ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵՊՀ ուսանողական խորհրդի մտահոգությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ 12/06/2020 16:47 | ԼՐԱՀՈՍ
ԵՊՀ ուսանողական խորհուրդը իր մտահոգությունն է հայտնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հապճեպ կարգով ԱԺ ուղարկելու Կառավարության որոշման կապակցությամբ։
Նախ՝ օրենքի նախագծի որոշ դրույթներ ռոտացիոն համակարգի կազմակերպման տեսանկյունից տարաբնույթ մեկնաբանության տեղիք են տալիս, մասնավորապես` օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է.
«(...) պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակ ստացող ուսանողն այն ստանում է (...) կրթության ամբողջ ժամանակահատվածի համար և բակալավրի դեպքում զրկվում է չորս կիսամյակ (մագիստրատուրայի դեպքում՝ երկու կիսամյակ) անընդմեջ տվյալ կրթական ծրագրի համար բուհի կողմից սահմանված միջին որակական գնահատականի 20 տոկոսով պակաս ունենալու դեպքում (...)»։
Ըստ էության` ռոտացիոն համակարգը վերափոխվում է. ուսանողը, անվճար հիմունքներով ընդունվելով համալսարան, պահում է պետական կրթաթոշակ ստանալու իրավունքը` բացառությամբ այն դեպքի, երբ չորս կիսամյակ անընդմեջ տվյալ ուսանողի ՄՈԳ-ը 16-ից ցածր է լինում (20 բալանոց գնահատման համակարգի դեպքում), ինչը խնդրահարույց է երկու տեսանկյունից: Մի դեպքում ուսանողի ՄՈԳ-ը կարող է երեք կիսամյակ լինել 8, չորրորդ կիսամյակում` 17, սակայն վերջինս կշարունակի պահել անվճար համակարգում սովորելու իրավունքը, եթե ընդունվել է անվճար հիմունքներով` զրկելով ավելի բարձր ՄՈԳ ունեցող ուսանողին ռոտացիոն համակարգով անվճար սովորելու իրավունքից։ Մյուս դեպքում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ ֆակուլտետներում սովորող ուսանողների
ՄՈԳ-ը հաճախ չի գերազանցում 16-ը, ուստի նրանց՝ անվճար համակարգում սովորելու հնարավորությունը դրվում է ռիսկի տակ:
Կարծում ենք` նման կարգավորումը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին և չի արտացոլում ուսանողների շահերը
Բացի դրանից` վերոնշյալ նախագծով էապես սահմանափակվում է բուհի գլխավոր շահառուի՝ ուսանողի մասնակցությունը բուհական կառավարմանը։ Նախատեսվում է, որ 12 անդամից բաղկացած Հոգաբարձուների (Կառավարման) խորհրդում ուսանողները ունենալու են ընդամենը 1 ներկայացուցիչ (ներկայումս` 32 անդամ, որից 8-ը՝ ուսանող), ինչը ուսանողների ներգրավվածությունը դարձնելու է ձևական և ոչ արդյունավետ։ Ավելին, եթե գործող օրենքով հստակ ամրագրված է, որ ուսանողները բուհի կոլեգիալ կառավարման օղակներում ներգրավված են 25% համամասնությամբ, ապա նոր նախագծով հստակ չէ, թե ուսանողները ինչ համամասնությամբ են ներկայացված լինելու բուհի և ֆակուլտետների ակադեմիական (գիտական) խորհուրդներում։
Նախագիծը խնդրահարույց է բուհական ինքնավարության տեսանկյունից, քանի որ Կառավարման խորհուրդների անդամների ուղիղ կեսը նշանակվելու է ԿԳՄՍ նախարարի կողմից, մինչդեռ բուհից ներկայացուցիչները կազմելու են խորհրդի կազմի ընդամենը 42%֊ը։ Ավելին, նախագծում վերջին պահին տեղ է գտել դրույթ՝ բուհերի կառավարիչների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչև 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, որը հակասում է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնավարությանը։
ԵՊՀ գիտական խորհուրդը փետրվարի 22-ին տարածած հայտարարության մեջ նշել է, որ առանց բարձրագույն կրթության և գիտության զարգացման հայեցակարգի` ոլորտը կարգավորող օրենքի նոր նախագիծը չի կարող ողջամիտ լինել։ Օրենքի նախագիծը քննարկումների ընթացքում բացասական է գնահատվել և՛ ակադեմիական հանրության, և՛ ուսանողների կողմից, իսկ վերջին օրերին դրա խնդրահարույց կողմերին է անդրադարձել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Ուստի, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը հետ կանչել խնդրահարույց նախագիծը և սկսել ոլորտի զարգացման հայեցակարգերի շուրջ աշխատանք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ