ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կա՞ ՀՀ-ում մեկը, որն իրավասու է ՀՀ ինքնիշխան տարածք զիջի որևէ մեկին, դա հանցագործություն է, փաստաբան 12/10/2020 19:15 | ԼՐԱՀՈՍ

Բնական է, որ չէր էլ կարող լինել Ադրբեջանի հետ մեր սահմանների սահմանազատման վերաբերյալ որևէ ձեռքբերված համաձայնություն կամ իրավական հիմք՝ հաշվի առնելով մեր և Ադրբեջանի միջև հարաբերությունների ի սպառ բացակայությունը և ստեղծված իրավիճակը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո Ադրբեջանին է հանձնվել մեր հայրենիքի Արցախյան հատվածի գերակշռող տարածքը՝ շուրջ 80 տոկոսը, ՀՀ սահմանամերձ որոշ տարածքներ։ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այժմ հայ-ադրբեջանական սահմանը գծվում է GPS-ի միջոցով, մինչեւ դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում հայտարարել են, որ չկա որևէ այլ փաստաթուղթ՝ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ։ Մինչդեռ ադրբեջանցիների զինվորականները մոտենում են հայկական դիրքերին ու ՀՀ զինված ուժերը որեւէ կերպ դա չեն կանխում։
Փաստաբան Նորայր Նորիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշեցրեց Վրաստանի օրինակը, մասնավորապես, Վրաստանի հետ ունենք գերատեսչական, երկու երկրների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով, որը զբաղվում է հայ-վրացական պետական սահմանի գծման հարցերով։ Փաստաբանը գտնում է, որ նույնը պետք է նաև այս դեպքում լինի, համապատասխան իրավական հիմքեր, նորմեր պետք է ձևավորվեն՝ փոխադարձ պայմանավորվածությամբ, որը հնարավորություն կտա հայ-ադրբեջանական սահմանների ճշգրիտ սահմանազատման համար՝ հաշվի առնելով նաև բազմաթիվ պատմական, արխիվից հանված փաստաթղթեր, քարտեզներ։
Նորիկյանն ընդգծեց՝ որևէ մեկը չի կարող ՀՀ սուվերեն տարածքը զիջել որևէ մեկին, դա անհնար է, պետք է ներկայացնել հիմնավորումներ, թե դրանք ինչ տարածքներ են, սահմանազատման ինչ տրամաբանություն է գործում։
«Ես բացառում եմ, որ ՀՀ որևէ տարածք ուղղակի հենց այնպես զիջվի Ադրբեջանին։ Ես բացառում եմ։ Եթե որևէ մեկը նման բան անի, դա հանցագործություն է։ Չգիտեմ, թե որքանով են այդ տեղեկությունները հավաստի։ Նման տեղեկություններ հրապարակողները պետք է հավաստի ներկայացնեն, կոնկրետ որ մարզից, համայնքից այն տարածքը, որը հանդիսանում է ՀՀ ինքնիշխան տարածք՝ կամայականորեն տրամադրվում է կամ հանձնվում է Ադրբեջանին։ Ի սեր Աստծո՝ պետք է լուրջ մոտենալ, այս հայտարարությունները չափից լուրջ են։ Այդ մարդիկ ընդհանրապես պարտավոր են ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազություն և ներկայացնել տվյալները։ Ընդհանրապես կա՞ ՀՀ-ում մեկը, որ իրավասու է ՀՀ ինքնիշխան տարածք զիջի որևէ մեկին։ Նման մարդ չկա, նման սուբյեկտ չկա »,- ասաց Նորիկյանը՝ նշելով, որ հայտարարությունների հիմքում կոնկրետ փաստեր լինեն։
Փաստաբանը չի բացառում, որ սահմանազատման գործընթացում կարող են լինել տարակարծություններ և այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ հանձնաժողովներ գործեն և ամեն մի մետր հողի համար պայքարել։
Ըստ Նորիկյանի՝ իրավասու մարմինները պարտավոր են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով համապատասխան ընթացք տալ։
Իսկ թե ինչու ՀՀ իրավապահ մարմինները չեն արձագանքում նման հայտարարություններին, Նորիկյանն արձանագրեց, որ արդեն 2 տարի է, ինչ բարձրացնում է այդ հարցը, որ իրավապահ համակարգը չի աշխատում, կան խորքային խնդիրներ։
«Բայց Ձեր կողմից բարձրացված հարցը չափից զգայուն է, կհորդորեմ հանրությանը, նման հայտարարություններ անողներին՝ գիտակցել իրենց ասածի կարևորությունը և պատասխանատվության հարցը։ Չի կարելի նստել և հայտարարել՝ Սյունիքի մարզից 7 գյուղ, Գեղարքունիքի մարզից... Ես չեմ հասկանում՝ ինչ անպատասխանատու հայտարարություններ են արվում և ամբողջ հանրությանը պահում լարվածության մեջ »,- նշեց Նորիկյանը՝ հավելելով, որ իրականացվում են աշխատանքներ, որոնք մեզ համար տեսանելի չեն, այստեղ էլ պետական կառավարման համակարգի փնթիության հետ գործ ունենք, պետությունը պարտավոր է հնարավորինս և թույլատրելիության սահմաններում տեղեկատվություն հաղորդել հասարակությանը, որ աշխատանքներ են իրականացվում, որ լարված չպահեն։
Նշենք, որ Փաշինյանի խոսնակը, թեև հերքել է Սյունիքի մարզ ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածք մուտք գործելու մասին լուրերը, բայց կան անհերքելի փաստեր, որ Արավուս համայնքի ղեկավարը համայնքի բնակիչների հետ բանակցում էր ադրբեջանցի զինվորականների հետ, բացի դա՝ լուրեր են շրջանառվել, որ Վարդենիսում քաղաքացիական հագուստով ադրբեջանցիներ են հայտնվել։ Նման դեպքերը բազմաթիվ են։
Նշված դեպքերի առնչությամբ Նորիկյանը նշեց, որ «Պետական սահմանի մասին» օրենքով սահմանված կարգով ՀՀ պետական սահմանն ապօրինի խախտողները
ենթակա են պատասխանատվության՝ քրեական օրենսգրքով սահմանված կարգով։ «Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն՝ սահմանային ծառայությունները դրված են ԱԱԾ-ի վրա, բայց, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մասնավորապես, վարչապետի մակարդակով հայտարարություն է արվում, բայց դրան ի հակակշիռ համայնքի ղեկավարներն այլ բան են պնդում, ապա համայնքի ղեկավարները պարտավոր են համապատասխան ընթացք տալ, դիմումներ ներկայացնել, որ իրենց վարչական տարածքից այսքան տարածք փորձ է արվում ներառել ադրբեջանական հատվածում, իրենք պետք է տեղում աշխատել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/01/2021 18:07 Երրորդ մարտի 1-ը և Օսմանյան կայսրության հաստատումը Հայաստանում. Միքայել Մինասյան
- 03/01/2021 17:58 ՊՎԾ աշխատակիցներին ստիպում են գնալ և մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին
- 03/01/2021 17:07 Կանգնում եմ բանակի կողքին. Սիրուշո
- 03/01/2021 16:35 Մարդկանց, հասարակական տարբեր խմբերին միմյանց դեմ հրահրելով մեր պետականության «գերեզմանն եք փորում», ուրիշ ոչինչ. Աբրահամյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները