ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը վախից հրաժարական չի տալիս. Արթուր Ղազինյան 12/09/2020 18:00 | ԼՐԱՀՈՍ
«Նիկոլ Փաշինյանը սարսափում է Ալիևից, որովհետև Ալիևը գաղտնիք ունի, շատ մեծ գաղտնիք: Այդ գաղտնիքի ուժով է Փաշինյանը շարունակում կառչած մնալ վարչապետի աթոռից, նա պարզապես վախից հրաժարական չի ներկայացնում, որովհետև իրեն ասել են, որ, եթե, հանկարծ փախնի, այդ գաղտնիքը ջրի երես դուրս կգա,- ասում է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում՝ վերլուծելով փաշինյանական առեղծվածը, թե ո՞ր պարագայում խայտառակ կապիտուլյացիայի ակտ ստորագրած և երկիրն ու բանակը պարտության հասցրած ղեկավարը վայր չէ դնի լիազորությունները, - ոչ մի տեսակի տրամաբանության մեջ՝ ո´չ քաղաքական, ո´չ բարոյական, չի տեղավորվում նրա՝ մինչ այս պահը վարչապետի պաշտոնում մնալու իրողությունը: Ինքը շատ լավ է հասկանում, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքական ապագա, իրեն արդեն չի սպասում: Պարզապես, Ալիևը դեռ իր հաշիվները չի մաքրել Հայաստանի ու հայ ժողովրդի հետ, նրան դեռ Սյունիքն է պետք, և, քանի դեռ այս ծրագիրը վերջնական իրականացման չի հասել, դավաճան Փաշինյանին չեն թողնելու, որպեսզի նա հեռանա»:
Արթուր Ղազինյանը նշում է՝ երբ կբացահայտվի Փաշինյանի վարած դավաճանական քաղաքականության ողջ ծավալը, մարդիկ ականատես կլինեն անհավատալի և զարհուրելի մի իրողության. «Խոսքս պետական դավաճանության մասին է, որի վերաբերյալ ես քրեական օրենսգրքի 299 հոդվածի մասով հաղորդում եմ ներկայացրել: Վերադառնալով հարցին՝ այն հանգամանքը, որ մինչ օրս Նիկոլ Փաշինյանը մնացել է իշխանության ղեկին, սա, ամենաքիչը տարակուսանք է առաջացնում և հիմք է տալիս ենթադրելու, որ գործ ունենք դավադրության կամ մի այնպիսի անշրջելի և անհաղթահարելի իրողության հետ, որը նրան ստիպում է նրան մնալ Հայաստանի Հանրապետության ղեկավարի աթոռին»:
Թե ի՞նչ գաղտնիքի մասին է խոսքը, որին, ըստ Արթուր Ղազինյանի, տիրապետում է Ալիևը, որից այդքան վախենում է Նիկոլ Փաշինյանը, վերջինս այս պահին զերծ է մնում չակերտներ բացելուց: Քրեական գործ կհարուցվի, ամբողջական նախաքննություն կիրականացվի, որի շրջանակներում, իշխանափոխությունից հետո, ամեն մանրունք պարզ և հասկանալի կդառնա հասարակական լայն շերտերի համար:
Հարցին՝ արդյո՞ք այդ գաղտնիքը որևէ կապ ունի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ կամ արդյո՞ք վտանգված է մեր երկրի հետագա ճակատագիրը, Արթուր Ղազինյանը պատասխանում է՝ «Վտանգի չափերն ահռելի են, դա սպառնում է Հայաստանի Հանրապետությանը, բառի ամենալայն իմաստով՝ երկրի արտաքին սահմաններին, ներքին կայունությանը, այլ կերպ ասած՝ պետության լինելիությանը ընդհանրապես»:
Անդրադառնալով երեկ՝ մինչ օրս տեղի ունեցած աննախադեպ իրողությանը՝ Երևան- Բաքու ուղիղ չվերթի իրականացման թեմային, Արթուր Ղազինյանը նկատում է՝ սա ևս ինչ – որ չափով կապված է լինելու Ալիև - Փաշինյան հանցավոր համագործակցության շրջանակներում առկա վտանգի հետ, դրա մի դրսևորումն է, որի մասին ապագայում տեղեկություններ կիմանանք. «Վերջին երկուս ու կես տարիների ընթացքում տեղի ունեցած քաղաքական գործընթացների ամբողջական վերլուծությունն ու փաստերի համադրումը, դրանց պատճառահետևանքային կապերի ուսումնասիրությունը, քրեաիրավական տերմինաբանությամբ՝ դրանց համադրումը հանգեցնում է այն իրողությանը, որ հանցավոր համագործակցության միջոցով պետական դավաճանություն է տեղի ունեցել, իսկ մոտիվը՝ ինչի՞ համար է դա տեղի ունեցել և կոնկրետ ովքե՞ր են մասնակցել պետական դավաճանության գործընթացին, կպարզի նախաքննությունը»:
Արդյո՞ք փախուստների մեծ փորձ ունեցող Նիկոլ Փաշինյանին այս անգամ ևս կհաջողվի լքել երկիրը և զերծ մնալ օրենքով նախատեսված պատասխանատվությունից, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը նկատում է՝ որպես իրավաբան և կուսակցության նախագահ, իր հետագա ողջ մասնագիտական գործունեության հիմքում դրվելու է պետական դավաճանություն իրականացրած խմբին Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության ենթարկելու գործը, անկախ նրանից՝ կհաջողվի՞ նրանց, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանին, լքել Հայաստանի Հանրապետության սահմանները, թե՞ ոչ:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել