Թեմաներ
Շաբաթ 01 / 23 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2021   23:51 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. ԱԻՆ 01/22/2021   23:38 Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպանին 01/22/2021   23:24 Կորոնավիրուսի Բրիտանական շտամը պարզվել է ավելի մահացու է 01/22/2021   23:03 Շվեյցարիայում Pfizer պատվաստումից հետո հինգ մարդ է մահացել 01/22/2021   22:49 Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան. Խոսնակ 01/22/2021   22:39 Վրաստանի ԱԳՆ-ն ՀՀ ԱԳ նախարարի այցը անվանել է այն ոչ թե աշխատանքային, այլ ոչ ֆորմալ. Աշոտյան 01/22/2021   22:17 Հերթական կեղծիքի հերքումը թվերով՝ հայագիտության դեմ իբր արշավի վերաբերյալ. ԿԳՄՍ նախկին նախարար 01/22/2021   21:54 Զինծառայողների համար մեկնարկել է «Կամուրջ» ծրագիրը 01/22/2021   21:25 Հայաստանի վարչապետը շարունակում է խաղալ եւ խաբել Կրեմլին եւ անձամբ Պուտինին 01/22/2021   21:05 Բակո Սահակյանի թիկնապահը մահվանից առաջ ասել է, որ իր դեմ որս է սկսվել 01/22/2021   20:53 Այն, որ բանակը վերակառուցման կարիք ունի՝ ակնհայտ է նույնիսկ ոչ մասնագետների համար. Տիգրան Աբրահամյան 01/22/2021   20:38 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանին 01/22/2021   20:33 «Որքան ուզում է, թող Նագիևը փնտրի, նա չի կարող գտնել Ադրբեջանում իմ աղբյուրները». Դավիթ Շահնազարյան. 168.am 01/22/2021   20:25 Դատախազությունը բողոքարկել է «Վստրեչի Ապերին» գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումը 01/22/2021   20:15 Շուշին հայկական քաղաք է, այն ուղղակի հանձնվեց.քաղաքացիները հակադարձում են Փաշինյանին 01/22/2021   20:08 Ռուսաստանը պատրաստվում է երկարաձգել ԱՄՆ-ի հետ հրթիռային պայմանագիրը 01/22/2021   19:49 Ադրբեջանի վերահսկողությանն անցած ՀՀ տարածքներում կատարված հանցագործությունները կքննեն Ադրբեջանի քննչական մարմինները. Նրանք կարող են բերման ենթարկել հայ վարորդին. փաստաբան 01/22/2021   19:38 Ադրբեջանական գերության մեջ գտնվող երկու հայերին մեղադրանք է առաջադրել՝ ահաբեկչության և ապօրինի զենք պահելու հատկանիշներով 01/22/2021   19:17 Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան ermenihaber.am 01/22/2021   19:11 Վարչապետի ելույթը խեղաթյուրել են․ Շուշին հայկական քաղաք է․ Ռուբինյան 01/22/2021   19:10 ԱԺ ուսապարկերը ԲԴԽ անդամ ընտրեցին գոմ ունեցող առաջին գիտնականին. Մելիքյան 01/22/2021   19:01 «Վիտալի Բալասանյանը, դեռևս, երկու տարի առաջ բարձրաձայնում էր, այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ազգակործան պրոյեկտի մի մասնիկ է». Հակոբ Հակոբյան 01/22/2021   18:55 Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ 01/22/2021   18:55 «Ավելացնելու բան չկա». Արարատ Միրզոյանը խուսափեց լրագրողներից՝ անպատասխան թողնելով Թուրքիայի գործակալ լինելու վերաբերյալ մեղադրանքները 01/22/2021   18:29 ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է. ՊՆ 01/22/2021   18:18 Իսկ ընդամենը երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Շուշին համարում էր ոչ թե ադրբեջանական քաղաք, այլ հայոց արժանապատվության միջնաբերդ. Զոհրաբյան 01/22/2021   18:12 Տեղի է ունեցել շաքարավազի իրացման մանրածախ գնի բարձրացում 01/22/2021   18:07 ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկնել է Իրան 01/22/2021   17:57 Փաստաբանների պալատում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում զոհված, անհայտ կորած կամ գերեվարված զինծառայոների խնդիրների վերաբերյալ 01/22/2021   17:46 Սիրային կապը չխզած տղամարդուց փող շորթած անձինք ձերբակալվել են․ հատուկ միջոցառման մանրամասները 01/22/2021   17:25 Սպասվում է առանց տեղումների եղանակ 01/22/2021   17:24 Խորհրդարանում մեկնարկեց ԲԴԽ անդամների քվեարկությունը 01/22/2021   17:18 Սայաթ Շիրինյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ դատախազության բողոքը մերժվել է 01/22/2021   17:16 Մահացել է «Թիվ 15 պոլիկլինիկա» -ի տնօրեն Հակոբ Սոկրատի Հարությունյանը. նա հեռուստառադիոլրագրող Տիգրան Հարությունյանի հայրն է 01/22/2021   17:03 Տիկին Թովմասյանի հնչեցրած փաստն իրականությանը չի համապատասխանում․ Սուրեն Գրիգորյանը՝ Թագուհի Թովմասյանին 01/22/2021   16:53 Շուշին հայկական քաղաք է, իմ ամենասիրելի քաղաքներից է.Թագուհի Թովմասյանը հուզվեց 01/22/2021   16:51 Ակնհայտ առաջանում է շահերի բախում. Դավիթ Խաչատուրյանը՝ ԲԴԽ- ի որոշ լիազորությունների դադարեցման մասին 01/22/2021   16:45 Իրավապահները հրահանգներ են ստացել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին ազատությունից զրկելու վերաբերյալ. փաստաբան 01/22/2021   16:39 ՃՏՊ Հաղարծին բնակավայրում․ կա զոհ 01/22/2021   16:33 Գործելու եմ բացառապես ՀՀ-ի շահերից ելնելով․ Դավիթ Խաչատուրյան 01/22/2021   16:12 Հայաստանում բոլորը ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն. Մինասյան 01/22/2021   16:01 ԲԴԽ-ին պետք է զրկել քննություն անցկացնելու լիազորությունից. Դավիթ Խաչատուրյան 01/22/2021   15:58 Վլադիմիր Գասպարյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց 01/22/2021   15:46 Նախարար Սուրեն Պապիկյանը և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելեցին Հայկական ԱԷԿ 01/22/2021   15:36 Բայդենը գրասենյակից հեռացրել է այն կոճակը, որով Թրամփը կանչում էր կոլա բերող մատուցողին 01/22/2021   15:32 ԱՄՆ-ում 120 մարդ մեղադրվում է հունվարի 6-ի անկարգությունները կազմակերպելու մեջ 01/22/2021   15:27 Եթե ասել է, ենթադրում եմ հիմքերն ունեցել է. Խաչատուրյանը՝ «վնգստացող» դատավորների մասին 01/22/2021   15:22 «Իյա, Անդրանիկ, դու էլ ես հարց տալի՞ս». Ջհանգիրյանը՝ Անդրանիկ Քոչարյանին 01/22/2021   15:18 ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին փորձել են ծեծել. վերջինս դիմել է ոստիկանություն 01/22/2021   15:00 Դավիթ Խաչատուրյանը վստահեցնում է՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը լինելը չի խոչընդոտում
01/22/2021   21:05 Բակո Սահակյանի թիկնապահը մահվանից առաջ ասել է, որ իր դեմ որս է սկսվել 01/21/2021   19:44 «Ադրբեջանում տոն է՝ այն, թե Շուշին իբր ադրբեջանական հող է, հաստատում է ո´չ ավել, ո´չ պակաս ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը». Ռուբեն Մելքոնյան 01/22/2021   15:18 ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին փորձել են ծեծել. վերջինս դիմել է ոստիկանություն 01/22/2021   19:01 «Վիտալի Բալասանյանը, դեռևս, երկու տարի առաջ բարձրաձայնում էր, այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ազգակործան պրոյեկտի մի մասնիկ է». Հակոբ Հակոբյան 01/21/2021   08:24 Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել, վերջինս ասել է՝ գնա արա «Հրապարակ» 01/21/2021   19:53 Սպանություն՝ Աշտարակում. սուր կտրող-ծակող առարկայով հարվածել ու սպանել են 19-ամյա երիտասարդի 01/21/2021   16:43 Մինչ Ավինյանը փորձում էր թաքցնել անհայտ կորածների թիվը, ՌԴ ՊՆ-ն այն հայտարարել է. Միքայել Մինասյան 01/21/2021   19:34 Իսագուլյանն ունի ապացույց. ձեռքի տակ է ադրբեջանցիներին բաժանված հայկական անձնագրերի օրինակը 01/21/2021   20:01 Վարդենիսում, Երևանում էլ են շատ ադրբեջանցիներ ապրել. Փաշինյանը թշնամու ջրաղացին ջուր է լցնում և նրան ուղղություն տալիս, որ նույն ձևով պահանջի նաև հայկական մյուս շրջանները. պատմաբան 01/21/2021   16:18 98 տարեկան Ադրբեջանը եկել, դարձել է պետություն, մենք հայտարարում ենք, թե Շուշին ադրբեջանցիներով բնակեցված է եղել, մի օր էլ կասեն հայ ազգ չի եղել, սա դավաճանություն է. Շուշիի նախկին քաղաքապետ 01/22/2021   15:58 Վլադիմիր Գասպարյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց 01/22/2021   15:22 «Իյա, Անդրանիկ, դու էլ ես հարց տալի՞ս». Ջհանգիրյանը՝ Անդրանիկ Քոչարյանին 01/21/2021   14:26 Գլխավոր դատախազի տեղակալը 2 տուն ունի, իսկ կինը, պարզվում է, բնակարանի կարիքավոր է․ Yerevan Today 01/21/2021   12:41 1925 թ. հունիսի 12-ին Ադրբեջանի կառավարությունը կայացրեց որոշում «Շուշիի շրջանի թուրքացումը արագացնելու մասին. Հատուկ Փաշինյանի համար 01/21/2021   10:49 Ցանկացած օրինագծի քննարկում կարելի էր ընդհատել եւ հարցնել նիստը նախագահող Արարատ «Օմեգա» Միրզոյանից. «Մեծարգո պարոն ԱԺ նախագահ, Դուք գործակա՞լ եք». Միքայել Մինասյան 01/21/2021   13:02 «Իկռայի» գործով դատական նիստը հետաձգվել է 01/21/2021   10:11 Զրահաբաճկոնով ԱԺ ժամանած գերագույն վախկոտ, գերեվարվածների հարցը անբարո կերպով փորձեցիր մանիպուլյացնել. Սեյրան Օհանյանը` Նիկոլ Փաշինյանին 01/22/2021   21:25 Հայաստանի վարչապետը շարունակում է խաղալ եւ խաբել Կրեմլին եւ անձամբ Պուտինին 01/21/2021   16:30 Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչում իր երեք ամիս առաջ ընդունած որոշումը 01/22/2021   19:10 ԱԺ ուսապարկերը ԲԴԽ անդամ ընտրեցին գոմ ունեցող առաջին գիտնականին. Մելիքյան

Կդիտարկի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՍԴ դիմելու հարցը. ՄԻՊ 12/05/2020   00:56  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարի կողմից ԲՈՒՀ-ի ռեկտոր նշանակելու հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը:

Նա, մասնավորապես, նշել է.

«ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում հաստատված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթն ունի՝ 1) բովանդակային անընդունելի լուծումներ, 2) մշակման և քննարկման ընթացակարգային խնդիրներ:

Չնայած հանրային կարևորությանը՝ այդ օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի, նիստի օրակարգում ընդգրկվել է՝ որպես չզեկուցվող հարց և ընդունվել է առանց քննարկման:

Ներկայացնում եմ իմ մի շարք հիմնական դիտողությունները «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ հաշվի առնելով Սահմանադրության 38-րդ հոդվածով երաշխավորված կրթության իրավունքի պահանջները՝

1. Նախագծում ամրագրված է, որ նոր ստեղծվող կամ վերակազմավորման, բաժանման, միաձուլման ձևով վերակազմակերպվող բուհում (գիտական կազմակերպությունում) մինչև կառավարման խորհրդի ձևավորումը համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է ռեկտորի (տնօրենի) պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:

Սա նշանակում է, որ նախագիծը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին վերապահում է միանձնյա իրավասություն նշանակելու բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի կամ գիտական կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Այս լուծումը խիստ մտահոգիչ է առաջին հերթին հենց բուհերի ինքնակառավարման իրավունքի, ակադեմիական և հետազոտությունների ազատության երաշխավորման տեսանկյունից:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին նման իրավասություն վերապահելն անթույլատրելի ու այն էլ կոպիտ միջամտություն է բուհի կամ գիտական կազմակերպության ինքնակառավարման սահմանադրական իրավունքին, քանի որ այդպիսով ամրագրվում է գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ուղիղ ազդեցությունը դրանց ինստիտուցիոնալ կառավարման համակարգի մեջ:

4. Բուհական ինքնավարությունը ընկած է կրության իրավունքի հիմքում ու թե՛ կազմակերպական, թե՛ ակադեմիական և թե՛ ռեսուրսների կառավարման հարցերով առավել խոցելի է դարձնում նախագծի 39-րդ հոդվածի 13-րդ մասի լուծումը.

«Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2023 թվականի հունվարի 1-ն առաջին անգամ վերակազմավորման, բաժանման կամ միաձուլման ձևով վերակազմակերպվող բուհերում և գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է ռեկտոր (տնօրեն) հինգ տարուց ոչ ավելի ժամկետով: Սույն մասով նախատեսված կարգով նշանակվող ռեկտորի (տնօրենի) նկատմամբ սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները չեն կիրառվում:»: Ընդ որում, այս կանոնը ներկայացված է՝ իբրև նախագծի անցումային դրույթ:

ԿԳՄՍ նախարարին բուհի ռեկտոր կամ գիտական կազմակերպության տնօրեն նշանակելու իրավասությունը հակասում է կրթության իրավունքի երաշխավորման իրավաչափ նպատակի էությանը:

Անթույլատրելի է նաև նման պահանջը ներկայացնելը՝ որպես անցումային դրույթ ու այն էլ այն մասին, որ ԿԳՄՍ նախարարի կողմից նշանակվող ռեկտորը կամ տնօրենը կարող է պաշտոնավարել ողջ հինգ տարի ժամկետով: Այսինքն՝ ստացվում է, որ անցումային դրույթի ուժով նախարարը կարող է որևէ անձի նշանակել պաշտոնավարության այն նույն ամբողջական ժամանակահատվածով, որ կարող էր անել սովորական պայմաններում:

Այս անթույլատրելի մոտեցումն առավել խորացնում է նախագծի այն կանոնը, որ, փաստորեն, գործադիր իշխանության մարմնի ղեկավարին, այսինքն՝ նախարարին իրավունք է վերապահվում միանձնյա որոշմամբ նշանակել ռեկտոր կամ տնօրեն՝ անտեսելով այդ պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուներին առաջադրվող պահանջները:

5. Նախագծի այս կարգավորումները հակասում են նաև Եվրոպական համալսարանների մեծ խարտիային, Բարձրագույն կրթության որակի ապահովման Եվրոպական ասոցիացիային (ENQA), Համաշխարհային բանկի Հայաստանի վերաբերյալ զեկույցին և միջազգային այլ պահանջների:

6. Նախագիծը պարունակում է նաև բուհական ինքնավարության համար խոցելի այնպիսի դրույթներ, որոնք վերաբերում են բուհի կառավարման խորհրդի կազմի համամասնությանը:

7. Այսպիսով, նախագծի կարգավորումներն ուղղակիորեն վտանգում են ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածով երաշխավորված կրթության իրավունքն ու հակասում են այդ իրավունքի հիմքում ընկած բուհերի ինքնակառավարման իրավունքին, ակադեմիական և հետազոտությունների ազատությանը:

8. Նախագծի լուծումները չեն արտացոլում նաև կրթության և գիտության ոլորտի, բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների հրապարակային, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին նրանց առանձին ներկայացրած մտահոգությունները: Խոսքը վերաբերում է նաև նախագծերը հապճեպ հավանության արժանացնելուն և բարձրաձայնված խնդիրները ԿԳՄՍ նախարարության կողմից անտեսելուն:

Ընդ որում, ինչպես երևում է Երևանի պետական համալսարանի դեկանների դեկտեմբերի 4-ի հայտարարությունից, խոսքը վերաբերում է բազմաթիվ ու այն էլ էական դիտողությունների, որոնք առնչվում են Հայաստանում կրթության և գիտության զարգացմանը:

ԿԳՄՍ նախարարության այսպիսի մոտեցումները բացարձակ անթույլատրելի են:

9. Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի ներկայացված և Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած նախագծերի տարբերակները նույնպես սկզբունքորեն տարբերվում են: Դրանք լիարժեք չեն արտացոլում մեր դիտարկումները:

10. Ստեղծված պայմաններում Կառավարությունը ու առաջին հերթին ԿԳՄՍ նախարարը պարտավոր են ներկայացնել հիմնավոր պարզաբանումներ, թե ինչով է պայմանավորված նախագծերի այս փաթեթի ընդունման հարցում նման չպատճառաբանված շտապողականությունը հանրային կարևորության այս հարցի վերաբերյալ՝ որպես չզեկուցվող հարց Կառավարության նիստի օրակարգում այն ներառելով ու նիստում դա որևէ քննարկման չարժանացնելով: Եվ դա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ երկրում շարունակում է գործել ռազմական դրությունը, պատերազմի հետևանքով առաջ են եկել հրատապ լուծում պահանջող սոցիալ-տնտեսական ու հումանիտար բազմաթիվ խնդիրներ:

11. Ուստի, հայտնում եմ Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային մտահոգությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթի նման բովանդակությամբ ընդունման և ընթացակարգային հապճեպության նման վերաբերմունքի առնչությամբ:

12. Հետևաբար, եթե Ազգային ժողովի կողմից նախագիծն այս տարբերակով ու առանց մասնագիտական հանրության դիտողությունները հաշվի առնելու ընդունվի, ապա դիտարկելու եմ Սահմանադրական դատարան դիմելու հարցը՝ առաջնահերթ հենց կրթության իրավունքը երաշխավորող Հայաստանի Սահմանադրության 38-րդ հոդվածին հակասության հիմքով:

Ավելին, կդիտարկեմ նաև դիմումի հետ միասին վիճարկվող դրույթների գործողությունը կասեցնելու միջնորդություն Սահմանադրական դատարան ներկայացնելու հարցը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:27 04/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանն արհեստական ձգձգում են գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ ՄԻՊ-ը իր եզրահանգումներն է ներկայացրել Հայաստանում Լիտվայի դեսպանին
19:32 04/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱյս ամբողջը միտված է հայոց լեզուն մեկուսացնելու, նրան զրկելու իր պետական, պաշտոնական գործառույթը կատարելուց. Նարինե Դիլբարյան
18:37 04/12/2020  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ նախարարն արձագանքել է ռեկտորների խորհրդի նախաձեռնությանը
00:10 04/12/2020  |  ԼՐԱՀՈՍԿոչ ենք անում բոլոր դասախոսներին նախազգուշական դասադուլ իրականացնել մինչև դեկտեմբերի 11-ը
23:30 03/12/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ներկա պահին ընդհանուր առմամբ Արցախ են վերադարձել աշակերտների 58, ուսուցիչների՝ 72%֊ը
21:54 03/12/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանցիների դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ 5-րդ փակ զեկույցը. ԱՀ ՄԻՊ
10:48 03/12/2020  |  ՄեկնաբանությունՆերկայացվել է էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ դաժանությունների վերաբերյալ ՄԻՊ-երի 5-րդ զեկույցը
21:21 02/12/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հայ գերիները ենթարկվել են բռնության և նվաստացման. «Human Rights Watch»
18:09 02/12/2020  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ նախարարությունը վերսկսել է մրցույթների իրականացման գործընթացը
19:16 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍՓոփոխություններ ընդունելության քննությունների ցանկում

Տեսանյութեր

01/21/2021   11:19 Փաշինյանը Պուտինին զեկուցել է ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել, վերջինս ասել է գնա արա

Տեսադարան

01/16/2021   11:49 Երևանի մայրամուտը

Մամուլ

Արխիվ

[]