ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա վերջին ձայնագրությունը չէ, Փաշինյանի անվտանգության երաշխիքներ ստանալն ավելի է բարդանալու. քաղտեխնոլոգ 12/12/2020 16:03 | ԼՐԱՀՈՍ
Այդ ձայնագրությունը վերահաստատում է, որ «տարօրինակ» և «զարմանալի» գործողություններ են տեղի ունեցել, որոնց ամենաթեթև բնութագրումը կարելի է տալ՝ անմեղսունակություն: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ համացանցում տարածված հեռախոսազրույցի ձայնագրությանը՝ Արցախի նախագահի և ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանի մասնակցությամբ:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ հեռախոսային խոսակցության ընթացքում Արայիկ Հարությունը բողոքել է, որ արդեն 10 օր է, ինչ օգնություն է խնդրում Հայաստանից, բայց չի ստանում ։ Ռ.Իսրայելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է, որ ձայնագրության մեջ իր ձայնն է, որ նման խոսակցություն իրապես եղել է ՝ նոյեմբերի 6-ին կամ 7-ին։
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ հիմա արդեն շատ ավելի լուրջ կասկածներ կան, նույնիսկ իրավական տեսակետից, որ եղել է դավաճանությունների շարան։
«Ձայնագրությունում Արցախի նախագահի մակարդակով ասվում է՝ 10 օր խնդրել են Հայաստանից զորք ուղարկել, սակայն համառորեն այդ զորքը չի ուղարկվել: Սա փաստ է, որ ոչ թե զինվորական է ասում, այլ՝ Արցախի նախագահը, որը պատերազմական գործողությունների համար գլխավոր պատասխանատուն էր»,-մեզ հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը:
Վերջինս արձանագրում է՝ այս ձայնագրությամբ վերահաստատվեց՝ Հայաստանի իշխանությունը հանցավոր կերպով չի կատարել իր պարտավորությունները՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ իր ոչ կոմպետենտության պատճառով.
«Եթե նույնիսկ չի կարողացել իր գործառույթներն իրականացնել, դա շատ ծանր հետևանքների է բերել, դրա համար պատասխանատվություն պետք է լինի։ Այսինքն, վերահաստատվեց, որ Հայաստանի ղեկավարը իր պարտավորությունները չի կատարել՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով, դա քննությունը պետք է պարզի՝ ինչ է եղել հանցավոր անգործություն, թե՝ դավաճանություն»,-ասաց փորձագետը:
Վիգեն Հակոբյանը նշում է, որ այս գործընթացի բոլոր մասնակիցները հասկանում են, որ նավը խորտակվում է և յուրաքանչյուրը փորձում է հնարավոր բոլոր մեթոդներով իր մեղքի բաժինը թեթևացնել՝ փորձելով իր մեղսակցությունը նվազեցնել:
Փորձագետի դիտարկմամբ՝ վարչապետի իշխանության մնալու հիմնական նպատակը՝ անվտանգության երաշխիքներ ստանալն է.
«Հիմնական միտումը անվտանգության իրական երաշխիքների բացակայությունն է։ Կարելի է ենթադրել նաև, որ դեռևս պարտավորություններ կան, որոնք չեն բխում համաձայնագրից։ Սա վարկած է, բայց իմ կարծիքով, հիմնական խնդիրը Փաշինյանի՝ իր և մերձավոր շրջապատի անվտանգության երաշխիքներն են, երկրորդ՝ քաղաքական երաշխիքներն են իր թիմի համար, որովհետև ինքը և իր թիմը ընդունում են՝ արտահերթ ընտրություններ լինելու է, սակայն խնդիրը ժամկետների մեջ է և , թե ով պետք է կազմակերպի այդ ընտրությունները»,-ասաց Հակոբյանը:
Փորձագետը կասկածներ հայտնեց, որ սա վերջին ձայնագրությունը չէ, որոնք զգալիորեն հարվածելու են Փաշինյանի վարկանիշին և անձնական իմիջին, բարդացնելու են իր երաշխիքներ ստանալը.
«Փաշինյանը մինչև հիմա համոզված չէ, որ ինքն ունի բավարար երաշխիքներ։ Սա նշանակում է, որ նա ավելի բարձր երաշխիքներ է ուզում, ոչ միայն ֆիզիկական անվտանգության, այլ՝ իրավական անձեռնմխելիության, շատ լավ հասկանալով, թե ով է մեր տարածաշրջանում գլխավոր դերակատարը։ Գուցե դեռ չի ստացել անվտանգության երաշխիք Ռուսաստանից:
Ես չեմ պատկերացնում, ինչպես կարող է ամեն բան տապալած ղեկավարը հանդիսանալ վերածննդի սիմվոլ, ինքը պարտության և ձախողման սիմվոլ է, և չի կարող երկիր ղեկավարել՝ թեկուզ հոգեբանական և քաղաքական տեսանկյունից, պետական ապարատը չի ենթարկվում վարչապետին, պետական ապարատը անորոշ վիճակում է՝ սպասում են, որ փոփոխություն է լինելու, հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր ֆիգուր է, այդ ինքն է ասում ևս 6 ամիս,բայց բոլորը հասկանում են որևէ նման շանս չկա»,-ասաց Վիգեն Հակոբյանը:
Վերջինս նկատում է՝ վարչապետը շահարկում է՝ թող ժողովուրդը որոշի, քանի որ հասկանում է, այս անգամ գործընթացը չի լինելու այնպես, ինչպես 2018թ-ին, երբ զանգվածներն էին ամեն ինչ որոշում, քանի որ հիմա ինստիտուցիոնալ պրոցեսներ են ընթանում.
«Համակարգերն են իրեն դուրս շպրտում՝ կաթողիկոսները, ներկա և նախկին նախագահները, տեղական ինքնակառավարման մարմինները, ազդեցիկ գործարարները, որոնք Ռուսաստանի հետ են կապված: Ժողովրդի աջակցություն ասելով նկատի ունի ֆեյսբուքյան աջակցությունը:
Այն մարդիկ, որոնք իրեն աջակցում են, նույն ձևով կիսում են և կիսելու են դավաճանության պատասխանատվությունը»,-ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ ժողովրդին ապավինելը սովորական դեմագոգիա է, մանիպուլյացիա, որով ինքը փորձում է թեման շեղել.
«Վերջերս ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Փաշինյանը առաջարկություն արեց բանակցությունների, ասելով՝ եկեք խոսենք արտահերթ ընտրությունների, այլ ոչ՝ իմ հրաժարականի մասին։ Բայց իրականում ինքն ընդամենը բանակցում է իր անվտանգության շուրջ, որի բաղկացուցիչ մաս կարող է լինել ապագա ընտրություններում իր քաղաքական թիմին ինչ-որ բան տալը»,-զրույցի վերջում ասաց Վիգեն Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ