ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եթե վաղը Փաշինյանը փորձի հրահանգել զենք կիրառել ժողովրդի նկատմամբ, վստահ եմ՝ ոչ ադեկվատ և դավաճան վարչապետի նման պահանջը ոչ ոք կյանքի չի կոչի». Հրանտ Մելիք Շահնազարյան 12/07/2020 22:26 | ԼՐԱՀՈՍ

Դեկտեմբերի 8-ի՝մինչև ժամը 12:00-ն այն վերջնաժամկետն է, որով ընդդիմությունը հնարավորություն է տվել կապիտուլյացիայի խայտառակ համաձայնագիր ստորագրած և ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձին՝ սեփական նախաձեռնությամբ վայր դնել լիազորությունները և հեռանալ պաշտոնից: Միաժամանակ, վերոհիշյալ պահանջը չբավարարելու պարագայում, ընդդիմությունը հրապարակել է նաև իր գործողությունների ճանապարհային քարտեզը՝ կլինեն խաղաղ անհնազանդության ամենատարբեր դրսևորումներ: Ակնհայտ է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում գնալ ընդդիմության առաջարկած ուղիով: Ավելին, նա շարունակում է ստեղծված իրավիճակում նոր մեղավորներ փնտրել, իսկ վերջինիս քաղաքական կնքահայր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը երեկ, ըստ էության, կրկին անգամ իր հովանու տակ առնելով հողատու վարչապետին, հրապարակային ելույթում ակնարկեց, իր կարծիքով, երկրում ստեղծված հնարավոր քաղաքացիական պատերազմի վտանգի մասին:
Ի՞նչ իրողությունների և քաղաքական զարգացումների ականատեսը կլինենք մենք վաղը, կամ ի՞նչ է սպասում Հայաստանի Հանրապետությանը՝ արդեն մի քանի ժամ անց:
Թեմայի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։
- Պարոն Շահնազարյան, ի՞նչ է սպասվում մեր երկրում վաղը: Քաղաքական ընդդիմությունը հրապարակել է իր վերջնական պահանջը, իսկ վարչապետը, կարծես, չի էլ պատրաստվում ընդունել իրեն նետված մարտահրավերը: Միաժամանակ, ստեղծված իրավիճակի գույներն էլ ավելի խտացրեց առաջին նախագահն՝ իր վերջին ելույթով:
- Սկսեմ վերջից՝ Տեր Պետրոսյանի ելույթից՝ ես ավելի քան համոզված եմ, որ դա հերթական աջակցության ձեռքն էր՝ մեկնած Նիկոլ Փաշինյանին: Առաջին նախագահն, ըստ էության, կոնտեքստից կտրելով Վազգեն Մանուկյանի խոսքերը, խոսում է քաղաքացիական պատերազմի հնարավորության մասին՝ բերելով այս խնդիրը օրակարգ, հետո, հենվելով դրա վրա, կոչ է անում ընդդիմադիր ուժերին, որպեսզի նրանք քաղաքում հանրային ակտիվություն չցուցաբերեն: Ի՞նչ է սա, եթե ոչ օգնություն Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, այդ օգնությունը նա փորձում է քողարկել, այսպես ասած, կոչով, ուղղված վարչապետին՝ Սահմանադրական ճանապարհով թողնել իշխանության ղեկը, սակայն փաստ է և ակնհայտ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնելու ցանկության չունի, նա պարզապես այդպիսի խնդիր իր առջև չի դրել:
- Չե՞ք կարծում, որ Տեր Պետրոսյանի՝ երեկվա և նախօրեին նրա մամուլի խոսնակ Մուսինյանի արած հայտարարությունների մեջ խորքային հակասություններ կան: Ընդամենը մի քանի օր առաջ խոսնակն ասաց, որ Տեր -Պետրոսյանը չի պատրաստվում մեկնաբանել հոգեպես անհավասարակշիռ անձի հայտարարությունները, իսկ արդեն երեկ, առաջին նախագահն, ըստ էության, օգնության ձեռք է մեկնում նույն անհավասարակշիռ անձին: Ինչպե՞ս կարելի է սա մեկնաբանել:
- Պարզապես, տվյալ պարագայում պետք է ոչ թե լսել խոսքերը, այլ վերլուծել արարքները, նայել, թե ով և ինչով է զբաղված: Այս տեսակետից, կարծում եմ՝ Լևոն Տեր Պետրոսյանի գործն ավելի քան միանշանակ է: Նա հստակ կերպով աջակցում է դավաճան Նիկոլ Փաշինյանին: Ինչ վերաբերում է խոսնակի գնահատականներին կամ անգամ անձնական բնույթի վիրավորանքներ պարունակող հայտարարություններին, ապա սա առաջին նախագահի կողմից այն գիտակցումն է, որ ինքը բացահայտ կերպով չի կարող աջակցել դավաճան Փաշինյանին, որովհետև, դրա արդյունքում, հերթական անգամ կարժանանա հասարակական լայն զանգվածների անխնա քննադատությանը: Հետևաբար, նա իր աջակցությունը ցուցաբերում է քողարկված մեթոդներով:
- Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Լևոն Տեր Պետրոսյանն ընդունել Վազգեն Մանուկյանի՝ որպես ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրման փաստին:
- Իհարկե, նրա հանրային մոտեցումն այդ առաջադրմանն այնքան էլ բարիդրացիական չէր, մանավանդ, որ Տեր Պետրոսյանը փաստացի ձևախեղեց Վազգեն Մանուկյանի խոսքերը, ասելով, որ նա սպառնում է բզկտել Փաշինյանին կամ զոռով դուրս շպրտել նրան իշխանության ղեկից և այլն: Փոխարենը, մենք բոլորս ենք լսել, որ վարչապետի ընդդիմության թեկնածուն խոսում էր ոչ թե բզկտելու, այլ ճիշտ հակառակը՝ Սահմանադրական և իրավական ճանապարհով Փաշինյանի՝ իշխանությունից հեռացման մասին, միաժամանակ զգուշացնելով, որ, եթե այդ ճանապարհը չաշխատի, կարող է Փաշինյանի հրաժարականը պահանջող մարդիկ գնան երկրորդ ճանապարհով: Վերլուծելով այս իրավիճակում առաջին նախագահի վարքը, կարելի է ենթադրել, որ նրա վերաբերմունքը՝ Վազգեն Մանուկյանի նկատմամբ, այնքան էլ դրական չէ:
- Պարոն Շահնազարյան, ո՞ր դեպքում հողեր հանձնած անձն այսօրինակ ամուր կերպով կկառչեր իր պաշտոնից, գրեթե հասկանալով, որ քաղաքական հենարան գրեթե չունի, կապիտուլյացիայի խայտառակ համաձայնագրի թաքուն ստորագրումից հետո իրեն դեմ է նաև ժողովրդի ճնշող մեծամասնությունը:
- Ինձ իսկապես դժվար է հասկանալ և բացատրել դավաճան հողատուի նման մոտեցումը: Կարծում եմ, նա հասկանում է, որ պատասխանատվությունն անխուսափելի է լինելու և, ամեն հնարավոր միջոցներով, փորձում է հեռացնել իրենից լուրջ պատասխանատվության ենթարկվելու պահը: Ամեն դեպքում, ինքը պետք է իմանա, որ սա իր համար ժամանակավոր պայքար է, որովհետև ակնհայտ է, որ նա այսպիսի պայմաններում իշխանությունը պահելու որևէ լուրջ ռեսուրս չունի: Սա հասկացել են անգամ իր թիմի անդամներից շատերը, ովքեր վայր դնելով լիազորություններն, ըստ էության, հեռանում են դավաճան հողատուի թիմից: Հետևաբար, Փաշինյանի՝ իշխանությունից հեռանալու հարցն անխուսափելի է, այն ընդամենը ժամանակի խնդիր է:
- Ի՞նչ եք կարծում՝ պատասխանատվությունից խուսափելու համար, նա կփորձի՞ փախչել երկրից:
- Շատ լավ հասկանալով, թե ինչպիսի լուրջ պատասխանատվություն է սպասում իրեն առաջիկայում, հետևաբար, դրանից խուսափելու համար, նա ամեն գնով կփորձի իրականություն դարձնել հնարավոր և անհնար ամեն միջոց, այդ թվում նաև՝ փախուստ երկրից: Սակայն, ես չգիտեմ՝ կգտնվի՞ արդյո՞ք մի երկիր, որ պատրաստ կլինի քաղաքական ապաստան տրամադրել Փաշինյանի նման մեկին:
- Եվ վերջում, վերադառնալով առաջին հարցին՝ ի՞նչ է սպասվում վաղը Հայաստանում: Ակնհայտ է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չի պատրաստվում խաղաղ՝ Սահմանադրական և իրավական ճանապարհով թողնել իրեն վերապահված լիազորությունները, իսկ ընդդիմությունն էլ, կարծես, նահանջի ճանապարհ չի քննարկում:
- Կարծում եմ, որ ընդդիմության ներկայացուցիչների կողմից գործողությունների պլանը շատ հստակ հայտարարվել է՝ հենց Փաշինյանի կեցավայրի առաջ տեղի ունեցող հավաքի ավարտին: Ենթադրում եմ՝ Փաշինյանի կողմից հրաժարական չներկայացնելու պարագայում, ինչպես հայտարարվել էր՝ վաղը քաղաքացիական խաղաղ անհնազանդության մասսայական գործողություններ կլինեն, որպեսզի հանրային ճնշման միջոցով հասնեն Փաշինյանի հրաժարականի պահանջին:
- Արդյո՞ք վաղը հողատուի հրահանգով ոստիկանական բիրտ ուժ կկիրառվի իր հրաժարականը պահանջող ժողովրդի վրա:
- Չգիտեմ, թե ի պատասխան խաղաղ անհնազանդության ակցիաների, ի՞նչ կփորձի անել դավաճան հողատուն, սակայն մի բանում վստահ եմ՝ ոստիկանական զորքը նույնպես ժողովրդից բաղկացած կառույց է, և ես չեմ կարծում, որ այդ կառույցում կան թուրքին կամ Ալիևին ծառայող ոստիկաններ: Մի բան հաստակ է, բոլորի մոտ պահանջը հստակ է՝ դավաճանը պետք է հեռանա, և, եթե հանկարծ վաղը Փաշինյանը փորձի հրահանգել զենք կիրառել ժողովրդի նկատմամբ, վստահ եմ, որ ոչ ադեկվատ և դավաճան Փաշինյանի նման պահանջը ոչ ոք կյանքի չի կոչի:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/01/2021 18:07 Երրորդ մարտի 1-ը և Օսմանյան կայսրության հաստատումը Հայաստանում. Միքայել Մինասյան
- 03/01/2021 17:58 ՊՎԾ աշխատակիցներին ստիպում են գնալ և մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին
- 03/01/2021 17:07 Կանգնում եմ բանակի կողքին. Սիրուշո
- 03/01/2021 16:35 Մարդկանց, հասարակական տարբեր խմբերին միմյանց դեմ հրահրելով մեր պետականության «գերեզմանն եք փորում», ուրիշ ոչինչ. Աբրահամյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները