Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ)

Հուսով եմ՝ Դուք Ձեր մեջ ուժ եւ ողջամտություն կգտնեք՝ այլեւս չպայքարելու սեփական ժողովրդի դեմ. Արտակ Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին 12/09/2020   15:53  |  ԼՐԱՀՈՍ

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը բաց նամակ է հրապարակել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։

Թովմասյանի նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Պարո՛ն Փաշինյան, դեռ մեկ ամիս առաջ, Ձեր կողմից, այսպես կոչված, կապիտուլյացիայի ակտ ստորագրելուց հետո, հանդես եկա Ձեր հրաժարականի պահանջով։ Խորը զարմանքով պետք է արձանագրել, որ Դուք, անձնական շահը և իշխանությունը պահպանելու ձգտումը վեր դասելով ազգային ու պետական շահից, շարունակեցիք համառ պայքարը իշխանությունը պահպանելու համար նույնիսկ այն դեպքում, երբ ձեր հրաժարականի պահանջով հանդես եկան Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ՀՀ նախագահը, տասնյակ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մտավորականներ, համայնքների ղեկավարներ և ավագանիներ, Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը և բազմաթիվ գիտական կենտրոններ, ծանրակշիռ հասարակական գործիչներ և գործարարներ սփյուռքից, և, ըստ էության, հայության գերակշիռ մեծամասնությունը: Ձեր իշխանավարության յուրաքանչյուր օրը ևս մեկ պարտության օր է հայ ժողովրդի համար, որովհետև երկրում կատարյալ քաոս և անիշխանություն է։

Աշխարհաքաղաքական որևէ կարևոր կենտրոնում Ձեզ լուրջ չեն վերաբերվում։ Դուք պետք է հեռանաք, որովհետև ամբողջովին տապալել եք իշխանության գործառույթները և ի զորու չեք իրականացնելու Սահմանադրությամբ Ձեզ վերապահված լիազորությունները: Այս պատերազմը ձեր ապաշնորհ արտաքին քաղաքականության, բանակցությունները սեփական կետից սկսելու, «Արցախը Հայաստան է և վերջ» ու նմանատիպ պոպուլիստական ձևակերպումների և դիվանագիտության մասին տարրական պատկերացումների բացակայության արդյունք է։

ա) Դուք մինչ օրս որևէ լուծում չեք կարողացել գտնել ռազմագերիների, անհայտ կորածների և մեր զոհված հայորդիների մասունքների հետվերադարձի հարցերով: Տեսնելով ձեր անզորությունը՝ հայ ժողովուրդը այս հարցերի լուծման հույսերը կապում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ուղիղ դիմում է նրան՝ խնդրելով իր միջամտությունը։

բ) Ամեն օր սահմանների ճշտման և քարտեզագրման պատրվակով ադրբեջանցիները մտնում են մեր գյուղերը և նորանոր տարածքներ են զավթում, ՏԻՄ-երն ու կամավորական խմբերն են փորձում ինքնուրույն լուծումներ գտնել` բանակցելով թշնամու հետ։

գ) ՀՀ պետական բյուջեի կատարողականները տապալված են։ Դուք այլևս ի զորու չեք ապահովելու եկամուտների նորմալ հավաքագրումը։ Շուտով կարող են առաջանալ խնդիրներ թոշակների և աշխատավարձերի վճարումների գործընթացում, ինչի հետևանքը կարող է լինել աղետալի սոցիալական պայթյունը։

դ) Այս իրավիճակը մեծամասամբ Ձեր և Ձեր թիմի երկուսուկես տարվա հակառուսական քաղաքականության արդյունքն է: Դուք Ձեր պաշտոնավարման ամբողջ ընթացքում չկարողացաք համոզել, որ Ձեր վերջին տասնամյակների հակառուսական դիրքորոշումները անկեղծորեն փոխվել են, ավելին, արեցիք ամեն ինչ՝ ռազմավարական դաշնակցի հետ մեր հարաբերությունները հետևողականորեն խաթարելու համար:

Մեզ հարկավոր է կառավարություն՝ մեծամասամբ նոր մարդկանցից բաղկացած, որն ի զորու կլինի գործընկերային և ռազմավարական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի Դաշնության հետ, ում ջանքերով և շնորհիվ, ի դեպ, կանգնեցվեց հենց Ձեր կողմից հրահրված արյունահեղությունը: Վստահ եմ, որ միայն որակապես նոր քաղաքական թիմը կարող է հաստատել փոխադարձ վստահության և պետական շահի վրա հիմնված հարաբերություններ ՌԴ քաղաքական էլիտայի հետ և համատեղ ջանքերով ապահովել Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգությունը և դուրս հանել մեր երկու պետությունները քաղաքական և տնտեսական կոլապսից:

Այժմ, ըստ էության, ձևավորված է համազգային կոնսենսուս Ձեր հրաժարականի պահանջի շուրջ, մինչդեռ դուք շարունակում եք ձևացնել, թե չեք նկատում այդ ամենը, և ոչինչ տեղի չի ունենում: Պարոն վարչապետ, ո՞ւր եք տանում մեր երկիրը։ Դեպի հաջորդ կապիտուլիացիա՞։ Չէ՞ որ Ձեր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածը ձախողումների և անկման ժամանակագրություն է: Այս օրերին ամբողջ հանրապետության տարածքում կառավարության և անձամբ վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաներ են տեղի ունենում:

Իմ թիմակիցներին և կողմնակիցներին կոչ եմ անում դուրս գալ փողոց և օրենքով չարգելված բոլոր ձևերով արտահայտել իրենց քաղաքացիական կամքն ու երկրում նոր, հմուտ և արհեստավարժ իշխանություն ձևավորելու վճռականությունը: Ուժային կառույցների աշխատակիցներին կոչ եմ անում բացառել ճնշումները և հալածանքները վարչապետի հրաժարականը պահանջող անձանց նկատմամբ։ Տղանե՛ր, այդ մարդիկ պայքարում են նաև ձեր և ձեր երեխաների ապագայի համար, և համոզված եմ, որ գալու է այն օրը, որ դուք էլ եք միանալու այդ պայքարին։

Վերջին հարյուրամյակի ընթացքում հայ ժողովուրդը երբեք այսքան հուսալքված և կոտրված չի եղել, և միայն Ձեր հեռացումը լուսավոր ապագայի հեռանկարներ կբացի հայության համար: Ձեզ մնացել է մեկ բան՝ հրաժարական տալ՝ թույլ տալով, որ ձևավորվի պետական և ազգային արժեքներ կրող նոր իշխանություն, որն ի զորու կլինի համախմբել հայ ժողովրդին և սպասարկել նրա կենսական շահերը: Ձեր հրաժարականից հետո կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ և ժողովուրդը մեզ հետ միասին կորոշի, թե ում է վստահում պետության կառավարման ղեկը առաջիկա տարիների համար։

Պարո՛ն Փաշինյան, Դուք դարձել եք պարտության և կապիտուլյացիայի խորհրդանիշ։ Հայ ժողովուրդը չի կարող և չի հանդուրժելու պետության այդպիսի ղեկավարի։ Սա պայքար է ոչ թե իշխանության, այլև մեր ժողովրդի արժանապատիվ գոյության և զարգացման համար։ Հուսով եմ՝ Դուք Ձեր մեջ ուժ և ողջամտություն կգտնեք՝ այլևս չպայքարելու սեփական ժողովրդի դեմ և, հրաժարական տալով, հնարավորություն կտաք փրկելու Հայաստանի Հանրապետությունը հետագա կործանարար զարգացումներից»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]