Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

«Ալիևի հաջորդ քայլը լինելու է՝ տարածք գումարի դիմաց բանաձևը, թիրախում Սյունիքն է». թուրքագետ 12/10/2020   20:36  |  Հարցազրույց

Ադրբեջանում այսօր մեծ զորահանդես է: Հարևան երկրում տոնում են արցախյան պատերազմում տարած հաղթանակը: Զորահանդեսը պատվել են երեսուն տարի հաղթանակը միայն երազում տեսած Իլհամ Ալիևն ու հայերի նոր ցեղասպանությունն արդեն  պլանավորած Ռեջեբ Թայիբ Էրդողանը: Հաղթանակի անչափելի բերկրանքը չթաքցնելով, Բաքվի  կենտրոնից Ալիևն ու Էրդողանը  հրապարակում են այս անգամ արդեն՝  Հայաստանի Հանրապետության ոչնչացման ճանապարհային քարտեզը՝ Սյունիք- Սևան- Երևան…Ձեռքերն Ալլահին մեկնած՝ Էրդողանը հանգիստ շունչ է քաշում. «Էնվեր փաշայի հոգին այսօր փառավորվեց»,- ասում է Թուրքիայի առաջնորդը:

Իսկ թե ինչո՞ւ  է Բաքվում հայ – ադրբեջանական պատերազմի հաղթանակին նվիրված զորահանդեսի ընթացքում Թուրքիայի նախագահը հիշատակում երիտթուրքերի ցեղասպան առաջներդ Էնվեր փաշային, «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզեցինք թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմաբան Ռուբեն Մելքոնյանից. .

- Պարոն Մելքոնյան, Ադրբեջանը  Բաքվում այսօր տոնում էր իր հաղթանակը:  Իսկ ի՞նչ էր անում այնտեղ Էրդողանը:

- Էրդողանը նույնպես տոնում էր՝ հաղթանակի իր բաժինը…Սա թուրք- ադրբեջանական համատեղ ծրագիր էր: Հետևաբար, պատերազմի հաղթական զորահանդեսի ժամանակ, բնականաբար, Էրդողանի ներկայությունը նույնիսկ չէր էլ քննարկվում, ինչը, ևս մեկ անգամ ապացուցում է Թուրքիայի ու Ադրբեջանի միասնականությունը, ինչպես նաև նրանց միասնական ջանքերը՝ ընդդեմ Արցախի, Հայաստանի և հայության: Այս փաստը բացահայտ և ընկալելի է բացառապես բոլորի համար,  նույնիսկ այլ երկրների, բացի Հայաստանի Հանրապետության օրվա իշխանություններից և նրանց սատարող անընկալելի զանգվածից, որը չտեսնելով  իրական և վտանգավոր թշնամուն, շարունակում է մտացածին թշնամիներ փնտրել երկրի ներսում: 

- Ի՞նչ տողատակով Էրդողանը Բաքվում հիշատակեց  երիտթուրք պարագլուխ Էնվեր փաշայի անունը:

- Էրդողանի այսօրվա ելույթը հատուկ ուշադրությամբ պետք է վերլուծել, որը ոչ պակաս ագրեսիվ և վտանգավոր ակնարկներ էր պարունակում, քան Ալիևինը: Մասնավորապես, երկու կետի վրա կուզենամ հրավիրել ձեր ուշադրությունը: Առաջինը որոշ առումներով  սիմվոլիկ է և վերաբերում էր ձեր կողմից նշված՝ Էնվեր փաշայի հիշատակությանը: Այո, Էրդողանը կարծում է, թե այսօր փաշայի  հոգին փառավորվել է: Մենք գիտենք, որ սրանից հարյուր տարի առաջ Էնվեր փաշայի եղբայրը, իր իսկ հորդորով  Արցախի որոշակի տարածքներ էր գրավել, որտեղ հայերի կոտորած էր կազմակերպել: Եվ, ահա, այսօր Էրդողանը Բաքվում զորահանդեսի ընթացքում, հիշելով Էնվեր փաշային, ցանկացավ ցույց տալ, որ իրենք ևս երիտթուրքական պարագլուխների գործի ուղիղ շարունակողն են: Երկրորդ դրվագը, որը ցանկանում եմ առանձնացնել այդ ելույթից, այն է, որ Էրդողանը խոսեց որոշ նյութական վնասների մասին, որն իբրև հասցրել է  հայկական  զինուժը՝ Ադրբեջանի տարածքում ավիրելով շենքեր և շինություններ, այդ թվում նաև, իբր մզկիթներ և այլն: Էրդողանը խոսեց այն մասին, որ այդ վնասների հատուցման նպատակով պետք է պատասխան պահանջել հայկական կողմից: Սա չափազանց վտանգավոր շեշտադրում էր այն առումով, որ ստացվում է՝ Հայաստանը պետք է նաև ֆինասական հսկա փոխհատուցում տա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմին հասցված իբր վնասների համար, ինչը վստահաբար միլիարդների հասնող գումարների հայց է լինելու:  Այլ կերպ ասած, Էրդողան -  Ալիև ելույթն այսօր չափազանց  վտանգավոր սպառնալիքների արսենալ էր, որը թուրք - ադրբեջանական տանդեմը փորձելու է ներկայացնել Հայաստանի դեմ, լավ իմանալով, որ Հայաստանի այս իշխանությունները որևէ տեսակի դիմադրողականություն չունեն այս ամենին հակադարձելու  և երկիրը վերջնական կործանման չտանելու համար:

- Պարոն Մելքոնյան, նման հայտարարությամբ վերջերս հանդես եկավ նաև Ալիևը՝ խոսելով  պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմին հասցված նյութական վնասների մասին, որի առնչությամբ, խոսակցությունների մակարդակով տեղեկություն  տարածվեց, թե, իբր այդ  վնասները փոխհատուցելու համար Ադրբեջանին կարող են զիջվել նաև հարավային սահմանից՝ Սյունիքի որոշ տարածքներ: Փաստորեն,  Էրդողանն այսօր շարունակեց Ալիևի վտանգավոր թեզը՝ ինչ-որ կերպ հաստատելով դա …

- Այո, ասեմ ավելին՝ սա թուրք- ադրբեջանական արդեն իսկ ուրվագծվող  ապագա ծրագիրն է: Ադրբեջանն անպայման շարունակելու է արդեն  Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ռազմատենչ քաղաքականությունը, արդեն հենց այս ուղղությամբ: Պատրաստվենք, որ Ալիևի հաջորդ քայլը լինելու է՝ տարածք գումարի դիմաց բանաձևը, թիրախում Սյունիքն է: Սա արդեն իսկ  հստակ ուրվագծված սպառնալիք է:

- Հաշվի առնելով այսօրվա  զորահանդեսին Ալիև - Էրդողան տանդեմի լկտի և ամբարտավան վարքը, կարո՞ղ ենք հետևություն անել, որ մեզ առաջիկայում, գուցե ամենամոտ ապագայում, նոր պատերազմ է սպասվում,  այս անգամ արդեն՝ Հայաստանի Հանրապետության հետ :

- Եթե մինչ այս մենք տարիներով բարձրաձայնում և ահազանգում էինք այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը ռեալ  սպառնալիք են Արցախի և Հայաստանի Հանրապետության ու հայության գոյության համար, ապա վերջին պատերազմի արդյունքում մենք մեր աչքերով տեսանք դա: Չգիտես ինչի, կամ միգուցե արդեն  հայտնի է թե ինչու, վերջին երկուսուկես տարիների ընթացքում մեր երկրում իշխում էր լիովին հակառակ՝ բարի թուրքերի հետ երկխոսության գնալու և նրանց ներելու  տրամադրվածությունը: Սրանով այդ ուժերն ու մարդիկ թուլացնում էին  իրական սպառնալիքի նկատմամբ  մեր հասարակության և ժողովրդի  ունեցած զգոնությունը: Այսօր էլ Թուրքիան շարունակում է ռեալ և խիստ վտանգավոր սպառնալիք մնալ՝ Հայաստանի և հայության գոյության համար, առհասարակ, իսկ թե ապագայում ի՞նչ դրսևորումներ կունենա այդ սպառնալիքը  ուղիղ Հայաստանի Հանրապետության վրա, դժվար է ասել:  Մի բան հաստակ է՝ Թուրքիան, ինչպես հարյուր տարի առաջ, այսօր նույնպես և գուցե ավելի շատ, չի ցանկանում հանդուրժել հայի գոյությունը, այլ կերպ ասած, Թուրքիան պատրաստ է նոր ցեղասպանություն իրականացնել՝այս անգամ արդեն վերջնական  հայաջնջման նպատակով:

Այսօր արդեն նրանք բացահայտ հռչակեցին իրենց հաջորդ թիրախները: Մասնավորապես Ալիևի խոսքում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ այսօր  կոնկրետ  վիրավորանք և սպառնալիք հնչեց, ընդ որում, հստակ տեղանունների տեսքով՝ Սյունիք – Սևան- Երևան: Բոլորովին այլ հարց է, թե ի՞նչ է այս մասին մտածում այսօրվա հայաստանյան իշխանությունը: Զարմանալի է, որ այս իշխանություններն ու Փաշինյանը հատկապես,  «դուխով» են միայն իրենց երկրի ներսում, իրենց իսկ հայրենակիցների նկատմամբ՝ ձերբակալելով Արցախի գոյության համար պայքար մղած նախկին նախագահներին, հեղինակազրկելով  նույն թուրքի նկատմամբ փայլուն հաղթանակներ  տարած գեներալներին, նվաստացնելով հերոսից մինչև ամենահասարակ հայ ժողովրդին և այսպես շարունակ: Ուղղակի անհասկանալի է, թե ինչո՞ւ այս վարչապետը որևէ կերպ չի արձագանքում իր հասցեին հնչեցրած Ալիևի բազմաթիվ, մինչև անգամ՝ անձնական բնույթի նվաստացուցիչ վիրավորանքներին: Ես վստահ էլ չեմ, որ այսօրվա՝ Ալիև - Էրդողան հոխորտանքներից հետո, պարտված իշխանության պարտված ղեկավարը  որևէ կերպ կհակադարձվի նրանց:

- Իսկապես, պարոն Մելքոնյան, սա ուղղակի անհավատալի է՝ այսօրինակ լռությունը…Էլ վիրավորանք  չմնաց, որ Ալիևը չհնչեցնի սրա հասցեին և ի պատասխան՝ ձայն բարբառո անապատի…

- Սա իմ պատկերացումներից դուրս բան է՝  ո´չ ղեկավարի, ո´չ զուտ տղամարդկային արժանապատվության տեսանկյունից դատելով, ես չեմ կարողանում հասկանալ այդ մարդու լռությունը: Չգիտեմ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել սա …

 

Հեղինակ՝  Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:16 10/12/2020  |  ԼՐԱՀՈՍԶանգեզուրը, Գյոյչան, Իրևանի շրջանը մեր պատմական հողն է. Ալիևի հայտարարությունը՝ զորահանդեսին
14:00 10/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք զրկվել ենք մեր հայրենիքի 1/4-ից.թուրքագետ
23:25 09/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի հետ երկխոսություն սկսելու իշխանական պատգամավորի հայտարարությունը չի կարող դրական ազդել ռազմագերիների փոխանակման գործընթացի վրա. Թուրքագետ
23:00 09/12/2020  |  Քաղաքական«Փաշինյանն այսօր արտաքին աշխարհի ղեկավարներից ամենամտերիմ հարաբերությունների մեջ է Ալիևի և Էրդողանի հետ, և սա 100 տոկոս է». Գառնիկ Իսագուլյան
18:11 09/12/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Էրդողանը հայտարարել է «ադրբեջանական հողերի ազատագրման գործում» Թուրքիայի ներդրման մասին
15:21 08/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱյս տարիների ընթացքում մտավորականների թիրախավորումը զուգակցվում էր նաև ազգային արժեքների հանդեպ հարձակումներով.Ռուբեն Մելքոնյան
22:08 07/12/2020  |  Ղարաբաղյան հակամարտությունՍկանդալային ձայնագրություն. Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկել՝ Արցախի 5 շրջաններից հրաժարվելու համար
20:03 07/12/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Էրդողանն արդեն ներկայացնում է, թե ինչ տիպի ճանապարհ է Մեղրիում լինելու․ Մելքոնյան
11:11 04/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱթաթուրքի մահվան օրը Ալիևը չի կարող հռչակել «հաղթանակի օր» .նա փոխել է Թուրքիայում դժգոհության ալիք առաջացրած իր որոշումը
15:18 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍԸնթացքի մեջ է. Ալիևը հավաստիացրեց, որ ԼՂ-ում գերիների ու մահացածների դիերի փոխանակումը կիրականացվի

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]