ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը հոգեկան հիվանդ չէ, անմեղսունակի վարկածի կիրառմամբ պատասխանատվությունից խուսափել չի հաջողվի 12/11/2020 23:59 | Մեկնաբանություն
Փաշինյանի կերպարը դիտարկելիս, մենք հաճախ ենք նշում, որ նա մանիպուլյատոր է և խաղացող։ Մենք նրան և՛ ընդդիմադիր ժամանակ, և՛ այս 2․5 տարվա ընթացքում հիմնականում տեսել ենք անհավասարակշիռ, հիստերիկ, ոչ ադեկվատ, իմպուլսիվ, զգացմունքներին չտիրապետող, մի տեսակ՝ լեզուն մտքից առաջ վազող, առանց երկար-բարակ մտածելու խոսող, հետին թվով միայն իր ասածները մեղմող, սրբագրող, խմբագրող անձի դերում։ Ի վերջո, մի օր մի բան ասող, հաջորդ օրը՝ դրա տրամագծորեն հակառակը պնդող, իր ասածների և արածների համար անպատասխանատու մարդու դերում։ Կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել՝ այդպիսի մարդու տպավորություն թողնող անձի դերում։ Նման դեպքերում հեշտ է ասել՝ գործ ունենք անմեղսունակի, հոգեկան հիվանդի հետ։
Փաշինյանը, սակայն, ոչ անմեղսունակ է, ոչ էլ՝ հոգեկան հիվանդ։
Կարծում եմ՝ շատերը արձանագրած պիտի լինեն, որ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, որ պատգամավորների հարցերի հիմնական պատասխանողն էր և փոքրիկ բացառությամբ՝ գրեթե ողջ ընթացքում ամբիոնի մոտ էր, բոլորովին այլ, չափազանց համբերատար ու հանդուրժող վարքաբանություն դրսևորեց, քան որպես կանոն՝ դրսևորում է։
Մեր դիմաց կանգնած էր անհողդողդ ու սառնասիրտ Փաշինյան, որին մինչև վերջ էլ անհնար եղավ հունից հանել։ Նա սառնասրտորեն էր լսում Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչների՝ իրեն ուղղված՝ հրաժարական ներկայացնելու պահանջն ու հորդորը, որպես Արցախն ու Հայաստանը պատերազմում պարտության մատնած ղեկավարի՝ իրեն հասցեագրված մեղադրանքները, ընդհուպ՝ ինքնասիրությանը դիպչող՝ օրինակներն ու մեջբերումներ, որ իրեն լուրջ չեն ընդունում , ծաղրում են իրեն և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։ Փաշինյանի սառնասրտությունը տեղի չտվեց ոչ այն ժամանակ, երբ ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանը նրան իրավաբանական պարզագույն ճշմարտություններ էր սովորեցնում՝ հղումներ անելով նաև ՀՀ Սահմանադրության հոդվածներին և այդպիսով շեշտելով, որ վարչապետը Մայր օրենքին նույնիսկ չի տիրապետում։
Նա շարունակեց ամենայն սառնասրտությամբ լսել Էդմոն Մարուքյանի երկաշաշունչ թվարկումները, թե քանի-քանի կառույցներ և անհատներ են պահանջում նրա հրաժարականը, ի հավելումն, ԱԺ շենքից դուրս ընթացող հանրահավաքը՝ իր հրաժարականի պահանջով։ Վերջապես, նա սառնասրտորեն ընդունեց և կարելի է ասել՝ կուլ տվեց ԱԺ պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանի՝ հրաժարական ներկայացնելու համար իրեն տրված դատարկ թուղթը․․․
Դեկտեմբերի 9-ի չորեքշաբթի օրվա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի Փաշինյանի վարքաբանությունը մեկ բանի վկայությունն էր, այն, որ մեր առջև կանգնած սառնասիրտ ու նյարդերն անջատած մարդը օտար գործակալ է։ Գործակալ, որ , երբեմն նաեւ հոգեկան հիվանդի դերում հանդես գալու առաքելություն ունի։ Գործակալ, որ դեռ ավարտին չի հասցրել իր միսիան։ Այս մասին չի՞ վկայում նաև իր, իր կնոջ վերաբերյալ հայկական իրականության մեջ բնավ ոչ անկարևոր շրջանակներից հնչող վիրավորական և արժանապատվությանը դիպչող փաստերն ու վկայակոչումները /Գառնիկ Իսագուլյանի ներկայացրածը՞՞՞/։ Հիշենք միայն, Փաշինյանի՝ մի առիթով ասվածը, որ ինքը երբեք ու երբեք անպատասխան չի թողնում իրեն և իր ընտանիքին վերաբերող որևէ վարկաբեկիչ նյութ, մեղադրանք․․․Օդնակո․․․
Ամեն ինչ համադրելի է․ և՛ պատերազմից հետո Ալիևի անվանական ծաղրուծանակը, և՛ ադրբեջանական մամուլում ձեռ առնելը, և՛ Բաքվի շքերթի ժամանակ Ալիևի ու Էրդողանի հոխորտանքը, թե՝ պատրաստվեք նոր պատերազմի՝ Զանգեզուրը, Երևանն ու Սևանը մերն են եղել։
Իսկ այս համապատկերում՝ ռուսական քաղաքագիտական շրջանակներում ծավալվող քննարկումները նույնպես հաստատում են նոր պատերազմի անխուսափելիությունը։
Փաշինյանը անմեղսունակ չէ, հոգեկան հիվանդ չէ։ Նա օտարերկրյա գործակալ է։ Սակայն, իր գործած դավաճանության, ահավոր ոճիրի դիմաց ըստ արժանվույն պատիժը կրելուց խուսափելու համար, թերևս, կփորձի խաղարկել հոգեկան հիվանդի՝ անմեղսունակի տարբերակը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ