ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանները պատասխանել են, թե ինչու են «Երկիր Մեդիա» ՀԸ-ի օպերատորի նկատմամբ ուժ կիրառել 12/15/2020 17:08 | ԼՐԱՀՈՍ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի աշխատակից Հասմիկ Բուդաղյանը հրապարակել է ոստիկանությունից՝ «Երկիր Մեդիա» ՀԸ օպերատոր Հայկ Սուքիասյանի հանդեպ կիրառված ոստիկանական բռնության առնչությամբ հարցման պատասխանը։
«Լրագրողական 10 կազմակերպություններ դեկտեմբերի 2-ին հանդես էին եկել հայտարարությամբ՝ նախորդ օրը կազմակերպված ակցիայի ընթացքում «Երկիր Մեդիա» ՀԸ օպերատոր Հայկ Սուքիասյանի հանդեպ կիրառված ոստիկանական բռնության առնչությամբ։
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից դեկտեմբերի 8-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին հայտնել էին, որ այդ դեպքով ծառայողական քննություն է ընթանում, իսկ այսօր ԽԱՊԿ-ը նամակ ստացավ նույն վարչությունից, որում մասնավորապես ասվում է, որ ծառայողական քննությամբ Հայկ Սուքիասյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելու հանգամանքը չի հաստատվել։
«Պարզվել է, որ բողոքի ակցիայի ժամանակ Հայկ Սուքիասյանը դրսևորել է ակտիվ վարքագիծ, հրմշտել է ոստիկանության ծառայողներին՝ ցանկանալով դուրս գալ դեպի ճանապարհի երթևեկելի հատվածի կենտրոնական մաս, ուստի ոստիկանության ծառայողները, համաչափ ֆիզիկական ուժ կիրառելով՝ վերջինիս նստեցրել են պարեկային ավտոմեքենայի մեջ, որտեղ ճշտվել է, որ այդ քաղաքացին «Երկիր Մեդիա»-ի աշխատակից է, որից հետո նրան անմիջապես իջեցրել են պարեկային ավտոմեքենայից։ Միաժամանակ պարզվել է, որ Հայկ Սուքիասյանի տեսախցիկը չի վնասվել, այլ միջադեպի օրը խառնաշփոթի հետևանքով մի պահ կորցրել է ուղիղ հեռարձակման համար նախատեսված սարքը (մոդեմը), որը հետագայում գտնվել և վերադարձվել է իրեն։
Վերոգրյալի կապակցությամբ ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք»։
Նշեմ, որ ԽԱՊԿ-ն այս դեպքը ներառել է իր տարեկան զեկույցում՝ որպես ֆիզիկական ճնշում։
Ավելի վաղ՝ «Ազատություն» ՌԿ վրա հարձակման առնչությամբ արված նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո էլ Ոստիկանությունից ԽԱՊԿ-ին հայտնել են, որ կատարվածի առնչությամբ հետաքննություն է ընթանում, իսկ նոյեմբերի 23-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնից հայտնել են, որ գործն ուղարկվել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտ՝ իրենց վարույթում գտնվող քրեական գործին կցելու և հետագա ընթացքը որոշելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ