Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Ինչու այսպես եղավ եւ ինչպես հաղթել Ադրբեջանին. Սամվել Ֆարմանյան 12/18/2020   20:27  |  ԼՐԱՀՈՍ

Ճիշտ այնպես, ինչպես երեխան սխալ գործելիս է, որ վազում է ծնողի մոտ՝ խորհուրդ հարցնելու, այդպես էլ ժողովուրդներն են. աղետի ժամանակ է, որ վերադառնում են իրենց ծնողի՝ անցյալի կամ պատմության գիրկը, նախ հասկանալու, թե ինչու այդպես եղավ, ապա «խորհուրդ» հարցնելու, թե ինչպես հաղթած դուրս գալ այդ վիճակից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը։

Նա, մասնավորապես, գրել է. 

«Ինչու այսպես եղավ եւ ինչպես հաղթել Ադրբեջանին

Ճիշտ այնպես, ինչպես երեխան սխալ գործելիս է, որ վազում է ծնողի մոտ՝ խորհուրդ հարցնելու, այդպես էլ ժողովուրդներն են. աղետի ժամանակ է, որ վերադառնում են իրենց ծնողի՝ անցյալի կամ պատմության գիրկը, նախ հասկանալու, թե ինչու այդպես եղավ, ապա «խորհուրդ» հարցնելու, թե ինչպես հաղթած դուրս գալ այդ վիճակից: Ինչպես ծնողի խորհուրդը երեխային, այդպես էլ պատմության դասերը ժողովուրդներին, պատրաստի դեղատոմսեր չեն, որ անես կամ ընդունես, ու խնդիրը ինքնաբերաբար լուծվի, այլ ընդամենը հարյուրամյակների կամ հազարամյակների փորձով բյուրեղացած օրինաչափություններ ու ճշմարտություններ են, որոնք անգամ, եթե որպես «դեղամիջոց» տվյալ պահին բուժիչ չեն, սակայն դրանց անտեսումը՝ նոր փորձանքի ու նոր աղետի երկաթյա երաշխիքներ են:

Հիմա, երբ հայ ժողովուրդն ապրում է վերջին հարյուրամյակում իրեն բաժին հասած ամենամեծ աղետը, շատերի հայացքն է ուղղված անցյալին՝ պատմությանը: Ոմանք դա անում են մակերեսայնորեն, որպես «անցյալ» ու «պատմություն» ընկալելով վերջին 2.5 կամ 20/30 տարիները՝ հետանկախական շրջանը: Առավել խորաթափանց ուղեղները ճշմարտացիորեն ավելի հեռուն են գնում եւ զուգահեռներ փնտրում 1920 թ. իրադարձությունների հետ, երբ թուրք-հայկական պատերազմում Հայաստանը պարտություն կրեց, ինչի արդյունքում Հայաստանը տարածքային ու մարդկային մեծ կորուստներ ունեցավ, եւ ի վերջո դադարեց գոյություն ունենալ Հայաստանի առաջին Հանրապետությունը: Մամուլում ու սոցիալական ցանցերում վերջին մեկ ամսում ամենատարբեր լրջության տասնյակ նման հրապարակումներ են եղել ու վստահ եմ՝ դեռ կլինեն:

Որքան էլ զարմանալի թվա, հայ ժողովրդին այսօր հուզող ամենակարեւոր երկու հարցերի «պատասխանը» տալիս է հենց իր ոչ վաղ անցյալի՝ մեկ դար առաջվա պատմությունը: Ուրեմն, այդ «պատասխանը» բնավ էլ թաքնված չէ հաստափոր գրքերի էջերում կամ արխիվի դարակներում, որ քչերին լինի տեսանելի: Այն բոլոր սրատես մարդկանց աչքի առաջ է՝ պարզ ու հասկանալի: Միայն, թե ցանկանաս այն տեսնել:

Ուրեմն, 1920 թ. եւ դրան անմիջապես նախորդած (1918-1919) ու հաջորդած (1921-1923) քաղաքական բուռն ու բախտորոշ իրադարձությունները քննադատաբար վերլուծելու դեպքում ջրի երես է դուրս գալիս երկու պարզ իրողություն, որոնք էլ տալիս են մեր ժողովրդին այսօր ամենաշատը հուզող այդ երկու ամենաէական հարցերի պատասխանը. Ա.) Ինչու՞ այսպես եղավ եւ Բ) Ի՞նչ անել կամ ինչպե՞ս հաղթել Ադրբեջանին:

Ա.) Հայաստանը 1920 թ. պարտվեց թուրք-հայկական պատերազմում եւ Հայաստանի 1-ին հանրապետությունն անկում ապրեց նախեւառաջ այն պարզ պատճառով, որ հանրապետության այն ժամանակվա առաջնորդները վրիպեցին ամենակարեւոր հարցում. նրանք ճիշտ պահին չնկատեցին կամ արժանի խորությամբ չհասկացան, որ մեր տարածաշրջանում դեռեւս 1920 թ. նախորդած շրջանից սկսած տեղի էր ունենում ուժերի հարաբերակցության ռեալ փոփոխություն. Ռուսաստանում 1917 թ. ավարտին տեղի ունեցած բոլշեւիկյան հեղափոխությամբ եւ առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան կայսրության փլատակների վրա քեմալական Թուրքիայի ծնունդով Հարավային Կովկասում տեղի էր ունենում ուժերի այնպիսի շրջադարձային փոփոխություն, որի հետ քաղաքական սառնասրտությամբ հաշվի չնստելը պիտի բերեր ու բերեց պատերազմի, պարտության, տարածքային կորուստների, աղետի ու մեր անկախ պետականության կործանման: Անվանապես ու գործնականում էլ, լինելով առաջին աշխարհամարտում հաղթած Անտանտի կրտսեր դաշնակիցը եւ սպասելով Սեւրի պայմանագրի կյանքի կոչմանը, Հայաստանի այն ժամանակվա առաջնորդները հնարավոր առավելագույնը կամ ոմանց գնահատմամբ՝ պատրանքները, գերադասեցին գետնի վրա տեղի ունեցած ուժերի շրջադարձային փոփոխությունը տեսնելու քաղաքական հրամայականից: Վճռորոշ սխալ, ինչի համար մեր ժողովուրդը փոխհատուցեց ճակատագրական կորուստներով: Ահա այսօր մեր ժողովրդին հուզող առաջին հարցի ճշմարիտ պատասխանը ստանալու դիպուկ բանալին՝ հասկանալու, թե ինչու այսպես եղավ արդեն մեր օրերում՝ 2020 թ.: Կարծում եմ, այսքանն ընթերցելով, միտք ունեցողն ինքնուրույն գլխի կընկնի, թե որտեղ են 1920 եւ 2020 թթ. իմ ակնարկած զուգահեռները՝ մտքում ունենալով նաեւ Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած թավշյա.... «հեղափոխությունն» ու անգամ դրան նախորդած իրադարձությունները:

Բ.) Կայսրություններն ու գերտերությունները կայսրություն ու գերտերություն են այնքանով, որքանով  անընդհատ ձգտում են տարածքային կամ ազդեցության ընդլայնման սեփական պետության տարածքներից դուրս: Այդպես է եղել բոլոր ժամանակներում ու այդպես է նաեւ հիմա. փոխվել են միայն ընդլայնման եւ ազդեցության ձեւերն ու դրա հնարները: Ահավասիկ, 1917 թ. ի վեր բոլշեւիկյան Ռուսաստանը ձգտում էր ընդլայնել իր ներկայությունն ու ազդեցությունը ողջ Հարավային Կովկասում ու նրա սահմաններից էլ դուրս՝ արտահանելով բոլշեւիկյան հեղափոխությունը եւ խորհրդայնացնելով այդ տարածքները: Դեպքերը զարգացան այնպես, որ դեպի Հարավային Կովկաս ընդլայնվող խորհրդային Ռուսաստանի ճանապարհին առաջինը խորհրդայնացվեց պետականության ընդամենը 2 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանը՝ 1920 թ. ապրիլին: Արդյունքում, տարածաշրջանում քաղաքական հետագա զարգացումների ամենակարեւոր գործոնը՝ բոլորին քաջածանոթ ռուսական 11-րդ կարմիր բանակը, հարավկովկասյան երկրներից առաջինը հայտնվեց հենց Ադրբեջանում: Առաջինը խորհրդայնացված լինելու ու իր տարածքում 11-րդ կարմիր բանակն արդեն ունենալու ուժով էլ 1920 թ. ապրիլից՝ Ադրբեջանի խորհրդայնացումից մինչեւ 1920 թ. դեկտեմբերի 2՝ Հայաստանի խորհրդայնացում, եւ մինչեւ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի ստորագրում (1921 թ. մարտ ու հոկտեմբեր) ու Արցախի ճակատագրի որոշում 1921 թ. հուլիս) Ադրբեջանը շահեց ռուսական իշխանությունների բարեհաճությունը, եւ սեփական շահերը համադրելով Ռուսաստանի շահերի հետ, կարողացավ ստանալ ռուսական իշխանությունների՝ Լենինի, Ստալինի, Չիչերինի եւ այլոց աջակցությունը տարածքային գրեթե բոլոր «վիճելի» համարվող հարցերում: Նախիջեւանի ու Արցախի հետագա ողբերգական ճակատագիրը այս ամենի արտացոլանքն էր ընդամենը:

Այս համառոտ պատմական ակնարկից հետո, գալով մեր օրերին ու արդեն ունենալով Ա հարցի վերոշարադրյալ բանալին, սրատես աչքի ու խորաթափանց մտքի համար պիտի պարզ լինի, որ հանգամանքների բերումով այսօր 1920 թ. Ադրբեջանի դերում հայտնվել ենք մենք՝ Հայաստանն ու Արցախը, որքան էլ ծվատված ու պարտված: Հայաստանն է դեպի Հարավային  Կովկաս կրկին ընդլայնվող Ռուսաստանի դեռ միակ դաշնակիցը ռազմաքաղաքական ու տնտեսական կառույցներում՝ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, Հայաստանում ու Արցախում են տեղակայված ռուսական զինված ուժերը կամ 1920 թ. բառամթերքով ասած «11-րդ կարմիր բանակը»:

Հետեւաբար, օձի խելք պետք չի ունենալ՝ հասկանալու համար մեր իսկ պատմության այս դասը, թե որտեղ փնտրել ու ինչպես գտնել մեր ժողովրդին այսօր ամենաշատը հուզող երկրորդ հարցի պատասխանը՝ ինչպես այս աղետալի իրավիճակից դուրս գալ հաղթած կամ ինչպես հաղթել Ադրբեջանին: Մեզ պետք է գոնե այսօր, թեեւ ուշացած, ճիշտ ու սառնասրտորեն գնահատել տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացները եւ առանց ավելորդ սեթեւթեթանքների հանդես գալ ճիշտ այն դերում, որում 1920-1921 թթ. հանդես եկավ Ադրբեջանը՝ դառնալով Հարավային Կովկասում ընդլայնվող ռուսական տերության համար մեկ դաշնակիցը եւ արդյունքում՝ տարածքային առումով շահած կողմը:

Մնացյալ ամեն ինչը, որքան էլ կարեւոր, սակայն իր քաղաքական նշանակությամբ ածանցյալ են՝ մեր բանակի վերականգնումից մինչեւ Արցախի վերածնունդ, սոցիալական, հոգեբանական ու այլ կարեւոր հարցեր: Այդ ամենը, նաեւ խաղաղության ու բարգավաճման տեւական երաշխիքները ինքնաբերաբար եկող հանգամանքներ են՝ ածանցվելով այս առանցքային հարցի շուրջ չուշացած ու սառնասիրտ որոշումների կայացումից:

Իսկ թե ով/ովքեր ու ինչ քայլերով կարող են այսօր ստեղծված իրավիճակում մեր երկիրը տանել տեւական հաղթանակի այս գրեթե երաշխավորված ճանապարհով, թող դատի մեզանից յուրաքանչյուրը՝ կշեռքի նժարին դնելով Հայրենիքի ապագայի հանդեպ պատասխանատվությունն ու պահի պատմական լրջությունը:

Ես ինքս ինձ համար այս կարևոր հարցի պատասխանն ունեմ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:05 18/12/2020  |  ԼՐԱՀՈՍ5 միլիարդի տրամաբանական շարունակությունը. Էլինար Վարդանյան
17:24 18/12/2020  |  ԼՐԱՀՈՍԵրկուշաբթի կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների. Փաշինյան
16:19 18/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱլիեւը հանդես է եկել ի պաշտպանություն Փաշինյանի
10:09 18/12/2020  |  ՄամուլՎանեցյանը փորձել է մտնել Փաշինյանի աշխատասենյակ և ձերբակալե՞լ նրան. «Իրատես»
10:05 18/12/2020  |  Մամուլ«Իմ քայլի» մեկ տասնյակից ավելի պատգամավորներ դնում են Փաշինյանի հրաժարականի հարցը. «Իրատես»
09:59 18/12/2020  |  ՄամուլՓաշինյանի գնալու հարցը ռուսական վերնախավի համար մեկընդմիշտ փակված հարց է. «Իրատես»
00:21 18/12/2020  |  ԼՐԱՀՈՍԲորելը հայտարարել է, որ չի կարողացել ԵՄ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ եռակողմ հանդիպում անցկացնել
00:01 18/12/2020  |  ԼՐԱՀՈՍՊետք է 19.12.2020-ին փակել Եռաբլուրի ճանապարհը՝ Նիկոլ Փաշինյանի առջեւ. Ապրիլյան պատերազմի մասնակից
23:44 17/12/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Ալիևի հետ պայմանավորվել է մաս- մաս փոխանակել գերիներին, մի քանիսին Նիկոլն ուզում է որպես «Նոր տարվա նվեր». , սա սադիզմ է, ու Ալիևը կանի այդ նվերը. Գառնիկ Իսագուլյան
23:40 17/12/2020  |  ԼՐԱՀՈՍ«Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում Ռուսաստանի Դաշնությանը, նպատակը՝ արևմտյան ուժերի օգնությամբ իշխանության մնալն է». Երվանդ Բոզոյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]