանգությանը։
«Փաստացի գտնվելով պատերազմական վիճակում, դեռևս 2,5 տարի առաջ այս իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի ներդրումային գրավչությունը Հայաստանում վերանա՝ ընդունելով տարբեր անհեթեթ օրենքներ։ Դրանք նպատակ էին հետապնդում իրականացնել սեփականության վերաբաշխում, դրան զուգահեռ պարգևավճարների ձևով նրանք իրականացնում են բյուջեի թալան»։
Տնտեսագետը նշեց, որ պարգևավճարը ապաշնորհ իշխանությունների օրոք դարձավ քաղաքական կատեգորիա, քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե պարգևավճարը փոխարինում է աշխատավարձին ու նրանք այսպիսով կախման մեջ են պահում աշխատակիցներին.
«Եթե նույնիսկ ՀՀ-ում բոլոր տնտեսվարող սուբյեկտները տպեին այդ ՀԴՄ-ները, դա հավասար էր մեկ տարվա պարգևավճարների կեսից պակաս և դա համարում էին տնտեսական հեղափոխության հիմք»։
Հաջորդ սպասելի վտանգը ըստ տնտեսագետի՝ ՀՀ տնտեսությունը ամբողջովին թուրք-ադրբեջանական կապիտալի տիրապետության տակ մտցնելն է և ադրբեջանական փողերը լեգալացնելու ճանապարհը։
«Այդ ճանապարհը կընտրեն՝ լճացած անշարժ գույքի շուկայում ներդնելու և ապօրինի գույքը ջրի գնով ձեռք բերելու միջոցով։ Կա ռեալ վտանգ, որ Հայաստանը կդառնա թուրքական վիլայեթ, չի բացառվում, որ պետական լեզուն դառնա թուրքերենը»։
Հարց հնչեցրեց վարչապետին, թե բյուջեից 20 միլիոն դոլար մսխեցին, Գյումրիում կառուցեցին արտաքին տնտեսական գործունեության կենտրոն, այդ հանցավոր ծրագրի արդյունքում ՀՀ-ում ներմուծման ծավալն ավելացա՞վ թե ոչ։
«Արտահանման ծավալն ավելացավ թե ոչ։ Թե նախապես տեղյա՞կ էիք, որ թուրքիայի հետ պետք է գնաք մեղրամսի ճանապարհով ու այն հատվածում, ուր գոյություն չունի ենթակառուցվածք, ստեղծեցիք մի անհեթեթ կառույց, որը ոչ այլ ինչ էր, քան բյուջեի թալան, կոռուպցիան պոզով-պոչով չէր լինում»,- ասաց տնտեսագետը։:
«Խոչընդոտվում է արտահանումը, ես ունեմ հստակ փաստեր և, եթե որևէ մեկը կարող է հերքել, թող հերքի։ Այսօր այդ հայտնի մականունավոր տիկինը, որը համակարգում է մաքսային ոլորտը, տնտեսվարողներից պահանջում է ոչ ավել, ոչ պակաս ներկայացնել դիմում՝ արտահանման թույլտվություն տրամադրելու համար։ Հիմա հարց, պարոն Փաշինյան, դուք այստեղ կոռուպցիոն ռիսկեր տեսնո՞ւմ եք, թե՝ ոչ»,- ասաց Ֆարմանյանն ու շարունակեց թվարկել մաքսային ոլորտում առկա խնդիրները։
Տնտեսագետը հիշեցրեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, հայտարարեց, որ հետայսու մաքսային համակարգում պետք է աշխատեն կայծակնային արագությամբ։ Սակայն, նա հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ են մարդիկ հերթ կանգնում և «գներ ճշտում» մաքսային ծառայողներից։
«Ճիշտ է արդյո՞ք, որ կեղծվել է 2021 թվականի բյուջեի կատարողականը շուրջ 21 մլրդ դրամով։ Կեղծիքի արդյունքում այդ 21 մլրդ դրամը դիտարկվել է որպես հարկային եկամուտ։ Ժողովուրդ ջան, սրանք փաստեր են, որոնք չեն հերքվել»,- ընդգծեց Հայկ Ֆարմանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/10/2022 10:15 Գազի գնի մասին իրարամերժ հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 65. «Ժողովուրդ»
- 08/10/2022 10:02 Դավիթ Գալստյանին` Պատրոն Դավոյին, նոր մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
- 08/10/2022 09:56 Ներքին գործերի սուպերնախարարի պաշտոնին հավակնում է Անդրանիկ Քոչարյանը. «Հրապարակ»
- 08/10/2022 09:53 Սևանի ափին դղյակ կառուցող ՔՊ-ի արտոնյալը հողը նվեր է ստացել. բացահայտում. «Ժողովուրդ»
- 08/10/2022 09:50 ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. «Հրապարակ»
- 08/09/2022 10:30 ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին հայտարարությունները կեղծ են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 64. «Ժողովուրդ»
- 08/09/2022 10:05 Լրագրողներն՝ անցանկալի անձ Արցախում . «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/10/2022 18:17 Արցախի հողը Վերնիսաժում վաճառվում էր մեկ բուռ հողը՝ 3 հազար դրամ. Զոհրաբյան
- 08/10/2022 11:32 Հարկ է կանխել բարբարոսությունը. Գևորգ Դանիելյան
- 08/10/2022 10:54 Իրանի տարածքով Բաքվի բռնապետի նշված ճանապարհը գոյություն ունի ԽՍՀՄ փլուզումից և 1990-ականերին Արցախի մերձարաքսյան գոտու հայկական ազատագրումից ի վեր. իրանագետ
- 08/10/2022 10:21 Ըստ սոցհարցումների տվյալների վերլուծության՝ կանանց 54% ցանկանում է արցախյան բոլոր նախապատերազմական հողերի վերադարձը․ Էդգար Էլբակյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/10/2022 21:24 Նոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում 39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
- 08/10/2022 20:20 «Լեքսուսի» 49-ամյա վարորդը մահացել է
- 08/10/2022 19:55 Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2107–ը. կա վիրավոր
- 08/09/2022 21:48 Վիճաբանություն՝ Վարդենիսի «Դրուժբա» ռեստորանում. հնչել է կրակոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը