ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ սարսափում են ինձանից. Գագիկ Ծառուկյան 12/05/2020 16:12 | ԼՐԱՀՈՍ

Այսօր ելույթ պետք է ունենար ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, բայց Նիկոլ Փաշինյանի հրահանգով հերթական անգամ նա կանչվել է ԱԱԾ, որպեսզի հնարավորություն չունենա Ձեզ անկեղծորեն պատմելու՝ ինչ օրհասական վիճակում է այսօր գտնվում մեր երկիրը։ Այս մասին Ազատության հրապարակում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Պատգամավորը հավաքվածներին ներկայացրեց Գագիկ Ծառուկյանի ուղերձը.
«Սիրելի հայրենակիցներ, Ազատությա հրապարակում այսօր ես պետք է լինեի Ձեր կողքին, պետք է խոսեի Ձեզ հետ մեր երկրին պատուհասած իրավիճակի ու դրանից ելքեր փնտրելու հնարավոր տարբերակների մասին, բայց ինչպես գիտեք հերթական անգամ վախկոտ իշխանությունների ձեռքով ես այս պահին գտնվում եմ ԱԱԾ-ում։ Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ սարսափում են ինձանից, ամեն ինչ անում են, որ չկարողանամ հանդիպել իմ ժողովրդի հետ։ Նախկինում ասել եմ և նորից կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա ոչ թե ինձանից, այլ իր վարած խայտառակ քաղաքականության հետևանքներից, իր պահած ժողովրդի բարկությունից, անտուն ու անհայրենիք մնացած շուրջ 100 հազար արցախցիների զայրույթից, զավակ կորցրած ծնողի ցասումից։
Մեր ժողովրդի ու հայրենիքի առաջ ծառացած օրհասական խնդիրները լուծելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը շարունակում է իմ հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումները։ Իր աթոռը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անգամ ամենաստոր քայլերին։ Ես դեռևս ամիսներ առաջ կանխատեսում էի, որ մեր երկրի իշխանությունների վարած խայտառակ քաղաքականության պատճառով մոտալուտ վտանգ է հասունանում։ Դեռևս 6 ամիս առաջ եմ հայտարարել, որ օր առաջ այս իշխանությունները պետք է հեռանան։ Դա իմ անձնական ցանկությունն ու ամբիցիան չէր, դա մոտալուտ վտանգը կանխելուն ուղղված իմ քայլն էր։ Այդ ժամանակ իմ առաջին մտահոգությունը հենց Արցախի անվտանգությունն էր։ Դեռևս հունիսի 5-ին էի հայտարարել, որ բացառիկ տաղանդ է պետք ունենալ ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններն այս աստիճան վատացնելու համար։ Այն ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ, որը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դարերով ամրապնդված բարեկամությամբ դժվարին այս օրերին կրկին օգնության ձեռք մեկնեց ու կանգնեց հայ ժողովրդի կողքին։ Հունիսի 16-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էի, որ իշխանությունները պետք է բաց ու թափանցիկ հայտարարեն, թե ինչի շուրջ են բանակցում Փաշինյանն ու Ալիևը։ Իհարկե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հիմքում ընկած էր նաև տնտեսության ողնաշարի կոտրումը, կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումը, արտաքին աշխարհի գործընկերների հետ հարաբերությունների վատթարացումը և բազմաթիվ այլ գործոններ, բայց իմ թիվ մեկ անհանգստությունն ու մտահոգությունն Արցախն ու Արցախի անվտանգությունն էր։ Հիմա արդեն Արցախի խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականն այլևս այլընտրանք չունի։ Որևէ երկրում չի եղել նման բան, որ պարտված, թշնամու առաջ ծնկի իջած, թշնամու կողմից ամենավերջին ձևով ստորացված ղեկավարն ու իր քաղաքական թիմը շարունակեն պաշտոնավարել։
Պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը հնարավորություն կտա վարել նոր բանակցություններ։ Իհարկե այս փուլում որքան էլ ցավալի է գիտակցել և ընդունել, Արցախը ետ բերել, դժբախտաբար, չենք կարող, բայց գոնե նոր իշխանությունը հնարավորություն կունենա բանակցությունների արդյունքում մինիմումի հասցնել խայտառակ փաստաթղթի արդյունքում նախատեսված հետևանքները, հնարավորություն կունենա արժանապատվորեն շարունակել բանակցային գործընթացը, հնարավորություն կունենա արտաքին աշխարհի հետ մեր ազգային շահերը պաշտպանող բանակցություններ վարելու, բայց ինչ ենք տեսնում այս օրերին։ Փոխանակ Նիկոլ Փաշինյանը, ընդունելով իր և իր թիմի խայտառակ պարտությունը, ներողություն խնդրի ու լուռ հեռանա, նա ամեն օր փորձում է արդարանալ և իր խայտառակ պարտությունն ամեն օր բարդել մեկի վրա»,-նշված էր Գագիկ Ծառուկյանի ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/23/2021 17:50 Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն . Նարեկ Մալյան
- 01/23/2021 17:25 Երբ դու և դաշնակիցդ թշնամական ԱԹՍ-ների պատճառով կորցնում եք Ջաբրայիլը, այդ ԱԹՍ-ները հայտնվում են Դոնեցկում. քաղաքագետ
- 01/23/2021 17:09 Շուշի քաղաքի կազմակերպված հանձնման դրվագը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով, վերջին օրերին դարձավ հանրային բուռն քննարկումների նյութ. Ղազինյան
- 01/23/2021 14:47 Արցախը դարձավ Հայաստանի դավաճան «կառավարության» մատաղացու գառը. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2021 10:29 Գյումրիում ՌԴ քաղաքացու ավտոմեքենա է այրվել. վարորդը մահացել է
- 01/22/2021 16:39 ՃՏՊ Հաղարծին բնակավայրում․ կա զոհ
- 01/22/2021 10:16 ՃՏՊ Արթիկ քաղաքում․ կան տուժածներ
- 01/22/2021 10:02 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները